Լեոնարդ Ջեյմս Կալլագանը հայտնի է նաև Արևային Ջիմ, Ջենտելմեն Ջիմ, Մեծ Ջիմ մականուններով:
1976-79թթ եղել է Մեծ Բրիտանիայի թիվ մեկ պաշտոնյան: Ցայսօր համարվում է Անգլիայի ամենաշատ պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան, ինչպես նաև` ամենաբարձրահասակ և ամենաերկարակյաց քաղաքական գործիչը:
Մահացել է 2005թ- ին, 93 տարեկան հասակում, կնոջ` Օդրինի, մահվանից երկու շաբաթ անց:
Կալլագան.«Մերֆին լավատես է»:
Մերֆի.«Եթե ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք` այն անպայման տեղի կունենա»:
Կալլագան. «Լինում են պահեր, երբ ամեն ինչ հաջողվում է: Խուճապի մի մատնվեք, դա էլ կանցնի»:
Մերֆի.«Այն, ինչ պիտի փչանա, կփչանա»:
Կալլագան.«Այն, ինչ թվում է, թե չի կարող փչանալ, մեկ էլ տեսար փչացավ»:
Մերֆի.«Եթե գործերը լավ են ընթանում,ապա մոտակա ժամանակներում էլ ավելի կլավանան»:
Կալլագան.«Եթե գործերը վատ են, ապա մոտակա ժամանակներում էլ ավելի վատթար կլինեն: Իսկ, եթե ձեզ թվում է, որ իրադրությունը լավանում է, ուրեմն ինչ-որ բան չեք նկատում»:
Մերֆի.«Եթե նույնիսկ Ձեր բացատրությունը այնքան պարզ է, որ բացառում է ցանկացած մտահոգություն, միևնույնն է, կլինի մեկը, ով քեզ կհասկանա սխալ»:
Կալլագան.« Եթե համոզված եք, որ ձեր գործողությունները կարժանանան համընդհանուր համաձայնության, միևնույնն է, կլինի մեկը, ում ձեր արածը դուր չի գա»:
Մերֆի.«Հնարավոր չէ, որ ինչ-որ բան ճիշտ չէ: Հնարավոր է, որ այն ուղղակի ճիշտ է թվում»:
Կալլագան.«Եթե էքսպերիմենտը հաջողվել է, ուրեմն ինչ-որ բան այն չէ»:
Մերֆի.«Ցանկացած նախնական տվյալ, որը հուսալի է թվում և չի պահանջում որևէ ստուգում, համոզված եղեք` սխալ է լինելու»:
Կալլագան.«Եթե աշխատանքը ձախողում է, ապա այն փրկելու ցանկացած փորձ էլ ավելի կվատթարացնի»:
Մերֆի. «Այն, ինչ սկսվում է լավ, ավարտվում է վատ»:
Կալլագան.«Այն, ինչ սկսվում է վատ, ավարտվում է էլ ավելի վատ»:
Մերֆի.«Եթե գործը սկսելուց առաջ հեշտ է թվում, ուրեմն անխուսափելիորեն դժվար է լինելու»:
Կալլագան.«Եթե գործը սկսելուց առաջ դժվար է թվում, ուրեմն այն անհնար է անել»:
Աղբյուրը` http://www.gazeta.lv/story/11760.html
Լուսանկարը` Google.ru-ից
Ռուսերենից թարգմանությունը և ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի