Արամ Սարոյանի հուշերը Վիլյամ Սարոյանի մասին


aram saroyanԱպրիլի 16, 1981, հինգշաբթ

Մանկան ներսում գտնվող լիճը դառնում է հայելի, և գոյանում է արվեստագետը, որը միջազգային համբավի է հասնում, բայց ներքուստ մնում է կարծր, կոշտ մի ապակի, որը ավելի հաճախ սառցակալած է…
Եվ ահա նա սիրահարվում է, և սառույցը նորից դառնում է հեղուկ:
Սերը սառցակալումից դուրս է բերում նրա նկարագրի ամբողջ կառույցը, այն ամենը, որի շնորհիվ նա գուցե գոյատևել էր և նաև դարձել նշանավոր արվեստագետ՝ պաշտված աշխարհի բոլոր ժողովուրդներից, բայց որը դեռևս չէր սիրվել մեն մի անձի կողմից և ճշմարտապես չէր սիրել ոչ ոքի:
Սերը թափանցում է նրա ներաշխարհը, հայելին նորից լիճ է դառնում, և նա ցավից ճչում է:
Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան:
Եվ հետո ատում է իր որդուն և դստերը:
Քանզի լիճը իր մեջ պարփակում է Մահ, հոր սարսափելի մահը, և ապա նաև՝ մոր թվացյալ մահը, երբ ինքը երեք տարեկան հասակում ստիպված եղավ ապրել որբանոցում:
Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան, և վերջինս, դեռևս շատ մանկամարդ, չգիտի, թե ի՞նչ սխալ է գործել, արդյո՞ք իսկապես արել էայնպիսի մի բան, որ զայրացրել է ամուսնուն:
Բայց ինչքան էլ որ նա հասունանա, ինչքան էլ որ ջանա սիրաշահել իր ամուսնուն, մեկ է, հաջողության չի հասնելու, քանզի ամուսինը շարունակելու է առաջվա նման ատել իրեն, որովհետև դա է նրա սիրելու կերպը:
Քանզի սերը հայելու սառույցը հալեցնում է, դարձնում լիճ, ջուր:
Եվ ջրում ցավ կա ու մահ: Ասես հոր դիակը ջրում լինի:
Եվ ապա ամեն ինչ ավելի է բարդանում, շատ ավելի, քան թվում է, և դժբախտությունն էլ է խտանում:
Որովհետև նա համբավավոր մարդ է:
Հերիք չէ, որ նա շատ բարդ, գրեթե կործանարար նկարագրով մի մարդ է, ի հավելումն դրա՝ նա նաև աշխարհահռչակ գրող է, որին մարդիկ սիրում են իր անուշ գրքերի համար:
Նա, իրոք, իր ազգի ամենանշանավոր գրողն է: Նա բոլոր ժամանակների ամենամեծ, նշանավոր Հայն է:
Եվ հայերը, անշուշտ, շատ հպարտ են նրանով՝ սիրում են Սարոյանին, և հասկանալի է, որ նրան համարում են ազգային գանձ: Այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ազգը զրկվեց իր անկախությունից, ենթարկվեց հոգեկան և ֆիզիկական ցեղասպանության, Սարոյանը հայերիին բերեց միջազգային ճանաչում և համբավ:
Սարոյանը այն մարդն է, որի շնորհիվ մարդիկ ճանաչում են Հայաստանը և հայերին: Եվ հայերը, բնական է, սիրում և պաշտում են Սարոյանին, որպես իրենց բանաստեղծին, պատգամավորին, իրենց պաշտպանին մի աշխարհում, որ լեցուն է սարսափով և զրկանքներով, մահաբեր մի աշխարհ, որ հիշեցնում է Սարոյանի ներաշխարհը, երբ սառույցի հալք է տեղի ունենում նրա հոգում, և նա դառնում է զգայուն, համակվում է կատարյալ սարսափով, ցավով, խենթությամբ և հիշում է, որ ինքը նշանավոր գրող է: Նման մի պահի էր, որ նա ճչացել էր քրոջս վրա:
-Դու եկել ես մեծ գրողի կողքին լինելու:
Նա հիմա մեռնում է ոչ թե փոխաբերական իմաստով, հոգեպես, զգացական կամ հոգեբանական առումով, այլ սարսափում է, որովհետև տառացիորեն մեռնում է ֆիզիկապես:
Բայց, այնուամենայնիվ, տառապանքը թեթևացնող մեխանիզմը առաջվա նման անփոփոխ է, չի գործում:
