9.1 դաս.-ի սիրելի սովորողներ,
քանի որ հայոց լեզու, գրականություն առարկաներից տարեվերջյան գնահատականը այսուհետ ձևավորվելու է անձնական բլոգներում եղած նյութերով, այդ իսկ պատճառով նախքան բլոգում նյութեր տեղադրելը խնդրում եմ հաշվի առնել հետևյալը՝
- գնահատվելու է նյութերի ոչ այնքան քանակը, որքան որակը
- լրաքաղի և թարգմանությունների դեպքում պարտադիր է հղումը նշելը
- հնարավորինս աշխատել խուսափել ուղղագրական և կետադրական սխալներ անելուց (նյութը թողարկելուց առաջ ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին կամ էլ բառարանի օգնությամբ ճշտել բառի ուղղագրությունը)
- զերծ մնալ ոչ հայերեն կետադրական նշանններ և ինտերնետային այլևայլ սիմվոլներ գործածելուց:
Կանխավ շնորհակալություն
Հարգանքով` Նունե Մովսիսյան
2012 թ. մարտ