Ռուդըարդ Կիպլինգ, «Եթե»


Ռուդըարդ Կիպլինգը ծնվել է Բոմբեյում, կրթությունը ստացել է Անգլիայում և այնուհետև աշխատանքային գործունեությունը ձևավորել է Հնդկաստանում: Ռուդյարդ Կիպլինգը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով (1907) գրականության ասպարեզում :

Եթե   

 Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,

Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,

Բայց և հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,

Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,

Կամ էլ՝ խաբված լինելով խաբեությունը արհեստդ չկարգել,

Կամ էլ սիրված չլինելով հագուրդ չտալ ատելությանը,

և, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել

և ոչ էլ՝ խոսել չափազանց իմաստուն;

 

Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,

Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,

Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,

և նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչերին,

Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,

որն աղավաղել է խարդախ սրիկան ՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,

կամ նույն կերպ դիտել քանդված այն ամենին, որոնց նվիրել ես քո կյանքը,

Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանց վեր խոյացնես:

 

Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝

միայն մի անգամ վիճակ գցելով,

Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից

և երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,

Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին

երկար ծառայել քո նպատակին մինչև իսկ, երբ դրանք արդեն սպառվել են,

Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ բացի քո կամքից, որն ասում է.

«Շարունակի՜ր»:

 

Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով

ողջախոհության քո արժանիքը,

Եվ ոչ էլ կորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,

Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,

Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,

Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել

անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,

Քոնն է աշխարհը և այն ամենը ինչը նրա մեջ է,

Եվ դեռ ավելին՝ այդ ժամ դու մարդ ես , որդիս։

Աղբյուրը՝  Յուրա Գանջալյանի բլոգ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ռուդըարդ Կիպլինգ, «Եթե»»

  1. Уведомление: Էլեկտրոնային ռեսուրսներ. գրականության ցանկ « Մեդիամանկավարժական բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s