Երբ վիճում եք

Մի անգամ Ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, ինչո՞ւ են բղավում:-Որովհետև կորցնում են հանգստությունը,-ասաց աշակերտներից մեկը:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե դիմացինդ  կողքիդ է,- հարցրեց Ուսուցիչը: Հնարավոր չէ՞ նրա հետ հանգիստ խոսել: Ինչո՞ւ է պարտադիր բղավել:
Աշակերտներն իրենց պատասխաններն առաջարկեցին, բայց դրանցից ոչ մեկը Ուսուցչին չգոհացրեց: Վերջապես նա բացատրեց.

-Երբ մարդիկ միմյանցից դժգոհ են և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Դրա համար էլ միմյանց լսելու համար նրանք բղավում են: Որքան ուժեղ են վիրավորվում իրարից, այնքան բարձր են գոռում:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն բղավում, ընդհակառակը, հանգիստ են խոսում: Քանի որ նրանց սրտերը իրար շատ մոտիկ են գտնվում, և հեռավորությունը նրանց միջև շատ փոքր է:
Երբ ավելի են սիրահարվում, ի՞նչ է կատարվում: Նրանք չեն խոսում, այլ պարզապես շշնջում են իրար և իրենց սիրուն շատ ավելի մոտիկ են դառնում: Հետո նույնիսկ շշնջալու կարիք էլ չի լինում: Նրանք պարզապես նայում են միմյանց և ամեն ինչ հասկանում առանց խոսքերի:
Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից, մի ասեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն ձեր միջև հեռավորությունը: Քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետադարձ ուղի չեք կարողանա գտնել:
Նյութը և նկարը` Ֆեյսբուքից
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s