Համբարձման կամ Ջանգյուլումի տոն (լրացված)

18342653_1519674671385548_202574201576944314_n

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Ակադեմիկոս Ղափանցյանը Համբարձումը կապում է Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է):

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:

Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն.ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի: Կանայք վաղ առավոտյան, հիվանդություններից ազատվելու նպատակով գետում գաղտնի լոգանք են ընդունում: Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:

Համբարձումը` բնության, սիրո և երիտասարդության տոն

Էսօր մեզ Համբարձըմ ա,

Աստծուն փառքի բարձըմ ա,

Քրիստոս երկինք համբարձավ,

Ողջիս բախտը բացվըմ ա:
Սիրո, երիտասարդության ու վայելքի տոն է Համբարձումը, որ տոնվում է բնության գրկում` մայիսյան ծաղկունքի մեջ: Համբարձումն ըստ էության` սիրո, երիտասարդության տոն է: Այդ օրը երիտասարդ աղջիկներին թույլատրվում էր ազատ դուրս գալ դաշտերը, երգել, ծանոթություններ հաստատել, որոք հաճախ ճակատագրական էին լինում նրանց կյանքում: Իսկ Համբարձմանը վիճակով բաժին ընկած բախտն օրենք էր ծնողների համար և նրանք, անկախ նրանցից, թե մինչև այդ ինչ փեսացու կամ հարսնացու էին ընտրել իրենց զավակների համար, տալիս էին իրենց համանձայնությունն ու բարի օրհնությունը:

Եթե Զատիկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները,ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս էր գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություններով սիրաշահում մայր բնությանը:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և բնությունից և աստվածներից ակնկալում հատուցում:

Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությունը սրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի: Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ կաթնով ու բանջար էր եփվում:Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ` կաթնով բաժանելով: Կաթնովը բաժանում էին հարևաններին, բարեկամներին, անցորդներին, շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը` առատ: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով Համբարձման երկուշաբթի առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը: Մեծ ընտանիքով ապրող կանայք աշխատում էին առաջ ընկնել, և դա կարող էր վեճի պատճառ դառնալ.

Համբարձման երկուշաբթին,

Գռվան էրկու տեքերկին:

Մեր օրերում Համբարձման վիճակը, Ջան գյուլումը, ծաղիկ գովելը համարյա մոռացվել են և մնացել են միայն զբոսանքի, ուխտագնացությունների սովորությունները:

Համբարձման տոնը հայտնի էր նաև իր ուխտագանցության ավանդույթներով: Յուրաքանչյուր բնակավայր ուներ Համբարձման իր ուխտավայրը: Իրենց համաժողովրդական նշանակությամբ առանձնանում էին «Արքայության աղբյուր» մատուռը (գտնվում էր Տիգրիս գետի ակունքներում), Գողթնի «Խաչքարը» (գտնվում էր Վերին գետից դեպի հյուսիս), Ծաղկեվանքը կամ Ծաղկավանքը, Արծվանիկի և Զվարի` Սուրբ Ստեփանոս, Ղարադաղի` Սիլյան սար և Խանագա գյուղի Երեփիր և այլն:

Մեր օրերում  Համբարձման օրը շատերը ուխտի են գնում Ծաղկեվանք (գտնվում է Կոտայքի մարզում, Արա լեռան վրա), ուր ըստ ավանդության գտնվում է Վարվառե կույսի գերեզմանը:

carkazard1_0

Աղբյուրը`  Արտակ արք. Մանուկեան, «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Մ. Աբեղյան, ժողովրդական խաղիկներ

Ա. Սարգսյան, «Ազգային տոներ»

Ս. Մկրտչյան, «Տոներ»

 

Տեսադասը` Մարինե Մկրտչյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

99 отзывов на “Համբարձման կամ Ջանգյուլումի տոն (լրացված)

  1. Նունե Մովսիսյան:

    Ըստ ծիսական տոնացույցի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի, տոնում ենք Համբարձումը:
    1. Խնդրում եմ ծանոթանալ նյութին, սովորել պատմել և բանավոր ներկայացնել դասարանում:
    2. Անգիր սովորել նյութում զետեղված չափածո ստեղծագործությունները և պարզել` ով է տողերի հեղինակը:

    Нравится

  2. Уведомление: Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Համբարձումը բնության, սիրո և երիտասարդության տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում | Music Marine

  6. Уведомление: Համբարձումը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում | Music Marine

