Առակ երեք մաղերի մասին

Մի մարդ հարցրեց Սոկրատին:
-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:
-Սպասի՛ր,- կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։
— Երեք մաղո՞վ:
-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է:

— Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:
— Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
-Ո՛չ, ընդհակառակը:
-Այսինքն,- շարունակեց Սոկրատեսը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:
-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:
-Այսպես,- ամփոփեց Սոկրատեսը,- ասելիքիդ  մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի, 8.2 դաս.

Առաջադրանք

1. Կարդա նաև այս մեկն ու փորձիր համեմատել:
http://success.am/2011/12/13/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BD%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

2. Քեզ առակը  դուր եկավ,  թե՞ ոչ:  Փորձիր կարծիքդ պատճառաբանել:

3. Ո՞ր թարգմանությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Աշխատանքդ տեղադրիր նյութի քոմենտ բաժնում:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Առակ երեք մաղերի մասին»

  1. Ինձ ավելի շատ դուր եկավ երկրորդ առակը: Այն ավելի հաճույքով կարդացի և ավելի հեշտ հասկացա: Առաջին և երկրորդ առակների բովանդակությունը նույնն էր, բայց առաջին առակը իմ կարծիքով շատ ավելի երկարացրած էր, օր իմ համար շատ ձանձրալի էր առաջին առակի կարդալը,բայց երկրորդ առակը ես ավելի հաճույքով կարդացի և այն ավելի տպավորեց իմ մեջ:

  2. Ինձ շատ դուր եկավ այս առակը քանի,որ այստեղ ուցուցանուվում է,որ երե լսել ես ինչ որ բան,բայց հաստատ չգիտես,որ այն ճշմարտություն է,բարություն է,օգտակար է,այդ մարդում համար որին դու պետքե պատմես այդ նորությունը ավելի լավ կլինի համոզվես,որ դա ճիշտ է,բարի և օգտակար ,թե լսողին որին դու պատրաստվում ես պատմել և նրան,որի մասին դու պատմելու ես:

    Ինձ դուր եկավ երկրորդ առակը քանի ,որ այնտեղ ավելի խրատական է քան առջինում,և քանի որ երկրորդում Սոկրատը ասում է.
    -Օգտակար ինֆորմացիա է
    իսկ առաջինում ասում է.
    -Օգուտ կա այդ ինֆորմացիայի մեջ:

    • George ,Bagrat,Aram:

      Դուք ձեր քոմենտում սխալներ էիք թույլ տվել `ուցուցադրվում է պետք է առանց ու-ի,
      գրել եք երե, բայց պետք է լիներ եթե,մարդում պետք է լիներ մարդուն,պետքե լինում է պետք է, առջինում պետք է լինի առաջինում:

    • Կարծում եմ` Մոնիկայի մեկնաբանության մեջ մեջ տրամաբանական սխալ կա:Քանի որ նա գրել է ես հավանել եմ այս առակը և պատճառաբանելով,թե ինչու,իսկ հետո գրում է.<>:

  3. 1. Մեկը ավելի մշակված է և կրճատված: Իսկ մյուսը ոչ:
    2. Այո դուր եկավ: Որովհետև երբ մարդ լսում է ուրիշից մի բան այն կարող է ճշմատություն չլիներ և երկու կամ ավելի հոգու իրարուց բաժանել

  4. 3.Ես կարծում եմ որ երկուսն էլ նույնն են և երկուսն էլ ուրախությամբ կարդացի: Բայց առաջինը քանի որ ավելի հստակ էր: Երկրորդում նկատեցի որ Նախադասությունները ավելի երկար էրն,բայց այդ երկարացված մասը ավելնորդ էր:

  5. Ինձ շատ դուր եկավ այս թարգմանությունը:Այստեղ ավելի գրագետ է թարգմանած: Այս առակը ավելի հեշտ էր հասկանալ: Եվ այստեղ միայն ճշմարտությունն է գրված` մինչև մարդուն մի բան ասելը պետք է մտածել մադուն դա հաճելի կլինի լսել թե տհաճ և հաճելի կլինի այն մարդուն ում անտեղի տեղը վիրավորել են:

  6. Էլեն Հովհաննիսյան:

    Ինձ շատ գրավեցին այս երկու առակները,քանի որ նրանց մեջ ճշմարտություն կար:Նախքան լուր հայտնելը,նախ պետք է ճշտես, արդյոք այդ լուրը ճիշտ է,որպեսզի դիմացինին ցավ չպաճառես:Մենք պետք է հետևենք Սոկրատի խորհուրդներին,քանի որ այդ խորհուրդները մեզ կյանքում շատ պետք կգան:Իմ համար երկու առակներն էլ շատ լավն էին,ես երկուսնել հեշտությամբ հասկացա:

  7. Ժորա Ավետիսյան 7-2:

    Առաջադրան1
    Առաջին տեքստում այդքան խրատական չէր,քան երկրորդում:Երկրորդում ավելի իմաստային էր գրված:
    Առաջադրանք 2
    Այո:Որովհետև իմաստն այն է,երբ դու խոսում ես պատասխանդ պետք է Ճիշտ լինի՝օգտակարությունը,ճշմարտությունը և բարությունը:
    Առաջադրանք 3
    Երկրորդ:Երկրորդ տեքստը ավելի խորացված և իմաստային է,քան առաջինը,որը մեջս չտպավորվեց:

    • George ,Bagrat, Aram:

      Սխալներ

      Առաջադրան-առաջադրանք:

      Առաջին տեքստում այդքան խրատական չէր-Առաջին տեքստը այդքան խրատական չէր:

      Վերջին նախադասությունում` երկրորդ բառը գրել եք երկու անգամ:

  8. 1) Ինձ առակը դուր եկավ, քանի, որ այն ուներ ասելիք: Այսինքն այն ուսուցանում էր ինչ-որ բան ասելուց առաջ մտածել արդյոք դա ճիշտ է թե ոչ, որովհետև այդ արարքով կարող ես վիրավորել դիմացինիդ սխալ տեղեկություն հայտնելով:

    2) Ինձ դուր եկավ այս (առաջին) թարգմանությունը:

  9. George Mnacakanyan:

    Ես կարծում եմ, որ մյուս թարգմանությունը ավելի գրավիչ է և հետաքրքիր, որովհետև ինչպես ես նկատել եմ մարդիկ սիրում են հեշտ և կարճ նյութեր, քանի որ ալարում են մի երկու տող ավել կարդալ, իսկ Նարեկի թարգմանած նյութը ավելի երկար է քան մյուսը և սխալներով: Բայց ես ոչ մի զգացմունք չտարա, քանի որ վաղուց լսել էի այս պատմվածքը:

    • Մեդիամանկավարժություն:

      Գեորգի ջան, նախ սա պատմվածք չէ, այլ առակ: Դրանք տարբեր բաներ են: Եվ, հետո կասես` Նարեկի թարգմանության մեջ որն է սխալը:

  10. Անի 9-2:

    Ինձ երկու թարգմանություններն էլ դուր եկան, ես նույնպես ծանոթ էի այս առակին,բայց ինձ շատ է դուր գալիս այս առակը:Առակը այն մասին է որ եթե հստակ չգիտես ինչ ես լսել մի ասա ուրիշներին,որովհետև այն կարող է վնասել դիմացինիտ:

  11. Առակը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր էր իմանալ կյանքի երեք մաղերը, կփորձեմ խոսքս անկացնել այդ երեք մաղերի միջով:
    Ավելի լավն էր երկրորդ առակը, որը ավելի պարզ ու հակիրճ էր, սակայն երկուսն էլ միանգամայն հասկանալի էին :

  12. David:

    Այս առակը ինձ դուր եկավ , քանի որ իր մեջ ուներ իմաստ :Ինձ ավել շատ դուր եկավ այս առակը, որովհետև այս առակի մեջ սխալները համեմատաբար քիչ են և այն ավելի հասկանալի է :

  13. Երկու թարգմանություններն էլ գրեթե նույն էին, և ես դրանց մեջ առաձնապես տարբերություն չտեսա, բայց զուտ նախադասությունները կարճ, հստակ և գրագետ թարգմանության համար առաջին թարգմանությունը ավելի լավն էր:Առակը հետաքրքիր էր, բայց այն ինձ դուր չեկավ, շատ պարզ պատճառով: Մենք երբեմն անում կամ ասում ենք բաներ` հենց այնպես, ուղղակի և պարտադիր չէ, որ մեր ամեն մի ասաց բառը հաշվարկված ու հանրության համար օգտակար լինի: Մարդ չի կարող կատարյալ լինել, և դա նույնիսկ անհրաժեշտ էլ չէ, պետք չէ ձգտել միշտ լավը լինել, երբեմն սեփական չարությունը գոնե ինձ համար, ավելի գերադասելի է քան արեստական բարությունը:

