Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար

erusaremՔրիստոնյա աշխարհը Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 14-ին, հավանաբար, ի հիշատակ Երուսաղեմի ս. Հարություն տաճարի կառուցման:

Ըստ Աստվածաշնչի «Հիսուս ծնաւ Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքին մեջ»: Քրիստոս ծնվեց այն տեղում, որտեղ թաղված էր մեր նախամայրը` Եվան, և խաչ բարձրացավ այնտեղ, ուր թաղված էր մեր նախահայրը` Ադամը:

«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել մեր Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն, իսկ Սբ. Հարություն տաճարը` Երուսաղեմի սիրտ:

Տաճարի այժմյան տեսքն իր նրբահյուս կամարներով ու ճարտարապետական կառույցով մեզ է հասել 12-րդ դարից. մինչ այդ սրբավայրը բաղկացած է եղել երեք առանձին մասերից` ս. Գողգոթան, ս. Գերեզմանը և Խաչի գյուտի վայրը, որոնք պարզ ու անպաճույճ, այդ օրհնյալ տեղերին արդեն ոչ վայել մատուռներ էին:

Սուրբ Հարության տաճարի բարենորոգումը սկսել և ավարտել է ազգությամբ հայ Մելիսանտ թագուհին` ֆրանսիացի թագավոր Ֆուլք Անժուի կինը: Ըստ պատմական տեղեկությունների, Մելիսանտ թագուհին սերում էր Մալաթիայի իշխանական տներից: Ֆրանսիացի պատմաբան Գիյոմ Տիվրացին գրում է, որ այդ «գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի» հայուհին այնքան հարգելի ու սիրելի էր իր ամուսնուն, որ առանց նրա խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ ամենաբարձրաստիճան ընդունելություններն առանց կնոջ ներկայության չէին կայանում:

Այս շնորհաշատ հայուհու ամենանշանակալից գործը դարձավ սուրբ Հարության տաճարի բարենորոգումը, որը տևեց 20 տարի: Թագուհու ջանքերով հայերը սուրբ Հարության տաճարում կամաց-կամաց հաստատուն դիրք գրավեցին:

Հայերի դիրքերը, արդեն օրենքով, ամրագրվում են 1852թ.-ին, երբ թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվում է պայմանագիր, որի համաձայն վեց ուղղությունները` ուղղափառները, կաթոլիկները, սիրիացիները, հայերը, ղպտիներն ու եթովպացիները միմյանց միջև բաժանում են Տիրոջ Գերեզմանի Տաճարի յուրաքանչյուր սանտիմետրը: Սալահ էդ-Դինի կնքած հավատարմագրով Երուսաղեմի հայոց եկեղեցին անձեռնմխելիության իրավունք էր ձեռք բերում և արդեն իրավաբանորեն ստանձնում Փրկչի գերեզմանի պահապանի պատվավոր դերը:ք Սուլթանը պատճառաբանում է, որ հիմք է ընդունել ավելի վաղ`626թ. և 636թ.-ին Երուսաղեմի` (Սուրբ քաղաքը մոտավորապես 80 անգամ ձեռքից ձեռք է անցել և բազմիցս ավերվել) ազգությամբ արաբ տիրակալ Մուհամեդի և Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամի միջև կնքված հավատարմագիրը, որի մասին վկայակոչում է Զեքի ալ-Դին արաբական պատմիչը: Մուհամեդի կողմից տրված փաստաթղթի բնագիրը չի պահպանվել, որը թերևս կարող էր կասկածի տակ դնել այդ արտոնագրի գոյություն ունենալու հարցը, եթե Երուսաղեմի պատրիարքարանում պահպանված չլիներ այդ արտոնագրի պատճեն:

Ըստ «Ստատիկոնի»` եկեղեցական իրավունքները ենթակա են պահպանման ամենայն մանրամասնությամբ ու խստությամբ: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր տարածքը և աղոթքի իր ժամերը և իրավունք չունի խանգարել մյուսներին:

Համարվում է, որ Քրիստոսի գերեզմանի տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվել ու թաղվել է, ապա հարություն առել: Սուրբ Հարություն տաճարում մոտ 10-12 մետր խորությամբ մի խորան կա, որը հայ եկեղեցու սեփականությունն է: Ըստ ավանդության, այդ խորանի տեղում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը, հետո միայն մոտեցել Քրիստոսի գերեզմանին: Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի Գրիգոր Լուսավորչի սրահին կից: Նույն փոսի մեջ` այդ խորանի կողքին, թաղված են Քրիստոսի և երկու ավազակների խաչափայտերը:

