Ուղեղը հիանալի օրգան է: Այն սկսում է աշխատել այն պահից, երբ Դուք արթանանում եք և անջատվում է, երբ մտնում եք ուսումնական հաստատություն:
Հայտնի պատճառը, թե ինչու են համակարգիչները ավելի արդյունավետ աշխատանք կատարում, քան մարդիկ, այն է, որ նրանք ստիպված չեն լինում աշխատանքից կտրվել՝ անիմաստ հեռախոսազանգերին պատասխանելու համար:
Հայտնի է, որ մարդ կարող է անվերջ նայել երեք բանի. թե ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է աշխատում մեկ ուրիշը:
Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի ոչինչ չանեն:
Որքան ցածր է Ձեր պաշտոնը, այնքան ավելի նկատելի է աշխատավայրում Ձեր բացակայությունը:
Ղեկավարը միշտ չէ, որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է:
Թանգարանում ամենահետաքրքիր ցուցանմուշը երբեք անվանատախտակ չի ունենում:
Մեխ խփելիս երբեք մատը չեք վնասի, եթե մուրճը բռնեք երկու ձեռքով:
Եթե դա հիմարություն է, բայց աշխատող է, ուրեմն բնավ հիմարություն չէ:
Հենց Դուք ձեռնամուխ եք լինում որևէ աշխատանք անելու, անպայման գտնվում է մեկ ուրիշ աշխատանք, որ պետք է ավելի վաղ անել:
Անգամ երբ բացատրությունն այնքան պարզ է, որ այն հնարավոր չէ սխալ հասկանալ, անպայման կգտնվի մեկը, որը Ձեզ սխալ կհասկանա:
Հոգեբույժները գտնում են, որ Երկրագնդի վրա հոգեկան խանգարվածությամբ տառապում է յուրաքանչյուր չորրորդ մարդ: Ուշադիր նայեք Ձեր երեք ընկերներին: Եթե նրանք առողջ են, ուրեմն տառապողը Դուք եք:
Փորձը հիանալի բան է, որը թույլ է տալիս ճանաչել Ձեր այն սխալը, որ կրկին թույլ եք տվել:
Գետնից ընկնել չի կարելի:
Աղբյուրը՝ www.camen.ru
Եթե հետաքրքեց, խնդրեմ, կարող եք կարդալ նաև՝
Թարգմանությունների մի մասը կարծես http://laz-arev-a.livejournal.com/69604.html բլոգից է:
НравитсяНравится
Բանն այն է, որ ձեր նշած բլոգը չի նշել թարգմանության սկզբնաղբյուրը, մինչդեռ իմ բլոգում` նյութի տակ նշված է աղբյուրը`
Շնորհակալություն նամակի համար: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար:
НравитсяНравится
Իմ նշած բլոգը հենց իմ բլոգն է, ինքս էլ թարգմանել եմ ինտերնետային կայքերից:
Ես էլ եմ ուրախ))
НравитсяНравится
Հա, էդպիսի իրադրություններ լինում են: Եթե նույն բանն է թարգմանվում, հնարավոր նմանությունները անխուսափելի են:
НравитсяНравится