Դարձեք ինքներդ ձեր հոգեբանը. պրոբլեմների լուծման բացառիկ մեթոդ

Հեղինակային բացառիկ մեթոդ, որը թույլ է տալիս ինքնուրույն ձերբազատվել ամենաանլուծելի պրոբլեմներից: Կիրառելու առումով պարզ է և հարմար, պրոֆեսիոնալ պատրաստվածություն չի պահանջում: Եվ այսպես, դուք պրոբլե՞մ ունեք: Այն վերացնելու համար պարզապես հետևեք ալգորիթմին.

1. Հարմար նստեք և ամբողջ ձայնով հնչեցրեք ձեր պրոբլեմը:
2. Ձեզ տվեք առաջին ստուգող հարցը. «Եվ ի՞նչ»:
3. Պատասխանե’ք ինքներդ ձեզ տված հարցին:
4. Տվեք 2-րդ ստուգող հարցը. «Եվ ի՞նչ»:
5. Նորից պատասխանեք ինքներդ ձեզ տված հարցին:
Հետևեք ալգորիթմին` կրկնելով ստուգող «Եվ ի՞նչ» հարցն այնքան ժամանակ, մինչև ի պատասխան ձեզանից կլսեք. «Ոչինչ» (կամ էլ դրա հոմանիշները, այդ թվում նաև ոչ նորմատիվ բառապաշարից):
Շնորհավորում ենք, պրոբլեմը ոչնչացված է: Ինքնահոգեթերապիայի սեանսը կարելի է համարել ավարտված:

Հեղինակ` elenaelesina.blogspot.com

Թարգմանությունը` հոգեբան Հրաչյա Ամիրյանի

Իմանալը չի խանգարի
«Փչացած ձայնասկավառակ», որը հրաշալի է աշխատում:
Երբ 
1. ձեր սիրելիները, հարազատները, ընկերները, ծանոթները ձեր ներկայությամբ դժգոհում են, գանգատվում կամ բողոքում են ինչ-որ բանից, կարճ ասած` կիսվում են ձեզ հետ իրենց մանր ու մեծ պրոբլեմներով (սկսած նրանից, որ երեկ շատ է խմել ու հիմա գլուխը ցավում է, և վերջացրած ամենաբարդ ու նուրբ պրոբլեմներով)
2. Դուք նրան լսելու ժամանակ, ցանկություն և հնարավորություն ունեք
3. Ուզում եք, որ ձեր օգնությունը լինի գործուն.
Ապա
4. Նրան կարճ հարց տվեք. «Ի՞նչ ես անելու»: Դրանով դուք նրան կմղեք գործնական մտածողության հուն:
5. Լսեք նրա պատասխանը և նորից հարցրեք. «Ի՞նչ ես անելու»:
6. Այդպես հարցրեք այնքան անգամ, մինչև նրան կմղեք խնդիրը լուծելու գործնական քայլերի մասին մտածելու և գործնական պատասխան տալու:
Այլապես միայն բողոքելն ու դժգոհելը գրոշ չարժեն… :

Մենք միայն երկու ուղի ունենք` զարգացում կամ դեգրադացիա: Եթե մենք չենք զարգանում, ուրեմն դեգրադացվում ենք

Հեղինակ`   Հրաչյա Ամիրյան

Լուսանկարը`  www.yandex.ru-ից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s