Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսուցչական բլոգները, հատկապես` մասնագիտական, համեմատաբար նոր երևույթ են: Եվ բնականաբար, ուսուցիչները միշտ չէ, որ պատկերացնում են` ինչ լրացուցիչ հնարավորություններ են տալիս բլոգներն ինչպես իրենց, այնպես էլ դրանցից օգտվողների համար:

Եթե ​​վերլուծենք կրթահամալիրյան` առայժմ ոչ այնքան հարուստ փորձը, ապա կնկատենք, որ դասավանդողը բլոգը հիմնականում կիրառում է`

  •  դասին անհրաժեշտ տարաբնույթ նյութերի
  • առցանց քննարկումներ կազմակերպելու
  • առցանց ստուգումներ անցկացնելու
  • օգտակար ինտերնետային հղումների համար:

Պարզվում է` բլոգը ոչ միայն մեդիանյութերի, համացանցային ռեսուրսների, մեդիափաթեթների, ձայնագրքերի, տեսահղումների, տեսագրքերի, տարատեսակ էլ. հղումների, հարցաշարերի  վիրտուալ ապահով պահոց-տարածք է ու համակարգող գործիք, այլ նաև շատ հարմար է դասի պլանները զետեղելու համար:Բլոգը օգնում է դասի պլանավորում ասված  անհրաժեշտությունը դարձնել էլ ավելի ստեղծական և տեսանելի գործընթաց. ցանկացած պահի կարող եք բացել դպրոցի ծրագրերը, համեմատել ձեր արածի հետ, դիտարկել ինչպես հաջողությունները, անպես էլ  դժվարություններն ու խնդիրները:

Դասավանդողը ստեղծելով ու միաժամանակ օգտագործելով իր  օրագիր-շտեմարանը` միաժամանակ նաև տարածում է ուսումնական նյութերը կամ նյութերի հղումներն ու տեսահղումները: Այս նյութերը հասանելի են սովորողներին ինչպես դպրոցում, այնպես էլ տանը:  Ի վերջո, առարկայական բլոգները օգտակար են ոչ միայն օգտատիրոջը, այլ նաև գործընկերներին:

Բլոգավարության ընթացքում շատ կարևոր է սովորողների ներուժը օգտագործելը: Սովորողները սիրում են աշխատել նորույթ համարվող  բլոգներով, քանի որ վերջիններս նրանց տալիս են ինքնարտահայտման հնարավորություն: Սովորողները, ովքեր արագ տիրապետում են  ՏՀՏ հմտություններ, կարող են և պետք է դառնան  դասավանդողների տեխնիկական խորհրդատուները: Օգնեք սովորողին բացել իր բլոգը և ձեր անհատական բլոգը կդառնա աշակերտական բլոգների ուղղորդիչն ու  կենտրոնական վերահսկողություն իրականացնողը: Դասավանդողի բլոգը, բոլոր գործառույթներով հանդերձ, հնարավորինս արագ պետք է դառնա Մայր բլոգ` սովորողների բլոգները աշխատեցնող գլխավոր շարժիչ ուժը: Իսկ սովորողներին բլոգները հնարավորություն են տալիս վերահսկել ուսուցման գործընթացը և ստեղծել  հասարակական ֆորում` մտքերն ու զգացմունքները, կարծիքները հրապարակելու համար:

Ընդսմին, բլոգավարությունը ենթադրում է ուսումնական անընդհատ ու անընդմեջ` շարունակական  գործընթաց:

Կարևոր է նաև բլոգը որպես կամուրջ էլեկտրոնային օրագրի հետ կապելը. դրանք միմյանց լրացնելով ստեղծում են մեդիաուսումնական հարմար միջավայր:

Կարծում եմ` աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրանա, եթե նույն բլոգը վարի ոչ թե մեկ, այլ մի քանի դասավանդող: Բլոգ, ուր կհավաքվեն առարկայական թեմատիկ մոդուլներ, տեսադասեր, առաջադրանքեր և այլն, և այլն:

Բլոգը աստիճանաբար պետք է դառնա ոչ միայն սովորողների և գործընկերների, այլև ծնողների համար հետադարձ կապ ապահովող օղակ:  Հիմա կասեք, իսկ անանուն մեկնաբանություննե՞րն ու անցանկալի գրություննե՞րը:  Չէ՞որ դուք եք ձեր բլոգի օգտատերը և ցանկացած պահի կարող եք ջնջել կամ արգելափակել դրանք: Այնպես որ մտահոգվելու կարիք ամենևին չկա և չի էլ կարող լինել, մանավանդ որ բլոգները, ի սկզբանե, անվտանգության առումով բավականաչափ ամուր պաշտպանություն ունեն:

Բլոգի ամենահրաշալի առավելությունը, ըստ իս, նրա բազմաֆունկցիոնալությունն է: Դուք կստեղծեք վիրտուալ տարածք` բազմաբնակարան, ուր կհավաքվեն պիտակներ կամ հղիչներ (tags), արխիվացված նյութեր, մուլտիմեդիա, ու այս ամենը ժամանակի ընթացքում կդառնա կենդանի, կենսունակ օրգանիզմ ու կսկսի շնչել այնպես, ինչպես այսօր mskh-ն է:

Համոզված եմ` առարկայական բլոգները պարբերաբար թարմացնելու դեպքում կունենանք մուլտիմեդիայի շտեմարան,  որի շնորհիվ  կարելի կլինի ցուցադրել արդեն իսկ պատրաստի էլեկտրոնային դասեր և այլ մեդիանյութեր:

Միասին և համակարգված աշխատելու դեպքում մոտ ապագայում հնարավոր կլինի հյուսել կրթական բլոգոլորտ (բլոգոսֆերա)` բլոգային ցանց, որը հնարավորություն կտա ստեղծել մասնագիտական ​​ուսուցման լիարժեք, ամբողջական և, որ ամենակարևորն է` միասնական ուսումնական համայնք, իսկ առարկայական բլոգները, վերածվելով ինտերակտիվ կայքերի, կապահովեն արդյունավետ, հետաքրքիր ուսումնական միջավայր և կդառնան դասավանդողի թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն:

Հեղինակ`  Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

  1. Уведомление: Բլոգը վիրտուալ լաբորատորիա | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստում — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Հեղինակային կրթական ծրագրով հանրապետության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Մանկավարժական նորարարության բաց ճամբար — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s