Էլի խոսելու եմ: Խոսելու եմ վերջին մի քանի շաբաթյա «համացանցյան պեղումներիս» մասին: Քանի որ ամառային արձակուրդներ են, ու ժամանակը բավականացնում է նաև «թրև գալ» համացանցում, ականջալուր ու ականատես եմ եղել բաների, որոնց ամենևին չէի ուզենա հանդիպած լինել: Խոստովանեմ` այն, ինչ հասցրել եմ պարզել մի քանի շաբաթվա ընթացքում, ինձ հանկարծակիի բերեց:
Առնվազն անհասկանալի է ու տարօրինակ, երբ ազգի հոգսերով ու ապագայով «տառապող» մարդիկ` հայ մտավորականն ու հայ արվեստագետը, այդպես էլ չեն կարողանում իրենց նեղության տալ ու մուտքագրել այդ ազգի այբուբենով` հայատառ:
Առավել զազրելի է, երբ «ազգիս անունից» հանդես եկող մտավորականներն ու մշակույթի գործիչները հրապարակավ զազրախոսում են, սրան-նրան բանսարկում ու բամբասում: Օր.` ասենք, բամբասում են ումի՞ ց` Գարեգին Չուքասզյանից, հարցրեք` ինչի՞ համար, պատասխան. Գարեգին Չուքասզյանը բամբասանք տարածող մեկին իր ընկերների ցուցակից ջնջել ա: Վայ, ինչ անպատվություն, ոնց պիտի դիմանա էդ ցավին, բա չհանրայնացնի՞:
Հանրային քննարկման մեկ այլ ախմախ թեմա` «Ծոմակը Հայաստանից գնում ա»: էլ ո՞նց կլիներ: Ազգս չի դիմանա էդ դարդին: Դե, արի ու մի ասա, շուտ պիտի գնացած լիներ…:
Հա, երեկ էլ բուռն կերպով քննարկվում էր (բռնվեք, որ չընկնեք), որ ամենաճիշտ դաստիարակությունը, ոչ ավել, ոչ պակաս, ծեծով ու բռնությամբ ուղեկցվող կրթությունն է: Ու Հայաստանում կրթության որակը ցածր է, որովհետև լավ չեն ծեծում երեխաներին:
Միով բանիվ, ժողովուրդ ջան, եթե դեռ չգիտեք, իմացած եղեք. ազգիս «կարկառուն» ներկայացուցիչների մի «լավ» խումբ բուդդիստ է, մի խումբ անվանի մարդիկ` աղանդավոր, մեկ այլ խումբ` աթեիստ ու հեթանոս, մի մասն էլ նույնասեռականներին է «սրբացնում»:
Պաշտեք` ինչ ուզում եք, սիրեք ինչ սեռ` ուզում եք, գրեք ինչատառ` ուզում եք, բամբասեք ումից` ուզում եք, բայց ի սեր Աստծո, մի խոսեք ազգի անունից: Էդ ազգի մեջ ես ու իմ նման մարդիկ էլ են մտնում: Ես թույլ չեմ տվել` իմ անունից բարբաջեք` ինչ ուզում եք, քարոզեք` ինչ ուզում եք:
Հեղինակ` Նունե Մովսիսյան
voxbam @z qez hayoc ashxarh voch te vor geyer kam bier kan u dranc pashtpanoxner ayl vor espisi hodvacotaniner knereq hodvacagirner kan. xaytarak hodvac…
НравитсяНравится
Որ հայատառ գրեիք, կարող է պատահի կարդայի:
НравитсяНравится
Մանուկ, քանի որ ես իսկապես դժվարանում եմ լատինատառ գրություններ կարդալ, երեկ չէի կարդացել քո ուղարկածը, էսօր նոր միայն կարդացի ու քո տողերում վիրավորանք զգացի, դրա համար էլ որոշեցի գրել: Հենց սկզբից ասեմ, որ ես աթեիստ լավ ընկերներ ունեմ, և սկզբանե ինձ չէի կարող թույլ տալ գրել մի բան, որը դույզն-ինչ կվիրավորեր նրանց: Իսկ, եթե դու, այնուամենայնիվ, ինչ որ տողից կամ բառից վիրավորվել ես, ասա, լա՞վ: Մի բան էլ կուզեի հասկանալ, եթե, իհարկե գաղնիք չէ, դու ի՞նչ կապ ունես թուրքալեզու իսլամիստական կայքի հետ, այ Մանուկ ջան:
НравитсяНравится
Իսկ ինչն է պառճառը , որ դուք շոկային իրավիճակ չեք ապրում ձեր կրթահամալիրի ներսում կատարվող մի շարք երևույթներից, նույն խանդավառությամբ ձեր պրոբլեմները քննարկեք, էլի, մենք էլ կարդանք և հավատանք , որ իսկապես անարդարությունից տառապում եք/ ողբում եք/
НравитсяНравится
Ես ձեզ շատ ավելի կհարգեի, եթե դուք խոսեիք կոնկրետ օրինակներով: Պատկերացրեք միայն, որ մեր պրոբլեմները հենց հրապարակային էլ քննարկվում են: Վկան` մեր կայքը: Իսկ մեր դռները միշտ բաց եք, կարող եք գալ, երբ ուզում եք, մնալ, ինչքան ուզում եք, տեսնել, ինչ ուզում եք:
НравитсяНравится
ես պեղեցի ձեր կայքը և ,պատկերացրեք, չհանդիպեցի ոչ մի… ՊՐՈԲԼԵՄԻ… ԹԵՐՈՒԹՅԱՆ .. հրապարակային քննարկման, բացակայում են կարծիքներ, առաջարկներ, , տպավորություններ պարզապես քննադատություն ծնողների կողմից/ երևի չեն խրախուսվում կամ հրապարակային չեն/ ավելի ճիշտ կլիներ ձեր կայքը չվկայակոչեիք այն պարզապես ,երջանիկ կոմունիզմի,, տպավորություն է թողնում, որը, երևի, ստեղծված է տեղի ունեցող դրական իրադարձությունների շնորհիվ կրթահամալիրը գովազդելու համար միայն : ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿ ….իհարկե, գրելու նպատակը ավելի հարգվելը չէ /իրական քրիստոնյան Աստծո հարգանքը / գովեստն է / ակնկալում , ոչ թե մարդկանց/ …..համոզված եմ, աստվածաշունչն էլ եք պեղում և գիտեք ,որտեղ է գրված այդ մասին……………………………… http://Inclusion.am… ցանկացած մեկը / գոնե ամառային արձակուրդների ընթացքում/ կարող է ,,թրև գալ ,, այս պաշտոնական կայքում և պեղել ներառական կրթությանը վերաբերվող բոլոր օրենսդրական ակտերը, տնօրենի ուղեցույցը և այլն;Ձեր կրթահամալիրը , չնայած, ստանում է ֆինանսավորում պետությունից ներառական ծրագրով սովորող աշակերտին դասագրքերով և այլ նյութերով ապահովելու համար, բայց գրադարանից մաթեմատիկայի դասագիրքը հաշմանդամ երեխային տրամադրում է նույն վարձով, ինչ սովորական աշակերտին, ի տարբերությու այլ ՊՈԱԿ_ ների, որոնք դասագրքերը տալիս են անվճար: Շոկային հոգեվիճակ կամ սրտխառնոց, նողկանք չեք ապրում , չէ, նույն գրքի համար ,և պետությունից ,և հաշմանդամի ծնողից գումար վերցնելիս; Դուք ԿՈՆԿՐԵՏ ոտնահարում եք հաշմանդամների իրավունքները
НравитсяНравится
Շնորհակալություն նամակի համար:
1.Հարգելիս, դուք լուրջ մեղադրանք եք ներկայացնում ու եթե պարզվի, որ դա անհիմն չէ, ես ինձ շատ վատ կզգամ: Ես հենց նոր խոսեցի գրադարանի ղեկավարի հետ, նա հաստատեց, որ ներառական կրթության երեխաներին կրթահամալիրը դասագրքեր տրամադրվում է անվճար: Խնդրում եմ, բարի եղեք, գրեք երեխայի անուն-ազգանունը, դպրոցը և դասվարի անունը:
2.Անդրադառնում եմ Ձեր նամակի մյուս հատվածին: Էթիկայից ելնելով` ես ներկայացնում եմ իմ գրած քննադատական հոդվածները:
«Ամփոփում եմ իմ մեկշաբաթյա գործունեությունն ու…»http://mskh.am/am/20502
«Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց» http://mskh.am/am/19594
3.Հրապարակային քննարկումներին կայքում հատուկ տեղ է հատկացված` «Հեղինակային կրթական ծրագրեր» բաժնում է:
НравитсяНравится
Կարող եմ առաջարկել նաև երկրորդ տարբերակ. Ձեզ հարմար ժամին եկեք դպրոց, հանդիպենք ու պարզենք: Գրադարանի ղեկավարը պնդում է, որ թյուրիմացություն կամ էլ սխալմունք է եղել:
НравитсяНравится
ինչ գրողի տարած Թուրքալեզու նԻսլամիստական կայք հարգելիսմ նախ ես վիրավորված եմ սեռական փոքրամասնությունների նկատմամբ ձեր դիրքորոշումից ապա նոր աթեիստների նկատմամբ և երկրորդ ինչ մեղադրանքներ եք ուղղում իմ հասցեին?
НравитсяНравится
Մանուկ ջան, մի նեղացիր, քո նամակի հետքերն են տանում էդ կայք, գուցե սովորական սպամ է` վիրուս: Ինչի էս զայրանում, այ ախպեր:
НравитсяНравится
karoxa verjum el datakan goirc haruceq im nkatmamb azgi davachanutyan mexadranqov
???????
НравитсяНравится
Լավ էլի, այ Մանուկ, ինչ խռովական ես:
НравитсяНравится
Ես չեմ հասկանում, ինոչո՞ւ հանկարծ <> կրթահամալիրին: Ի՞նչ տարբերություն հեղինակը որտեղ է աշխատում և ինչ է կատարվում այդ կրթահամալիրում: Ասեմ նույնիսկ, որ մեր երկրում տիրող իրվիճակից ելնելով, չի կարելի նույնիսկ զարմանալ, որ տվայալ կրթահամալիրում ինչ-որ մեկի իրավունքն է խախտվել /եթե խախտվել է/ կամ թերությունները չեն բարձրաձայնվում /եթե այդպես է/: Դա մեր պետության պետական դրվածքն է:
Ու գիտե՞ք՝ ինչո՞ւ ենք այս վիճակում: Որովհետև մեր <> այդ թվում և դուք, Նունե Մովսիսյան, իրական պրոբլեմնաերի վրա աչք փակելով, ողբում եք այնպիսի բաներ, որ մարդու ծիծաղն է գալիս:
Ավելի լավ է մտածեք, ինչո՞ւ մեր հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս մշտական կրթական-մշակութային հաղորդումներ /որ իմանաս էսինչ օրը, էսինչ ժամին կարող ես լսել Մոցարտի երաժշտություն կամ ֆիլմ դիտել Շեքսպիրի մասին/, ինչո՞ւ են մեր սերիալներում բոլոր հերոսները <> իրենց վիճակը, կարծես դա նրանց պատիվ է անում, ինչո՞ւ են նույնիսկ ամենախիստ դպրոցներում աշակերտները այնքան <>, որ ուսուցիչները արդեն մտորում են տերթոդիկին վերադառնալու մասին, ինչո՞ւ կրթված ու գրագետ լինելը ամոթ է համարվում մեր հասարակությունում, ինչո՞ւ է հարգված նա, ում վիզը հաստ է, ինչո՞ւ հայերեն գրելը համացանցում դարձել է պատուհաս, որովհետև Armenian Phonetic Unicode-ի մասին հիշողները այնոամենայնիվ մոռանում են հայերենի ուղղագրությունը: Այսպիսի <>-ները շատ-շատ են՝ սկսած արտագաղթից, վերջացրած այն հարցով՝ մենք ընդհանրապես մտավորականություն ունե՞նք, թե՞ բոլորը արդեն արտագաղթել են: Իսկ մենք զբաղվում ենք նրանով, որ սրա-նրա կեղտոտ սպիտակեղենն ենք տնտղում: Ավելի լավ է ողբայիք այս բոլոր անպատասխան երևութները, ոչ թե այն, որ մարդիկ վերջապես սովորեցին ազատվել ընդհանուր մասսայի գաղափարներից, որոնցից են և՛ քրիստոնեությունը մեր երկրում, և՛ <>:
НравитсяНравится
Հասկացա, որտեղից է ձեր զայրույթը: Եթե ձեր կարծիքով, էս ամենի մեղավորը Հայ առաքելական եկեղեցին է, էն գլխից ասեմ, որ համաձայն չեմ ձեզ հետ, իմ բարի խորհուրդը ձեզ` իզուր ժամանակ մի կորցրեք ինձ համոզելու համար, լա՞վ:
НравитсяНравится
Մտքում անգամ էդպիսի բան չունեի: Հայ Առաքելական Եկեղեցին էլ ոչ մի մեղք չունի, խեղճը ամեն բան անում է, որ մարդկանց փրկի աղանդներից: Տեսեք, էլի մի հսկայական պրոբլեմ, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ մեր ժողովրդի համար: Բայց մենք դա էլ ենք մղում երկրորդ պլան ու առաջնային խնդիրը դարձնում ան, որ ինչ-որ մեկը նույնասեռական է, մյուսն էլ՝ աթեիստ կամ բուդդիստ: Վերջապես հանգիստ թողեք էս լանգետի մսի պես ծեծված թեմաները ու անցեք իսկական պրոբլեմներին, որոնք իսկական պատուհաս են: Ասածս այսքան բան է, թե չէ Հայ Առաքելական եկեղեցուն էլ հանգիստ թողնենք, գեյակումբներն էլ:
НравитсяНравится
Հա, էդ դեպքում համաձայն եմ, էն ինչ դուք պրոբլեմ եք համարում, իսկապես անհանգստացնող է:
НравитсяНравится
bayc es bacardzak xrovkan chem hargelis :D hakarak@… uxaki uzum em imanam himikvanic pastaban vardzem te???????
