Հարիսան` հայկական ազգային կերակուր

Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Հատիկը նման է սաղմի, այն թաղվում է հողում, խորհրդանշորեն մահանում է, ապա կրկին վերակենդանանում` ծիլ տալիս:

Հարիսան նախկինում համարվել է ծիսատոնական կերակուր: Պատրաստել են հանդիսավոր օրերի, հարսանիքների և ժողովրդական տոների ժամանակ: Կճուճի մեջ  թոնրում ողջ գիշեր եփելուց հետո, կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան: Ուտելիս վրան լցրել են հալած յուղ:

Պաս օրերին մսի փոխարեն օգտագործել են բանջար: Ընդհանրապես, կավեղեն, խեցեղեն սպասքի մեջ պատրաստվող բոլոր կերակրատեսակները հայկական ծագում ունեն:

Ծիսական հարիսայի հետ հաղորդակցվել են տան բոլոր անդամները, ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսայի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի հետ: Ընդ որում` հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան:

Տոների ժամանակ պատրաստվող ցանկացած կերակուր համեմվում  էր հմայածիսական արարողություններով, առանձին ուտեստների, օրինակ` ծիսական կերակուրի` հարիսայի պատրաստման ժամանակ տղամարդիկ  պարում էին ծիսական հատուկ պար:

Տոմարային ծիսաշարը պարտադիր գործողությունների շարք է, որի նպատակն է կապել մարդու և մարդկային խմբի կյանքը տիեզերական երևույթների հետ: Վարդավառից հետո տոմարային երգերին փոխարինելու են գալիս աշխատանքային երգերը` ծիսական հորովելները, որոնք ուղեկցում էին աշնանացանին: Եվ միայն նոյեմբերին, նախրաթողից և բերքահավաքից հետո, մի պահ նորից ուրախ տոն էր տիրում: Տոնական ուտեստը այդ տարվա բերքի երախայրիք կորկոտ-ձավարով, աքլորով հարիսան էր և այդ տարվա նոր գինու վայելումը: Նորից հնչում էր զուռնան և ժողովրդական ուրախ պարեղանակներն ուղեկցում էին զանգվածային շուրջպարերին: Հորովելները, կալի երգերը, սայլերգերը կապված էին աշնանացանի վարի և բերքահավաքի աշնանային շրջանի հետ: Աշխատանքային երգերը Կոմիտասի հատուկ նախասիրությունն էին կազմում: Այստեղից էլ նրա մշակումների առատությունը:

Հարիսայի բաղադրատոմս

Աղբյուր`  Հայկական հանրագիտարան, «Հայկական խոհանոց»

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s