Սուրբ Հարության տաճարում Հայ Առաքելական եկեղեցին պատարագ  մատուցելուց հետո թափորով գնում է դեպի Քրիստոսի գերեզման, որտեղ պատարագ մատուցելու իրավունք ունեն միայն հայերը, հույները և կաթոլիկները: Ամեն օր` գիշերը ժամը 3-ին, հայերն այնտեղ պատարագ են մատուցում, և այդ պահին ոչ մի հույն, ասորի կամ կաթոլիկ իրավունք չունի ներկա գտնվելու:

Վերջին տարիներին ծեծկռտուք է սկսվում հայ և հույն հոգևորականների միջև: Հայերը պնդում են, թե հույն հոգևորականներն իրավունք չունեն հայկական արարողության ժամանակ գերեզմանի մոտ կանգնեցնել իրենց վանականին, իսկ հույները պնդում են, թե հայ հոգևորականները խախտում են սրբավայրի ներսում գտնվելու իրենց իրավունքը:

Սակայն, ըստ քաղաքագետների, այս ամենը հետևանք է Իսրայելի իշխանությունների վարած հստակ քաղաքականության: Ներկայումս հայկական թաղամասը զբաղեցնում է Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը, որն ունի մոտ 150.000մ2 տարածք` երկու հազարից ավել բնակչությամբ, որի մեծ մասը ցայսօր չունի Իսրայելի քաղաքացիություն: Իսրայելի իշխանությունները խոչընդոտում են պատրիարքարանի կամ հայկական թաղամասի տարածքում վերանորոգումների և նոր շինությունների կառուցմանը` հայերին իրավասություն չտալով: Նպատակն ակնհայտ է` ստիպել հայերին վաճառել իրենց պատկանող տարածքները: Ի դեպ, Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի գները ամենաբարձրն են գնահատվում շատ պարզ պատճառով. հայերը զբաղեցնում են հրեաների համար սուրբ տարածքներ և պետությունը յուրաքանչյուր սանտիմետր հողի համար պատրաստ է վճարել աստղաբաշխական թվեր: Այդ քաղաքականության հետևանքով կմեծանա Հին Երուսաղեմի հրեական թաղամասը և կապահովվի այդտեղ բնակվող հրեաների անվտանգությունը: Իսրայելական իշխանությունները, ըստ քաղաքագետների, հմտորեն խաղում են ներքրիստոնեական (հույն օրթոդոքսների և հայերի) հակասությունների վրա` կրոնական համայնքների հակամարտությունը դարձնելով տակտիկական և ստրատեգիական խնդիրների լուծման միջոց:

Ի լրումն հավելենք, որ Ս.Հարություն տաճարը հրեաների համար համարվում է «սրբության սրբոց», այն կառուցվել է Դավթի որոշմամբ. «տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակավոր»: Իսկ տաճարը կառուցել է Սողոմոնը և հրեաների գլխավոր սուրբ մասունք հանդիսացող տապանը նրա կառավարման տարիներին տեղադրվել է հենց այս տաճարում:

Եվ վերջում, Սուրբ քաղաքի` Երուսաղեմի Աստծո տան` Սուրբ .Հարություն տաճարի մասին խոսվում է նաև աստվածաշնչյան մարգարեություններում: Ըստ այդ մարգարեությունների, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են այս տարածքում:

Աղբյուրը`

Աստվածաշունչ, Մատթէոսի Ավետարան

Գրիգոր Տաթևացի, «Եսայու մարգարեության մեկնություն»

Պատմական մարգարություններ, «Նաէէի որդի Հեսուի գիրքը»

BBC, գիտահանրամատչելի հաղորդաշար

«Սուրբ Ծնունդ» ռադիոհաղորդում, հեղինակ` Արաքս Պողոսյան

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

14 комментариев на «Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար»

  1. Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նավակատիք Սուրբ Խաչի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Իսլամի ռահվիրա Մուհամմեդ մարգարեն և հայերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Բրազիլիայում կկառուցվի Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Բրազիլիայում կառուցվել է Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ  — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  11. Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ  — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  13. Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s