Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելիներս, հուզիչ էր: Մի անհանգստացեք, ես լավ եմ (եթե կարելի է դա լավ անվանել): Ապրում եմ հիվանդանոցային հագեցած «օրակարգով». այս ժամին այս բժշկի մոտ, այն ժամին` մյուսի մոտ, այս րոպեին էն կաթիլը, մյուս րոպեին` էն մյուս կաթիլը, սրսկումների ու էն մնացածի մասին էլ չեմ ասում… դե, էդպես էլի ամբողջ օրը:
Էդ դեռ ոչինչ: «Ամենաընտիրը» դեմքիս վիճակն է: Տատս կասեր` ղայդին ակլակերպ: Հիշու՞մ եք սինյոր Ռոբինզոնի դեմքը, երբ դուրս է գալիս տարուբերվող քարերի միջից…դուք ծիծաղեք, ես գնացի, սառույցներս անհամբեր ինձ են սպասում, գնամ «ողջագուրվեմ» հետները` թե չէ սպասումից ու կարոտից լաց են լինում սառնարանի անկյունում նստած:
Մի բան էլ ասեմ ու վերջ: Ժողովուրդ ջան, ինչ դեմքիս օդակիր տարածքները` հայմորյան խոռոչները, «ազատագրվել են», օդը ազատ ու անարգել ելումուտ է անում: Այնպիսի տպավորություն է, որ թարմ հոսանք է պտտվում ուղեղիս ծալքերում, ուղեղս չմրսի՞…
Ապրի իմ բժիշկը` Արեգ Սեպյանը, որ Նաթանիել Հայմորի հայտնաբերած խոռոչները «մաքրագործեց»: Շնորհակալություն, բժիշկ ջան:
Լուսանկարը` www.yandex.ru-ից