НравитсяНравится
knereq bayc bavakanin anhajox hodvac eq grel u et der bavakan chi nuynqan anhajox meknabanutyunnerov eq handes galis
НравитсяНравится
Մանուկ, դա ձեր կարծիքն է, ես այն հարգում եմ, (հակառակ դեպքում ընդհանրապես ձեզ չէի պատասխանի), բայց չեմ կիսում այն:
НравитсяНравится
Իսկ կարելի՞ է ձեր հոդվածները կարդալ: Խոստանում եմ կարդալ, եթե համապատասխան հղումը ուղարկեք:
НравитсяНравится
lav aynuamenayniv sevani apin amen inchic ktrvac linelov hetaqrqir er kardal dzer karciq@… namanavand masnakcel dra qnnarmna@, isk inch verabervum em zrt u zibil kaqyin dzer nshac es dra andam chem es shat aveli hayrenaser em qan hnaravor e patkeracnel
НравитсяНравится
Անկախ ամեն ինչից, ինձ էլ հետաքրքիր քեզ հետ զրուցելը, շնորհակալություն, Մանուկ:
НравитсяНравится
lav henc hima kuxarkem im norabac blogi ssilkan http://nigoyanblog.blogspot.com/
НравитсяНравится
kardaluc heto toxeq dzer meknabanutyun@
НравитсяНравится
Լավ, Մանուկ:
НравитсяНравится
Մանուկ, ոչ մի կերպ չեմ կարողանում քո բլոգում մեկնաբանություն թողնել, թույլ չի տալիս, չգիտեմ` ինչն է պատճառը: Ուզում էի ձեր` «Հայաստանի Պատանի Ընթերցասերների Միավորման» մասին ավելին իմանալ, որտեղ նայեմ: Մի բան էլ, կա՞ս Ֆեյսբուքում:
НравитсяНравится
Այ թե դու ինձ զարմացրիր, Մանուկ Նիգոյան, բրավո, կեցցես: Վաղուց էսքան միանգամից հանկարծակիի չէի եկել, ապրես դու հա: Մնացածի մասին մանրամասն ծանոթանալուց հետո:
НравитсяНравится
աըցելեք http://haygirq.blogspot.com/ կայքէջ ու ավելի մանրամասն ծանոթացեք մեր միավորման հետ, ինչու ձեզ զարմացրեցի??
НравитсяНравится
Հա, բա ինչ արեցիր: «Սևակ» ամսագրին ծանոթ եմ, ավելին` իմ նյութերից կա ձեզ մոտ: Դու Սոնա Արսենյանին ուրեմն կիմանաս:
НравитсяНравится
Բնականաբար, բայց չհասկացա ինչպես եմ զարմացրել
НравитсяНравится
Չէի սպասում, հաճելիորեն զարմացա, որ քեզ նմանի հետ առիթ եղավ ծանոթանալ:
НравитсяНравится
օօօօօօ, շնորհակալ եմ.. :Դ
НравитсяНравится
Ես էլ եմ շնորհակալ, հարգում եմ քեզպեսներին` կռիվ տվող, ինքն իրենը ասող, չնահանջող: Ապրես, որ հենց էդպիսին ես, Մանուկ ջան:
НравитсяНравится
նմանապես
НравитсяНравится
Մենք դեռ կհանդիպենք:
НравитсяНравится
հուսամ
НравитсяНравится
Уведомление: Блог – помощник учителя « Մեդիամանկավարժական բլոգ