Խորհուրդներ Դալայ-Լամայից

Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, և որ ավելի կարևոր է` ամենասիրելի քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

Խորհուրդներ Դալայ-Լամայից

  • Հիշեք, որ մեծ սերն ու մեծ արարքները ենթադրում են մեծ ռիսկ:
  • Երբ ինչ-որ բան եք բաց թողնում, բաց մի թողեք այդ իրավիճակի տված դասը:
  • Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար:
  • Հիշեք, որ եթե չեք ստանում այն, ինչ ուզում եք, գուցե դա ճակատագրի ժպիտն է:
  • Իմացեք օրենքներն ու կանոնները, որպեսզի իմանաք, թե ինչպես խախտել դրանք:
  • Թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները:
  • Եթե հասկանում եք, որ սխալ եք գործել, ամեն հնարավորն արեք, որպեսզի ուղղեք այն:
  • Օրական որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
  • Պատրաստ եղեք փոփոխությունների համար, բայց բաց մի թողեք այն բարիքները, որ ունեք:
  • Հիշեք. երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
  • Բարի ու արդար ապրեք, և այդ դեպքում ծերության ժամանակ հաճույքով կհիշեք անցած կյանքը:
  • Տան ջերմ մթնոլորտն ապագա ընտանիքի հիմքն է:
  • Լուծեք միայն առկա խնդիրը, մի խառնեք անցյալի խնդիրները:
  • Ընդարձակեք ձեր գիտելիքները. դա անմահության ուղին է:
  • Մեծահոգի եղեք աշխարհի հանդեպ:
  • Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբևէ չեք եղել:
  • Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
  • Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
  • Անձամբ ես սենյակից դուրս գալիս միշտ անջատում եմ լույսը, և վաննայի փոխարեն ցնցուղ եմ ընդունում, որպեսզի քիչ ջուր ծախսեմ:
  • Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:
  • Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:
  • Հիշեք, որ այն, ինչ մենք ուզում ենք, միշտ չէ այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
  • Երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք:
  • Ընտրեք որակ, ոչ թե քանակ:
  • Շատ կարևոր է իրատեսական նպատակներ ունենալը:
  • Զայրույթն ու ատելությունը կործանում են մարդու ներքին հանգստությունը:
  • Աշխարհն անկատար է, քանի որ մենք ենք անկատար:
  • Բավական է զայրանանք, և մեզ ուժեղ ու համարձակ ենք զգում: Սակայն դա կույր ուժ է:
  • Անհնար է զայրույթը զայրույթով հաղթել: Եթե ձեր հանդեպ զայրույթ են կիրառում, և դուք նույն կերպ եք պատասխանում, արդյունքում ողբերգություն է տեղի ունենում:
  • Աշխատանքի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ մարդ արտադրող մեքենա չէ: Մարդն աշխատելու համար չէ ծնված, հատկապես ոչ նրա համար, որ աշխատի պետության համար:
  • Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում են միայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք:
  • Մեզնից յուրաքանչյուրը շարժվում է դեպի երջանկություն ուղով: Եվ այդտեղ ոչ մի վատ բան չկա:
  • Եթե ուշադիր նայեք հասարակությանը, կտեսնեք, որ մարդիկ այդքան էլ երջանիկ չեն, որքան թվում է առաջին հայացքից:
  • Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը նայեք ինքներդ ձեզ:
  • Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փոխենք սովորական դարձած մեր եսասիրական հայացքը դեպի կյանք:
  • Ես չեմ տոնում ծննդյանս օրը: Ինձ թվում է, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Ինձ համար այդ օրը ոչնչով չի տարբերվում մնացած օրերից: Ինչ-որ չափով ամեն օրն էլ ծննդյան օր է: Ես արթնացա առավոտյան, ամեն ինչ թարմ ու նոր է, և որ ամենակարևորն է` նոր օրն իր հետ ինչ-որ կարևոր բան է բերել:
  • Աշխատեք հանուն խաղաղության ձեր հոգում և ողջ աշխարհում:

Աղբյուրը` http://blog.liberal.am

Далай-лама XIV. Суперчеловек. «Трудно быть богом».

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Խորհուրդներ Դալայ-Լամայից»

  1. Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s