Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ

Ժողովրդական խաղիկ

Վարդն ի բացվե աոավոտման շաղերով,

Ւմ յար բաղչեն վարդ կր քաղի մաղերով…

Վարդն ի բացվե  Վարդեվորվան կիրակին,

Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին:

Վարդավառը գալիս է

Իջնենք չայիրները, բռնենք մեր պարը:

****

 

Սոնա յար, Սոնա  յար,

Սոնա սիրուն, Սոնա յար,

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնայար,

Ծաղիկը ցնծալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար.

Այ գյուլում կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար ,

Ձենդ ծլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնայ ա~ր:

 ***

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

Վարդևորի իր օրն ա,

Որդին հորը չի մոռնա,

Ով իմ սիրածին ինձ չտա,

Սև շան նման թող ոռնա…

Վարդևորը մոտ ա,

Մեր ճամփեքը քարոտ ա,

Գնում եմ յարիս տենամ,

Կասեն` ինձի կարոտ ա:

Խաղիկներ

Վարդն ի բացվե աոավոտման շաղերով,

Ւմ յար բաղխեն վարդ կր քաղի մաղերով…

Վարդն ի բացվե  Վ արդեվորվան կիրակին,

Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին:

****

Այ տղա, սիրուն փեսա,

Քեզ հազար բարով տեսա,

Շեն կենա էս վրթէվորր

Արտիս մուրազին հասա :

****

Վրրթրվու֊րր գալիս ա

Ծաղիկր ցին ծա լիս ա

Վրրթրվուր, ասող ախչիկ

Ձենր ծլվլայիս ա:

****

Վրթիվերի վադեն ա,

Աղալա ր ի գյադեն ա,

Ծաղիկս խլողն ով ա,

Քոնթոլ֊-մոնթոլ գյադեն ա:

Աղբյուրը` Գոհար Ստեփանյան, «Համբարձում-Վարդավառ. ընդհանրություններ և առանձնահատկություններ»

Հայ ֆոլկլորային երաժշտություն

Երգեր` 

Վարդավառը գալիս ա

Հանիկ-նինար

Սոնա յար

va8davarՀովհ. Թումանյան, «Հիմն Աստղիկին»

Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,
Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Դանիել Վարուժան, «Աստղիկին»
Քու մարմարեա հպարտ վիզդ է՝ որ այսօր
Դուրս կարկառված կործանումէն դարերուն՝
Իբրեւ շուշան կամ նունուֆար մը աղվոր
Կ՛իշխէ բոլոր մեծ Սրտերուն վրա խոհուն:
Աչքերուդ մէչ ամբողջ լույսը կը ցոլա
Հելլենական մըշտապայծառ երկնքին,
Ցայտեց հոգի մ՚այդ բիբերէդ մարմարեա՝
Երբոր ինկան մուրճին ներքեւ հանճարին:
Արցանէ՛դ իսկ գորով ու կեանք կը բխի՝
Կարծես ծնած ըլլայիր նոր՝ ծովէն գեչ,
Կարծես վիհին լույս կաթիլները աղի
Դեռ շողային այտերուդ զույգ բոսին մէչ:
Բայց քու թեւերդ ո՞ւր մնացին, ով Աստղիկ.
Խորը ծովո՞ւն՝ Թէ տարերուն՝ ընկղմած
Դեռ կ՚որոնեն սիրո մարգրիտն ըզմայլիկ՝
Ճակտին համար մեր Աշխարհին զառամած:
Վահագն Դավթյան

…Վարդավա՛ռ է, վարդավառի կիրակի,
Արեգակը օրհնանք ու սեր է մաղում,
Կակաչներն են ծփում նման կրակի
Ու հովի դեմ կրակի պես կատաղում:

Վարդավառ է, վարդավառ է,
վարդավա՜ռ…
Ու տեղում է ջրիկն արար ու վարար,
Աղջիկների անձիկն ի վար, ծոցն ի վար,
Վարդավառ է, վարդավառ…

Մի թուխ սիրուն, ա՜խ այնպես է լողացել,
Որ զգեստը կպել կրծքին, զիստերին
Ու մեղավոր, թաքուն ձևերն է բացել,
Բացել հրա՜շք մի վերին…
Իսկ մի կտրիճ նայում, էլ չի համբերում,
Մոտ է վազում, գիրկն է առնում, համբուրում…
ԵՎ աղջիկը հոնքերն անում վեր ու վար,
Խռովում է.
— Ինձ խաղք արիր, անառակ…
— Ախ, չէ՞, հոգեկ, մի պագիկը ցերեկվա,
Արժե մթան հազար պագ…
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
հատված. << ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ>> պոեմից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s