  14. Ինձ դուր եկավ այս նյութը այն շատ իմաստալից է: Բայց ես այն կարծիքին չեմ, որ այդպիսի լուրը պետք չէ ասել: Միգուցե այդ լուրը հայտնողը ուզում է հիշեցնել, որ դու ինչ, որ բան դրա դեմ ձեռնարկես: Հասկանալի, որ այն անօգուտ է ոչ մի բարություն չկա մեջը նույնիսկ այդքան էլ ճշմարտություն չի: Բայց դա չի նշանակում, որ պետք է այն արհամարել միգուցե այն ինչ, որ բան փողի քո կյանքում: Ինչ վերաբերվում է թագմանություներին ես կարծում եմ այդ լինկի տեքստը ավելի պարզ ձևով է գրված և ավելի հեշտ է կարդալ քան Նարեկինը:

    • Գևորգ Մովսիսյան:

      Գևորգ Մովսիսյան
      Սոկրատը շատ իմաստուն ձևով է վերաբերվել բամբասանք երևոյթի նկատմամբ, որովհետև իմ կարծիքով այս առակի նյութը բամբասանքի անհիմն
      լինելու մասին է:
      Այս առակը կարելի է համեմատել նաև մի այլ առակի հետ, որն ասում է եոթը չափիր մեկը կտրիր, իհարկէ դրանք նոյնը չեն բայց նման են: Իսկ նոյն առակի մյուսի հետ թարգմանության հետ համեմատելով, իմ կարծիքով Նարեկը ավելի գրական է թարգմանել իսկ մյուսը խոսակցական է, բայց առաջինը ավելի երկար է քան երկրորդը.
      իսկ երկրոդ թարգմանությունը թեև կարճ էր, ավելի անհստակ էր.կասկածել բառը շատ էր օգտագործվել: Նարեկ շնորհակալ եմ որ թարգմանել ես առակը և
      մեզ տեղեկացրել դրա մասին:

  15. Արտյուշ:

    Ինձ դուր եկան երկու թարգմանությունները:Երկուսնել նման էին իրաի, բայց Նարեկի թարգմանությունը ավելի կոկիկ էր ներկայցված ու գրագետ քան մյուս թարգամնությունը:
    Որ ճիշտն ասեմ մյուս առակի մեջ ավելի հասկանալի էր գրած քան այս առակի: Օրինակ`Սոկրատը պատասխանում է.
    Իսկ այս առակի մեջ այդպես չի գրված, բայց մյուս առակը ավելի հասկանլի է քան այս առակը, իսկ այստեղ գրված է`-Սպասի՛ր,- կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։
    Այստեղ ուրիշ ձև է ներկայացված` — կանխեց նրան Սոկրատը:

  16. Aram:

    Ինձ ավելի դուր եկավ երկրորդը:Քանի որ ինձ ավելի հասկանալի էր քան Նարեկինը:Ես կարծում եմ որ,ամեն լուր չէ որ պետք է բարձրաձայնել:Սոկրատը իր ընկերոջ հարցին շատ դիպուկ պատասխան է տալիս,համեմատելով մաղիչի հետ:

  17. 1.Երկուսն էլ լավ էին թարգմանված:
    2.Ինձ առակը դուր եկավ, որովհետև այն մարդը ով կարդացել է այս առակը կարող է անիմաստ չխոսել:
    3.Ես հավանեցի Նարեկի թարգմանությունը, որովհետև ես միայն այս թարգմանությունը կարդալուց հետո նոր հասկացա թե մաղը ինչ իմաստով է գործածված:

  18. 2. Ինձ առակը դուր եկավ, քանի որ այն իր մեջ շատ մեծ իմաստ է պարունակում: Իմաստը կայանում է նրանում, որ պետք չէ բանբասել, ինչ-որ մեկի խոսաակցությունները լսել կամ ինչ-որ անկապ բաներ ասել, որոնք չեն պարունակում օգուտ, ճշմարտություն և բարություն:
    3. Ինձ ավելի շատ դուր եկավ Նարեկի թարգմանությունը, քանի որ ինձ համար այն ավել մատչելի էր գրած: Ճիշտ է այս թարգմանությունը մեկ կամ երկու տող երկար էր, բայց չեմ կարծում, որ դա ընդհանրապես խանգարում է:

  19. Ինձ ավելի դուր եկավ այս առակը,քնի որ նրա մեջ կար իմաստ:Ինձ դուր չեկավ մյուս առակը, որովհետև այնտեղ սխալները համեմատաբար ավելի շատ էին

  20. Բոլորին ասեմ, որ իմ թարգմանած տարբերակը մյուսից ընդհամենը 13 բառով է երկար և չեմ կարծում, որ 13 բառը այնքան զգալի տարբերություն կտա:
    Ընկեր Նունե, իսկ ես չեմ ուզում իմ կարծիքը տեղադրել բլոգում: Ես դասարանում կպատասխանեմ:

  21. Դավիթ Ահարոնյան:

    Շատ հետաքրքիր առակներ էր և ես կփորձեմ օգտագործել այս երեք մաղերը։Երկրորդ թարկմանությունը իմ կարծիքով ավելի գրագետ է թարկմանած քան առաջինը։

  22. 1Ինձ դուր եկավ առաջին առակը քանի որ շատ ըմբռնելի էր գրված, խմբագրված էր ոնց երևում է և նաև շատ դյուրին էր որը թողնում էր որ կարողանայիր հանգիստ կարդալ:Իսկ եկրորդ առակում կարծես ամեն ինչ խառնած լիներ իրար բառերը կապակցված չէին իրար:Իսկ ուղղագրական ես ոչինչ չտեսա քանի որ ոչ մի թերություն, կարծում եմ եմ, որ չուներ:
    2 Ինձ առակը շատ դուր եկավ քանի որ թեև առակ է թվում մի սովորական առակ, բայց իր մեջ շատ խորը իմաստ ունի:Սոկրատն ուզում էր ասել, որ մի բան երբ խոսում ես մտածիր քանի որ չես արող իմանալ քո տեղեկությունը հավաստի է թե եկել է բամբասանքների միջոցով քեզ է հասել:Կարող է այդ մարդուն, ում որ դու ասում ես այդ լուրից վիրավորվի, հիսասթափվի ինչ որ մեկից, դրա համար բոլոր մարդիկ անկախ նրանից նրանք մեծ են թե փոքր պետք է խոսելուց առաջ մտածեն:

  23. Մեդիամանկավարժություն:

    Լավ, Նարեկ ջան:

  24. Անի 9-2:

    Ուղղագրական սխալներ`իհարկէ-իհարկե,եոթը-յոթը,բանբասել-բամբասել

    Շաղկապներից առաջ դրված չեն ստորակետները

  25. Անկեղծ ասած ինձ ավելի դւոր եկավ Նարեկի թարգմանությունը:Քանի որ այստեղ ամեն ինչ ավելի հստակ և գրագետ է թարգմանված:Կարծում եմ առակն այն մասին է որ ինչ լսում ես չպետք է գնաս և ասես դիմացինիդ:Եվ յուրաքանչյուրի մոտ կեղծավորություն անել թե դու նրա կողմից ես:

  26. Ուղղում եմ ինքնս ինձ

    Անկեղծ ասած`ինձ ավելի դուր եկավ Նարեկի թարգմանությունը:Քանի որ այստեղ ամեն ինչ ավելի հստակ և գրագետ է թարգմանված:Կարծում եմ` առակն այն մասին է, որ ինչ լսում ես չպետք է գնաս և ասես դիմացինիդ:Եվ յուրաքանչյուրի մոտ կեղծավորություն անել, թե դու նրա կողմից ես:

  27. Уведомление: Բլոգը վիրտուալ լաբորատորիա | Մեդիամանկավարժական բլոգ

  28. Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  29. ընկ. Նարինե:

    Նարեկ ջան չափից ավելի ինքնավստահ ես, որ այդ տարիքից պետք չէ այդպես լինի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s