Էսքիզներ


Անվերադարձ լքում

Ներիր, որ լքում եմ: Ես քեզ լքում եմ:Ինձնից քեզ դուրս եմ բերում ու հետո միայն հասկանում, որ ինձ եմ լքում:

Լքում եմ, այս անգամ արդեն անվերադարձ:

Ու թեև ամենամեծ լքվածը ինքը` լքողն է, բայց և այնպես` ներիր լքյալիս:

Դատարկություն

Դատարկ եմ, հիմա մեջս չկա որ սեր, ոչ կարոտ, ու ոչ էլ անգամ սպասում:

Դատարկ եմ, այդպես դատարկ է թվում այն բաժակը, որը լիքն է պռնկեպռունկ:

Դատարկ եմ, լիքը լինելու չափ դատարկ:

Ու թեև դատարկ եմ, բայց վախենում եմ թափվելուց:

Անձրևոտ լռություն

Անձրևոտ լռության խորքում աշնանային լռության կա ծվարած:

Անձրևոտ լռության ներսում մայր մտնող արև կա ժպտացող: Իմ գրկում ծիածան հայտնվեց:

Մի փունջ անձրև

Դրսում անձրև է: Ծիածանի միշտ էլ ծնվում է աղոթամրմունջ լռության գրկում:

Անձրև է նաև իմ ներսում: Ծիածանվելու համար մի բուռ արև ու մի փունւ անձրև է պետք ունենալ հոգում:

Լռություն և խոսք

Լռության մեջ ամեն ինչ կա, բառի մեջ` գրեթե ոչինչ:

Դու գնացիր

Դու գնացիր, և աշունը, որ մինչ այդ մեր հգու ջերմությունից թմրած` գլուխը ամպի ուսին դրած քնել էր երկնքում` արթնացավ ու թաց կոշիկները հագնելով իջավ երկիր:

Ժամանակը խճճվել է

Տարածության և ժամանակի համբույրից  ներսումս ամեն ինչ մոխրացել է: Ժամանակը խճճվել է տարածության լաբիրինթոսում: Դատարկություն դատարկութեանց:

Այդ ես եմ

Ձմեռային այգի: Պարանից կախված միայնակ, քամուց սրսթսրթացող զգեստ: Այդ ես եմ:

Այդ մենք ենք

Փողոցով անցնող մարդը խոսում է ինքն իրեն: Մենք բոլորս էլ այդ մարդն ենք:

Անձրևոտ արևը

Լռությունը անաղմուկ փարվեց աշնանային այգու անձրևոտ ծառերին, և ես պայծառացա: Փառք քեզ, Արև:

Անձրևն էլ ժպտաց

Արևի ժպիտը երևում է անձրևե վարագույր տակից: Անձրևն էլ ժպտաց, ծիածանը վկա: Ես ինչու չեմ ժպտում:

Լքված սպասում

Ներսումս ինչ-որ բան չի վերջակետվել ու այդ ինչ-որ բանը գլուխը կախ կանգնել է լուռ ու սպասում է ինձ:

Ես էլ սպասում եմ նրան:Մեր մեջ առկա լարվածությունը մեծանում է այնքան, որ ես այլևս չդիմանալով փախչում եմ:

Ես փախչում եմ ու հասկանում, որ միշտ հաղթում է նա, ով գիտի, սովորել է սպասելու դաժան արվեստը: Ես դեռ չեմ սովորել:

Ես փախչում եմ ու հասկանում, որ ամեն անգամ վերջակետ դնելու փոխարեն ես եմ վերջակետվում:

Եվ որպեսզի չշարունակեմ վերջակետվել, ես հասկանում եմ, որ պարտավոր եմ այդ ինչ որ բանը  անպայման ավարտին հասցնել, որը հիմա կարնգնել է ու ինձ է սպասում: Ես այլևս չեմ սպասում նրան” Ու հենց դադարում եմ սպասելուց, հասկանում եմ, որ քիչ-քիչ սովորում եմ սպասել”

Սկիզբ

Հոգնությունից ոտքերս ծալվում են: Սպասումս հոգնել է անվերջ սպասելուց ու ծնկում է դանդաղ` մահացողի հանդարտ անտարբերությամբ:

Ես հիմա նման եմ այան քանդակագործին, որը հոգնությունից ծնված անտարբերությամբ նայում է իր ստեղծած քանդակին ու լռում` քանզի ուժ չունի խոսելու…

Մի բուռ գարուն

Գիշերը գաղտագողի եկել ու  ցերեկվա մեջ է մտել մի բուռ գարուն, ու հիմա բուրում է գարունավարի:

Լցվելու համար պիտի սիրել

Լցվելու համար պիտի սիրել: Շատ սիրել, հավատով սիրել: Հավատով սիրել նշանակում է բուժվել ու բուժել:


Հեղինակ`  Նունե Մովսիսյան

Լուսանկարը`  www.yandex.ru-ից

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s