Վասիլի Սուխոմլինսկի

Վասիլի Սուխոմլինսկին (1918-1970) մեծ մանկավարժ է:

Մտքեր Սուխոմլինսկուց

Դպրոցը դառնում է մշակույթի իսկական օջախ միայն այն ժամանակ, երբ այնտեղ թագավորում է չորս պաշտամունք` հայրենիքի պաշտամունքը, մարդու պաշտամունքը, գրքի պաշտամունքը և մայրենի լեզվի պաշտամունքը:

Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:

Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:

Սերը բարոյականության ծաղիկն է. եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ, ապա չունի նաև ազնիվ, վեհ սեր:

Հոգևոր հարստությունն աներևակայելի է առանց սեփական արժանապատվության զգացման:

Արագությունը յուրաքանչյուր գործի հոգին է:

Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ:

Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացվածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ – արվեստ, մարդ —  բնություն կապը:

Հայրենիքի հանդեպ պարտականությունը մարդու սրբությունն է:

Հայրենասիրությունն ամենապատկառելի և ամենանրբանկատ զգացմունքն է… Պահպանիր սրբազան խոսքերը, բոլոր խաչմերուկներում մի բղավիր հայրենիքի հանդեպ սիրո մասին: Ավելի լավ է լռելյայն տքնիր հանուն նրա բարեկեցության և հզորության:

‹‹Եթե դուք ցանկանում եք, որ մանկավարժական աշխատանքը ուսուցչին ուրախություն պատճառի, այլ չվերածվի ձանձրալի և ամենօրյա միապաղաղության, ապա ուսուցչին  դուրս բերեք հետազոտողի  արահետ»:

Սուխոմլինսկի

Կարող եք կարդալ նաև` Մարգարիտ Սարգսյան,  «Նորից Սուխոմլինսկի»
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Վասիլի Սուխոմլինսկի»

  1. Уведомление: Մի մանկավարժի մասին: Վ. Ա. Սուխոմլինսկի: | Մարգարիտ Սարգսյան

  2. Уведомление: Մի մանկավարժի մասին | Մարգարիտ Սարգսյան

  3. Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վասիլի Սուխոմլինսկի-Նամակ որդուն | astamelody

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s