  7. Уведомление: Համբյուղումարձումը Շիրակի մարզի Հառիճ գյուղում | Music Marine

  8. Уведомление: Համբարձման ծես. ներկայացնում է Նունե Մովսիսյանը | Music Marine

  9. Уведомление: Համբարձում. ներկայացնում է Նունե Մովսիսյանը | Music Marine

  10. Уведомление: «Համբարձման ծեսը կրտսեր դպրոցում» — նախագիծ | Music Marine

  11. Уведомление: Ապրիլ-մայիս ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Դիպլոմային նախագիծ | gayane12blog

  13. Уведомление: Դիպլոմային նախագիծ. Ազգային ծեսեր, տոները՝ Նախակրթարանում | Ժասմեն Ադամյան

  14. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում | Music Marine

  16. Уведомление: Մարինե Մկրտչյան

  17. Уведомление: Աշխատանքային նախագիծ 23-27.04.2018 — Սեդա Վիրաբյան

  18. Уведомление: Ուսումնական նախագիծ«Համբարձում» — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  19. Уведомление: Մայիսի 2-5 աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  20. Уведомление: Մայիսի 2-5 աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  21. Уведомление: Աշխատանքային նախագիծ 02-05.05.2018 — Սեդա Վիրաբյան

  22. Уведомление: Համբարձման ծես — Երազանքների աշխարհ

  23. Уведомление: Համբարձման ծեսը Իրինդ գյուղում — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  24. Уведомление: Մայիսի 2-8-ի առցանց ուսուցման շաբաթվա առաջադրանքների փաթեթ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  25. Уведомление: Մայիսի 2-8-ի առցանց ուսուցման շաբաթվա առաջադրանքների փաթեթ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  26. Уведомление: Ուսումնական Սասունիկ — Նելի Արղության

  27. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ – Հարավային դպրոց-պարտեզ

  28. Уведомление: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵԴԻԱ ԱՇԽԱՐՀ

  29. Уведомление: Ուսումնական Սասունիկ — Սաթեն Քարաջյան

  30. Уведомление: Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում | Ինգա Անտոնյան

  31. Уведомление: Ուսումնական Սասունիկ — Անուշ Ավետիսյան

  32. Уведомление: Ուսումնական Սասունիկ | Աննա Հայրոյանի բլոգը

  33. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ | Գայանե Թորոսյան

  34. Уведомление: Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  35. Уведомление: «Համբարձման կամ Ջանգյուլումի ծես» նախագիծ | Լուսինե Պետրոսյանի բլոգ

  36. Уведомление: Մայիսյան հավաք /14․05-18․05/ — Մեդիամիջավայր

  37. Уведомление: Համբարձման ծեսը Աշտարակի թիվ 5 և թիվ 6 մանկապարտեզներում — «Բարեկամություն» ճամբար

  38. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ — Անահիտ Գալստյան

  39. Уведомление: Նաթելլա Հակոբյան

  40. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ — Անի Մարկոսյան

  41. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ — Լենա Բաղդասարյան

  42. Уведомление: Պատրաստում ենք Ծաղկամայր — Մեդիամիջավայր

  43. Уведомление: Մայիսի 16-ից 18-ը հանրապետության դպրոցների տեխնոլոգիայի-կերպաիվեստի և երաժշտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ամփոփում – Հայ

  44. Уведомление: Մայիսի 16-ից 18-ը հանրապետության դպրոցների տեխնոլոգիայի-կերպաիվեստի և երաժշտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ամփոփում – Հայ

  45. Уведомление: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության նախագիծ — Աննա Թորոսյան

  46. Уведомление: Աշխատանքային նախագիծ 21.05.2018-25.05.2018 | Աննա Հայրոյանի բլոգը

  47. Уведомление: Էմիլ Սողոմոնյանի առցանց ուսուցման անհատական փաթեթ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  48. Уведомление: Էմիլ Սողոմոնյանի առցանց ուսուցման անհատական փաթեթ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  49. Уведомление: Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում | Մարինե Մկրտչյան

  50. Уведомление: Ուսումնական ճամփորդություն | Սմբատյան Գոհար

  51. Уведомление: «Համբարձման ծես».Համագործակցային նախագիծ | Հասմիկ Մաթևոսյան

  52. Уведомление: Համբարձման ծեսի իրականացում Լուսագյուղում | Մարիամ Մնացականյան

  53. Уведомление: «Համբարձման ծես» ուսումնական նախագիծ | Հյուսիսային դպրոցի 1-1 դասարան

