Սևանա լիճը, հանրային լողափը, ուտող-խմող հայերն ու ….գիրք կարդացող գերմանացին

Կապուտակ Սևան,  հանրային լողափ, չոփ-չոփ անող երեխաներ,  ավելի շատ հագնված, քան հանված կանայք, ուտող-խմող տղամարդիկ: Սովորական երևույթ Սևանի համար:

«Հա, բայց ի՞նչ կա զարմանալու», -զարմացած կհարցնեք դուք:

Դե, որ հարցնում եք, ես էլ պատասխանում եմ:  

Ամենազարմանալուն Սևանի ափին գիրք կարդացող տեսնելն էր:

Հենց սկզբից ասեմ, որ գիտեի` այդ ընթերցասերը օտարերկրացի է լինելու:  Բայց, համենայն դեպս, համոզվելու համար,  մոտեցա նստարանին ու լուռ նստեցի:  Մի քանի րոպե անց, գիրք կարդացողը շրջվեց ու ինձ ինչ-որ բան ասաց գերմաներենով: Մտածելով, որ խանգարում եմ, ես պատրաստվում էի  լքել մեր գրքասերին: Սակայն եկավ  իմ լավ ընկերը` Մարինեն,  ու իմ զարմանքը կրկնապատկվեց: Պարզվեց`  մեր Մարինեն  երգել-պարել և սիրալեցուն «գարշելի» ասելուց բացի ուրիշ հունար էլ ունի. գերմաներեն գիտի:

Բայց ամենացնցողը մեր գերմանացու ասածն էր: Ժողովուրդ, պարզվում է` նա  ներողություն էր խնդրում ինձ խանգարելու համար և ուզում էր ճշտել, եթե այդպես է, ինքը պատրաստ  է  հեռանալ…

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, հայեր ջան:

Լուսանկարը`  անձնական արխիվից

Հեղինակ` Նունե Մովսիսյան 

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s