Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց…»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
Թորոս Ռոսլին, Կիլիկիա, 1268թ.
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ – Սոնա Մեհրաբյանի բլոգ
Уведомление: Ծառզարդարի ծեսը Հայաստանում (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծաղկազարդ | Աննա Ստեփանյան
Уведомление: Ծաղկազարդ.Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Աննա Ստեփանյան
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