Մանկավարժական գործունեության իմ փորձից

Ուղիղ 20 տարի առաջ ես` թեքումով ֆիլոլոգս, (ինչպես կասեր ֆիլմի հանրահայտ հերոսը), թերթում կարդացի հայտարարություն, եկա և դժվարությամբ հաղթահարելով մրցույթը` հայտնվեցի կրթահամալիրում: Անցել են տարիներ…
20 տարին բավականաչափ ժամանակահատված է հետադարձ հայացք ձգելու և ունեցած գիտելիքն ու փորձը ի մի բերելու համար, ինչն էլ փորձել եմ անել:

Որևէ գործ սկսելուց առաջ առանց երևակայության սահմանափակման թղթի վրա գրում եմ այն ամենը, ինչ նախատեսում եմ անցնել սովորողների հետ, թեմաներ, որի շուրջ կուզեի աշխատել նրանց հետ:

Որևէ սահմանափակում չեմ դնում, որովհետև կարծում եմ, որ սահմանափակումները փակում են հաջողության և անձնական զարգացման ճանապարհը: Ի վերջո, եթե մի բան չեմ փորձել, ինչպե՞ս պիտի իմանամ` կարող եմ անել, թե ոչ: Դե ինչ, աշխատանքների բավականին ընդարձակ ցուցակը պատրաստ է:
Մնում է դասդասել աշխատանքները: Սովորաբար այն բաժանում եմ երկու խմբի` նշելով կատարման խելամիտ ժամկետներ: Նախապատվությունը տալիս եմ այն աշխատանքներին, որոնց կատարման ժամկետը տեսանելի է և իրատեսական: Այնուհետև փորձում եմ հասկանալ, թե ինչով են հետաքրքիր, կարևոր այդ աշխատանքները և որքանով կարող են օգտակար լինել: Հետազոտական աշխատանքը սկսելուց առաջ միշտ ապավինում եմ ինտուիցիային, որը կարծում եմ` նպատակների իրականացման առաջին օգնականն է: Փորձեմ հասկանալի լինել: Հետազոտական աշխատանքի ցուցակը պատրաստ է, թեմանները` ճշտված: Էլ ինչ է մնում անել, եթե ոչ սկսել աշխատել:

Բայց, նման դեպքերում ես, սովորաբար, վարվում եմ այլ կերպ: Փոխանակ սկսելու միանգամից աշխատել, սկսում եմ ժամանակ վատնել, վերջին հաշվով` ժամանակ շահել: Այդ ընթացքում ինձ համար էլ ավելի պարզ և հասկանալի են դառնում սովորողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, փորձում եմ հասկանալ` որքանով են դրանք համընկնում իմ նախասիրությունների ու հետաքրքրությունների հետ, և ընդհանրապես` համընկնում են, թե ոչ: Նախընտրում եմ ժամանակ վատնել ճիշտ որոշում կայացնելու համար, քան թե անիմաստ շարժվել անորոշ ուղղությամբ:

Երբ արդեն ընտրված են լինում թեմաները, սովորողների հետ սկսում եմ հստակեցել պատկերը և մտովի տեսնել վերջնական արդյունքը:Մի կարևոր հանգամանք. նպատակին հասնելու ճանապարհին աշխատում եմ իմ գործընկերներին չխանգարել, որովհետև հասկանում եմ, որ նրանք էլ են զբաղված և դժվարությամբ են ժամանակ գտնում: Աշխատում եմ չպարտադրել ինձ աջակցելը, բայց եթե գործընկերներս ժամանակ են գտնում և ցանկություն են ունենում համագործակցելու, մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ ընդունում օգնությունը: Փորձի փոխանակման համար դիմում եմ այն մարդկանց, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհով և սիրով լսում ցանկացած դիտարկում ու առաջարկ: Ի վերջո, սեփական ուժերին վստահելը թույլ է տալիս աշխատել հանգիստ, առանց լարման, առանց մտավախությունների` կհասցնեն, չեն հասցնի, լավ կանեն, լավ չեն անի և այլն: Ավելին ասեմ` ցանկացած արդյունք ինձ համար ուղղակի արդյունք է, և այնքան էլ կարևոր չէ` այն լավ է ստացել, թե` վատ, կարևորն այն է, որ աշխատելիս լիուլի դրական և հաճելի պահեր եմ ունեցել, իսկ արդյունքն ինձ համար ընդամենը հնարավորություն է նկատելու այն, ինչ աշխատանքի ընթացքում մանրուք է թվացել կամ վրիպել է ուշադրությունից: Իսկ, եթե այնուամենայնիվ, ինչ-որ բան չի ստացվել, չեմ վշտանում, այլ փորձում եմ մյուս անգամ այլ կերպ անել: Ամեն անգամ անհաջողություն ունենալուց հետո անպայման փորձում եմ հասկանալ դրանց պատճառները: Սիրում եմ վերանայել վերջնական նպատակը և եթե պետք է, կարիք է զգացվում` փոխել այն: Իմ անհաջողությունների համար ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև կարծում եմ, որ դրանք հստակ ցույց են տալիս` հատկապես ինչը պիտի փոխեմ ինքս իմ ներսում:

Կարծում եմ` հաջողության հասնելու համար պետք է ոչ միայն լավ աշխատել, այլ նաև… լավ բնավորություն ունենալ: Եթե ամեն ինչ արվում է, ինչպես հարկն է, բայց ցանկալի արդյունք չկա, ուրեմն մենք խնդիրներ ունենք ինքներս մեզ հետ, մեր բնավորության հետ: Կարիք կա մեր մեջ ինչ-ինչ բաներ որոշակիորեն փոխելու: Չէ՞որ (գիտնականներն են հաստատել), սիրտն ունի իր սեփական ուղեղը` իսկական ուղեղի բջիջներով: Ապացուցված է, որ մարմնի այլ օրգանների հետ համեմատած` այդ թվում նաև գլխուղեղի, սիրտը ձևավորում է ամենամեծ ու հզոր էներգետիկ դաշտը, որը պարունակում է մարդու մասին ողջ անհատական տեղեկատվությունը և այն փոխանցում շրջապատի մարդկանց: Սակայն, որպեսզի այդ բջիջը լույս արձակի, ասել է թե` մեր կողմից գիտակցվի, անհրաժեշտ է ջանալ, փորձել հասկանալ այն, ինչը խանգարում է մեզ և շրջապատի մարդկանց: Իսկ մարդկանց աշխատում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում կան, առանց դույզն-ինչ ցանկություն ունենալու փոխել նրանց:

Եվ վերջում` չեմ մոռանում երբեմն … ծուլանալ, որովհետև կարծում եմ` նպատակին հասնելու ճանապարհին կարևոր է ճիշտ հանգստանալ ու թուլանալ:

Ձեր`  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s