Լվացքի մեքենայի մեջ դնում են 6 գուլպա, հանում միայն 5-ը:
Ավտոմեքենայի վերանորոգումն արժի նշված գինը գումարած դրա հիսուն տոկոսը:
Հին ավտոմեքենան ավտոսպասարկման կենտրոն գնալու և տուն վերադառնալու հիանալի միջոց է:
Որքան փոքր է պետությունը, այնքան երկար է նրա հիմնը:
Պետք է վատատես լինել, երբ բախտդ բերում է, և լավատես` երբ չի բերում:
Յուրաքանչյուր խնդիր ունի երկու կողմ: Որպեսզի հասնես հաջողության, պետք է աջակցես երկուսին էլ:
Խիղճը աճում է իշխանության ծավալին հակադարձ համեմատական:
Ինչքան վատ են գործերդ փողային հարցում, այնքան մեծ է անսպասելի ծախսերի առաջացման հավանականությունը:
Այն, ինչ ես ուզում եմ գնել, ինձ չեմ կարող թույլ տալ, իսկ այն, ինչը կարող եմ, միևնույն է`չափազանց թանկ է:
Հիվանդ երեխայի հետ անհարժեշտ է վերաբերել ինչպես մեծի, իսկ հիվանդ մեծի հետ` ինչպես երեխայի:
Ինքան շատ են կառուցվում հիվանդանոցներ, և ինչքան շատ են հիվանդանոցներում դրվում մահճակալներ, այնքան շատ հիվանդներ են պառկում միջանցքներում:
Ցույց տուր ինձ քո բակտերիաները և կասեմ, թե ում հետ ես շփվում:
Այն փաստը, որ կարելի է վիրահատություն անել, դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ է այն անելը:
Ցանկացած առաջընթաց, որը նպաստում է մարդու երկարակեցությանը, մեծացնում է առողջապահական ծառայությունների նշանակությունը:
Որքան մեծ է համբերությունդ, այնքան երկար ես ստիպված սպասել:
Եթե ինչ-որ բան չափազանց շատ ես ուզում անել, ապա դա կամ անբարո է կամ արգելված, կամ էլ` վնասակար կազմվածքի համար:
Ինչքան շատ են գրախանութները, այնքան շատ են չճարվող գրքերը:
Կարիերայի օրենքը կնոջ համար.
* մտածիր տղամարդու նման
* քեզ պահիր լեդիի նման
* աշխատիր ձիու նման:
Մարդուն տրված է սխալվելը, բայց ավելի հաճախ` իր մեղքը ուրիշի վրա գցելը:
Ձեռք բեր ընկերներ, քանի դեռ նրանք քեզ հարկավոր չեն:
Միայն հարավում ամառանոց ձեռք բերելով կիմանաս, թե ինչքան ընկեր ունես:
Աղբյուր` http://www.camen.ru/life.html
Լուսանկարը` google.ru-ից
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի