Երբ ինքդ քո մեջ որևէ վատ գիծ, որևէ թուլություն, թերություն կամ անցանկալի սովորություն հայտնաբերես, ապա. Մի’ ընկճվիր, Մի’ մեղադրիր քեզ, Մի’ ամաչիր, Մի’ հիասթափվիր քեզանից, Մի’ տխրիր, Մի’ ափսոսա: Հիշի’ր. բոլոր այդ զգացումներն ապակառուցողական են, որոնք ոչ մի օգտակար բան չեն տալիս, բայց ավելի են վատացնում վիճակը, թուլացնում եմ մեր ուժը, մեր ես-ը: Դրա փոխարեն ուսումնասիրի’ր այդ անցանկալի գծից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներն ու ձգտիր ազատվել դրանից, ավելի կատարյալ դառնալ:
Մարդիկ հաճախ են իրենց տանջում, բզկտում, երբ ինչ-որ բան են ուզում անել, բայց երկար ժամանակ այդպես էլ չեն անում…:
Երբ հարկավոր է ինչ-որ հարցի վերաբերյալ որոշում կայացնել, բայց այդպես էլ չեն կայացնում…: Հաճախ դա ներքին լարումների, հիասթափության ու տառապանքի մեծ աղբյուր է լինում: Իսկ իմ կարծիքով այդ ամենն իզուր է և լրիվ անտեղի: Որովհետև եթե այդ ինչ-որ բանը մարդուն իսկապես հարկավոր լինի, նա անպայման կանի դա: Իսկ եթե չի անում, նշանակում է դա իրեն պետք չի, դա ներքին անհրաժեշտություն չի դարձել նրա համար: Այնպես որ զուր տեղը մի տանջեք ինքներդ ձեզ: Հաշտ եղեք ինքներդ ձեզ հետ:
Ինչպես հասնել ներքին խաղաղության
Նախ հարկավոր է նկատել ներքին խաղաղությունը խռովող հույզը, ապրումը (լինի տխրություն, զայրույթ, ագրեսիա կամ ցանկացած այլ զգացում):
Երկրորդը` տարանջատվել դրանից: Չասել` ես հիմա զայրացած եմ, կամ` հիմա տխուր եմ: Այլ ասել. «Ինձ փորձում է տիրել զայրույթի ալիքը», «Ինձ փորձում է տիրել տխրությունը» և այդպես շարունակ: Այդքանը հաճախ լրիվ բավական է լինում, որ այդ ապրումները նահանջեն ու անհետանան: … Կամ էլ կիրառել «անկոչ հյուերին դուրս քշելու» տեխնիկան: Ասել. «Ահա ես, ահա և իմ տխրությունը: Բայց ով ասաց, որ սա իմ տխրությունն է: Սա դրսից է մտնում իմ մեջ և ինձ օտար է, խորթ է: Այնպես որ` դուրս ինձանից, դու’րս… քըշ… »: Այ այս ոգով: Ստուգված է պրակտիկայում:
Աշխատում է միանշանակ և շատ լավ: