Գիտահետազոտական ուսումնասիրությունների մասին օրենքներ
Հետազոտական աշխատանքի էությունը հետևյալն է` կարդալ երկու գիրք, որոնք երբեք չեն կարդացել և գրել երրորդը, որը ոչ ոք չի կարդալու:
Առավել պահանջվածը այն մեջբերումն է, որի աղբյուրը ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել:
Եթե գողանում է մեկը` գրագողություն է, եթե շատերը` ուսումնասիրություն:
Ինքնատիպությունը լավ բան է, բայց դե, գրագողությունն էլ արագություն է:
Ինչքան քիչ են փաստերը, այնքան գեղեցիկ է սխեման:
Այն, ինչը այսօր փաստ է, վաղը կհամարվի վիճարկելի:
Եզրահանգումը իրական է դառնում այն բանից հետո, երբ կատարվում է:
Լավագույն հիմնավորումները կատարվում են հետո:
Որքան ավելի շատ աշխատեք Ձեր գաղափարների վրա, այնքան ավելի կհամոզվեք, որ այն ձեզ օտար է:
Եթե ճշմարտությունը չափազանց տհաճ է կամ անսպասելի, հրաժարվում են հավատալ:
Անցյալում առաջացած հարցերը ապագայում դառնում են խնդիրներ:
Դժվար լուծելի խնդիրները երբեմն հեշտ են հասկացվում, բայց, սովորաբար, ունենում են սխալ պատասխաններ:
Եթե Դուք ինչ — որ բան եք արել, որը հաջողություն չի ունեցել, ապա ոչնչացրեք բոլոր այն ապացույցները, որոնք վկայում են Ձեր անհաջող փորձի մասին:
Եթե Ձեր արածը հնարավոր չէ արտահայտել թվերով, ապա դա ոչ թե գիտություն է, այլ կարծիք:
Հնարավոր չէ հաղթել էներգիայի պահպանման օրենքին, բայց… դուք կարող եք վիճել:
Փորձը սովորեցնում է մեզ ճանաչել սխալները, երբ մենք դրանք կրկնում ենք:
Փորձառությունը անուն է, որ տալիս ենք մեր սխալներին:
3×10^5կմ/վրկ. սա ոչ թե պարզապես լավ գաղափար է: Սա օրենք է:
Խնդիրների առաջացման պատճառները դրանք հենց առաջարկվող լուծումներն են:
Դժվարին որոշումներին միշտ հաջորդում է պարզ բացատրություն:
Գիտությունը հարցնում է` ինչո ՞ւ: Ես հարցնում եմ` ինչո ՞ւ ոչ:
Բոլոր հեշտ խնդիրները լուծելի են:
Վտանգավոր վարժություն. եզրահանգումներ անել:
Սկզբում արձանագրեք փաստերը, դրանց աղավաղումը կարելի է և հետոյին թողնել:
Մարդիկ ընդունում են ճշմարտության այն սահմանը, ինչը հասու և մատչելի է իրենց:
Փիլիսոփայությունը մարդուն տալիս է այն, ինչը նա կորցնում է դրանով զբաղվելիս:
Փոքր տաղանդը խորը թաղելը իմաստ չունի:
Գիտուն հիմարը իր սահմանափակությամբ ազդում է հետազոտության վրա, իսկ ոչ գիտունը` աշխատանքի ծավալի վրա:
Բացառությունը, որպես կանոն է, սպասում է իր ժամին:
Իմ տգիտությունը վտանգավոր չէ, որովհետև գիտական չէ:
Փոխադարձ արվող բացահայտումները ճշմարտություն են ծնում:
Անընդհատ քննադատությունը առաջադիմության հետապնդում է:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Աղբյուրը` http://www.camen.ru/res.html