Առակներ Օշոյի շարադրմամբ

Ամբողջ հարցը մտքերն են: Միտքն ամեն ինչի սկիզբն է: Եվ մտքերը կարելի է կառավարել: Այդ պատճառով էլ կատարելագործվելու գլխավոր գործը մտքերի վրա աշխատելն է:
Լ.Ն.Տոլստոյ

Առակներ Օշոյի շարադրմամբ
Միտքը
Փոխվելու համար կարևոր է պատրաստ լինել պատասխանատվություն ստանձնելու այն ամենի համար, ինչ դուք կատարում եք ձեր կյանքում՝ չարություն թե ուրախություն, վատ կամ լավ, դժոխք և դրախտ։ Երբ դուք հասկանում եք, որ հենց դուք եք պատճառն այն ամենի, ինչ կատարվում է ձեզ հետ, երբ այդ պատասխանատվությունը գիտակցված է և ընդունված, մտքերն սկսում են փոխվել։ Բաց եղեք նոր հնարավորությունների հանդեպ։Ահա հռչակավոր առակ։ Մի մարդ ճանապարհորդում էր ու անսպասելիորեն հայտնվեց դրախտում։ Հնդկաստանում դրախտի կոնցեպցիան ցանկությունների իրականացման ծառն է։ Հենց նստում ես այդպիսի ծառի տակ, ուզածդ ցանկությունն անմիջապես կատարվում է, ոչ մի հապաղում, ցանկության և նրա ռեալիզացիայի միջև ոչ մի ժամանակային հատված։
Այդ մարդը հոգնած էր, և նա պառկեց քնելու ցանկությունների իրականացման այդպիսի ծառի տակ։
Երբ նա զարթնեց, ուժեղ քաղց զգաց ու մտածեց.
— Ես քաղց եմ զգում։ Ես կուզեի ինչ–որ տեղից մի քիչ ուտելիք ճարել։
Եվ անմիջապես ոչ մի տեղից կերակուր հայտնվեց, ուղղակի դուրս լողաց օդից շատ համեղ կերակուր։ Նա այնքան քաղցած էր, որ չսկսեց մտածել, թե որտեղից այն հայտնվեց. երբ Դուք քաղցած եք, Դուք չեք խորհում։ Նա միանգամից սկսեց ուտել, իսկ կերակուրն այնքան համեղ էր… Հետո, երբ նրա քաղցն անցավ, նա նայեց շուրջը։ Հիմա նա բավարարվածություն էր զգում։ Նրա մոտ ուրիշ միտք ծագեց.
— Այ եթե միայն խմելու ինչ–որ բան էլ լիներ…
Դրախտում արգելքներ չկան, անմիջապես սքանչելի գինի հայտնվեց։
Ծառի ստվերում պառկած, հանգիստ գինի խմելով ու դրախտի հով քամուց զովանալով՝ նա սկսեց զարմանալ.
— Սա ի՞նչ բան է։ Այս ի՞նչ է կատարվում։ Միգուցե ես քնա՞ծ եմ։ Թե՞ այստեղ մի քանի ուրվականներ կան, որոնք կատակներ են խաղում իմ գլխին։
Եվ ուրվականները հայտնվեցին։ Նրանք սարսափելի էին, դաժան և զզվելի, ճիշտ այնպիսին, ինչպիսին նա դրանց պատկերացնում էր։
Նա դողաց ու մտածեց.
— Հիմա սրանք հաստատ կսպանեն ինձ։
Եվ նրանք նրան սպանեցին։Այս առակը հսկայական իմաստով է լցված։ Քո միտքը ցանկությունների իրականացման ծառ է, և ինչ էլ որ դու մտածելու լինես, այն վաղ թե ուշ կատարվում է։
Երբեմն ժամանակահատվածն այնպիսին է, որ դու մոռացած ես լինում, որ դա ցանկանում էիր և չես կարողանում գտնել աղբյուրը, որից սկսվեց։ Բայց եթե ավելի խոր նայենք, ապա դու կպարզես, որ քո մտքերն են ստեղծում քեզ և քո կյանքը։ Նրանք են ստեղծում քո դրախտը, նրանք են ստեղծում քո դժոխքը։ Նրանք ստեղծում են քո տառապանքը, նրանք ստեղծում են քո ուրախությունը։ Նրանք են ստեղծում վատը, նրանք են ստեղծում լավը…
Յուրաքանչյուրն այստեղ Կախարդ է, յուրաքանչյուրն իր կյանքի Արարիչն է։ Ամեն ոք կախարդական աշխարհ է հյուսում իր շուրջը… իսկ հետո կապված վիճակում է հայտնվում։ Սարդն ինքը բռնված է իր սեփական ցանցում։ Ոչ ոք քեզ չի տանջում, բացի քեզնից։ Եվ երբ դա գիտակցված է, առարկաներն սկսում են փոխվել։ Այդ ժամանակ դու կարող ես ամեն ինչ շրջել, դու ունակ ես քո դժոխքը վերածել դրախտի։ Ամեն ինչ քո պատասխանատվության տակ է։
Իսկ հետո նոր հնարավորություններ են առաջանում. եթե դու արդեն պատրաստ ես, դու կարող ես դադարեցնել աշխարհ ստեղծելը։ Անհրաժեշտություն չկա ստեղծել դժոխք կամ դրախտ, բոլորովին անհրաժեշտություն չկա արարել։ Արարողը կարող է թուլանալ և անհետանալ։ Իսկ մտքի անհետացումը մեդիտացիան է։
Աղբյուրը՝  Հրաչյա Ամիրյան
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Առակներ Օշոյի շարադրմամբ»

  1. Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան

  2. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s