Ամուսնոթյան առաջին շրջանում, երբ նա ընդհարվում էր մորս հետ, վազում էր հայերի մոտ, որոնք գրկաբաց էին ընդունում նրան, մխիթարում, օժտում գահով և արքայական գավազանով: Նրանք զարմանում էին, թե ինչպե՞ս կարելի է այդպիսի հրաշալի մարդու, ժողովրդի բանաստեղծի հետ, որը երգում է լույսի, ծիծաղի, պտուղների, հացի և ջրի մասին, այո, այսպիսի խորունկ ու գեղեցիկ հոգի ունեցող անձի հետ վարվել այդպես դաժանորեն, ինչպես այդ աղջիկն է անում, որը նույնիսկ հայ չէ, այլ՝ հրեա:
Գուցե նաև անկածախնդիր, շորթող մի կին է:
Եվ հայրս հանգստանում էր, խաղաղվում, գտնում էր հոգեկան իր հավասարակշռությունը՝ շրջապատված իր ժողովրդի ամոքող ներկայությամբ, ժողովուրդ, որը սիրում էր նրան, բայց որի նկատմամբ իր սերը այնքան առանձնահատուկ և վտանգավոր չէր, ինչպես իմ մոր նկատմամբ:
Եվ ժամանակ անց նա սիրահարվեց մի բանի, որն այնքան ցավ չէր պատճառում, որքան ուրիշ մի անձնավորություն սիրելը, նվազ վտանգավոր էր, և եթե մեծ ու լայն աշխարհի համար դրա արդյունքը անկանխատեսելի էր, գոնե հայերի շրջանում հիմքը ամուր և աներեր էր: Կածում եմ, որ հայրս, կյանքի ավելի ուշ շրջանում, երբ նրա համար հստակ դարձավ, որ այլևս չէր կարող դիմագրավել նոր դժվարությունների, սիրահարվեց նույնինքը ՀԱՄԲԱՎԻՆ:
1959 թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի, Լյուսիի հետ Փարիզում էինք, հորս մոտ: Նա գրում էր մի գիրք, որ կոչվում էր «Չմեռնել»: Մի հետմիջօրեի, երբ տանը մենակ էի, ձեռքս ընկավ մեքենագրական մի թուղթ, որի վրա գրված էին հետևյալ բառերը. «Միակ անձը, որին իսկապես սիրել եմ՝ Սարոյանն է, և այն ամենը, ինչ հիմա իսկապես սիրում եմ, դեռևս Սարոյանից իմ մեջ մնացածն է»:

Աղբյուր`  http://www.akumb.am/showthread.php/26518-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80%D5%A8-%D5%8E%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B4-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Արամ Վիլյամի Սարոյանը միջազգային ճանաչում ունեցող բանաստեղծ է, վիպասան, կենսագիր, հուշագիր և դրամատուրգ: Նրա սցենարների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել: Արամ Սարոյանը հայտնի է իր կարճ, երբեմն միաբառ բանաստեղծություններով: Երկու անգամ արժանացել է մրցանակի, իսկ 2008թ.-ին նրա «Complete Minimal Poems» գիրքն ստացել է Ուիլյամ Կարլոս Ուիլյամսի մրցանակը: Նա եղել է PEN USA West-ի նախագահը: Այժմ դասավանդում է Լոս-Անջելեսի USC համալսարանում («Պրոֆեսիոնալ գրելու վարպետության ծրագիր»):

Արամ Սարոյանի բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ` այցելելով «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդես:

           Հղումը` http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=121&p_file=content

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Արամ Սարոյանի հուշերը Վիլյամ Սարոյանի մասին»

  1. Уведомление: Ես գիտեմ`որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում « Մեդիամանկավարժական բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s