  54. Уведомление: Ուսումնական նախագիծ«Համբարձումն Ապարանում» — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  55. Уведомление: «Համբարձման ծես» ուսումնական նախագիծ-ճամփորդությունը Ապարանում — Անահիտ Հարությունյանի բլոգ

  56. Уведомление: Համբարձման ծեսը Սաղմոսավանում — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  57. Уведомление: Համբարձման ծեսը Սաղմոսավանում | Սմբատյան Գոհար

  58. Уведомление: Ուսումնական նախագիծ. Համբարձման ծես | Ծաղիկ Գասպարյան (բանասերի բլոգ)

  59. Уведомление: փառատոնային էկոտուրիզմ – Սյուզի Մարգարյան

  60. Уведомление: Համբարձման ծեսի իրականացում Լուսագյուղում — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մելքոնյան Անահիտի բլոգ

  61. Уведомление: «Համբարձման առցանց ծես» ուսումնական նախագիծ։ — Հասմիկ Հարությունյան

  62. Уведомление: «Համբարձման ծես» նախագիծ | Հասմիկ Մաթևոսյան

  63. Уведомление: Դաշտային ծաղիկներ — Շուշան Ալեքսանյան

  64. Уведомление: 17.05.20թ ԴԱՇՏԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ — Արտաշես Թովմասյան

  65. Уведомление: Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում — Միշել Սահակյանի բլոգ

  66. Уведомление: Մայիսի 25- հունիսի 5-ի ճամբարային նախագծեր — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  67. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  68. Уведомление: «Համբարձման ծես» — Ջուլիետտա Ղազարյան

  69. Уведомление: Ապրիլի 26-30-ի աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  70. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  71. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն

  72. Уведомление: Համբարձման ծես — Անահիտ Հարությունյանի բլոգ

  73. Уведомление: «Համբարձման ծես» ուսումնական նախագիծ-ճամփորդությունը Ապարանում | Արմինե Մնացականյանի բլոգ

  74. Уведомление: Ապրիլի 26-30-ի աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  75. Уведомление: «Համբարձման ծեսը» ուսումնական նախագիծ-ճամփորդությունը Ապարանում – Հասմիկ Ղազարյանի բլոգ

  76. Уведомление: Համբարձման ծեսի Ծաղկամայրը — Հասմիկ Հարությունյանի բլոգ

  77. Уведомление: Աշխատանքային նախագիծ. 10.05-14.05 — Սեդա Վիրաբյան

  78. Уведомление: Ուսումնական ճամփորդություն — 1-2 դասարան

  79. Уведомление: «Համբարձման ծեսն Ապարանում»ուսումնական նախագիծ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  80. Уведомление: Ուսունական ճամփորդություն – Քրիստինե Պողոսյանի բլոգ

  81. Уведомление: Համբարձման ծես | Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ

  82. Уведомление: Համբարձման ծես — Տաթև Մանվելյան

  83. Уведомление: «Համբարձման ծես» — Սեդա Վիրաբյան

  84. Уведомление: Համբարձման ծես — Տաթև Թամազյանի բլոգ

  85. Уведомление: Մայիսյան 17-րդ բաց հավաք. Մայիսի 10-13-ի աշխատակարգ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  86. Уведомление: Մայիսյան 17-րդ բաց հավաք. Մայիսի 10-13-ի աշխատակարգ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  87. Уведомление: Բարձունքի հաղթահարում+Համբարձման ծես — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  88. Уведомление: Բարձունքի հաղթահարում, Համբարձման ծես — Նաիրուհի Համբարձումյան

  89. Уведомление: Բարձունքի հաղթահարում, Համբարձման ծես — Աննա Կիրակոսյան

  90. Уведомление: Համբարձման ծեսը Ծաղկեվանքում — Արմինե Մովսիսյան 🙃😎🌎📚🚵‍♀️

  91. Уведомление: Բարձունքի հաղթահարում+Համբարձման ծես — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ

  92. Уведомление: Համբարձան ծեսը Սաղմոսավանքում — Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

  93. Уведомление: Համբարձման ծեսը Բջնիում | 3-2 դասարանի դասարանական բլոգ, դասվար՝ Ազնիվ Մանուկյան

  94. Уведомление: Համբարձան ծեսը Բջնիում — Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

  95. Уведомление: Համբարձման ծեսը Ծաղկեվանքում – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  96. Уведомление: ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  97. Уведомление: Տարիքային հոգեբանություն | Սմբատյան Գոհար

  98. Уведомление: Համբարձման ծես — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  99. Уведомление: «Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ | Մարինե Մկրտչյան

Оставьте комментарий