Ինչպես են ապրում աղքատները

Մի օր, մի հարուստ ընտանիքի հայր իր որդուն տանում է քաղաքից դուրս, որ ցույց տա որդուն, թե ինչպես են աղքատները ապրում: Նրանք մի քանի օր ու գիշեր անցկացնում են ագարակում, որը պատկանում էր մի շատ աղքատ ընտանիքի: Ճամփորդությունից վերադառնալուց հետո, հայրը հարցնում է որդուն.
-Քեզ դուր եկա՞վ մեր ճամփորդությունը:
-Հիանալի էր, հայրի՛կ:
-Դու տեսա՞ր`  ինչպես են ապրում աղքատները,- հարցրեց հայրը :
-Այո, իհարկե՛,- ասաց տղան :
-Դե, ասա ինձ, ի՞նչ սովորեցիր:
Տղան պատասխանեց.
-Տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք` չորսը: Մենք ունենք մե~ծ լողավազան, իսկ նրանք ունեն առու, որը չունի վերջ: Մենք ունենք գիշերային լապտեր, իսկ նրանք` աստղեր: Մեր տան մուտքը ձգվում է մինչև դիմացի բակը, իսկ նրանցը` ամբողջ հորիզոնով: Մենք ունենք հողակտոր ապրելու համար, իսկ նրանք` դաշտեր, որոնք լցնում են ամբողջ տեսադաշտը: Մենք ունենք ծառաներ, ովքեր մեզ են ծառայում, բայց աղքատները ծառայում են ուրիշներին: Մենք գնում ենք մեր ուտելիքը, իսկ նրանք իրենցն են աճեցնում: Մենք ունենք պատեր, որ պաշտպանենք մեր ունեցվածքը, իսկ նրանք ընկերներ` իրենց պաշտպանելու համար:
Հայրը զարմացավ: Հետո տղան ասաց.
-Շնորհակալություն,  հայրի՛կ, որ ցույց տվեցիր, թե որքան աղքատ ենք մենք:

Թարգմանությունը`  Արևիկ Ավագյանի, 8.1 դաս.

Աղբյուրը` http://academictips.org/blogs/how-the-poor-live/

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s