Ինքնահամահունչությունը

blogՀաճախ մարդը չի կարողանում որոշել՝ ինչպես վարվի։ Երկու տարբերակ կա, երկուսն էլ դրական կողմեր ունեն։ Օրինակ՝ առաջարկել են լավ աշխատանք, բայց քո ունեցածը տանը մոտ է, կոլեկտիվը լավն է։ Կամ՝ ուզում ես քո գործն սկսել, բայց ավելի սովոր ես վարձու աշխատող լինելուն։ Ու մի շարք ուրիշ իրադրություններ, ուր պետք է ընտրություն անել լավի ու ավելի լավի մեջ։ Ի՞նչ անենք, որ ընտրության գործընթացը դառնա պարզ ու ակնհայտ։

Ներքին ձայնը

-Իսկ ի՞նչ է ասում քո ներքին ձայնը։
-Իմ ներքին ձայնն անընդհատ բողոքում է.
«Տե՛ր Աստված, ինչո՞ւ ես ինձ այս ապուշի մեջ դրել»։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց դուք արդեն որոշում կայացրել եք։ Ընդ որում՝ անմիջապես տարբերակներն իմանալուց հետո։ Չեք գիտակցում ձեր արած ընտրությունը, որովհետև ենթագիտակցական որոշումը խլացնում եք ուրիշ մտքերի աղմուկով։ Չափազանց լարված եք լսելու համար ձեր սեփական որոշումը։
Դրա համար էլ որոշում կայացնելու ճիշտ միջոցը քեզ խորապես զգալուն անսալն է, գտնելն է ինքնահամահունչությունը։
Մարդիկ մի զարմանալի մոլորություն ունեն, որ իրենց ներքին վիճակի համար մեղավոր են արտաքին հանգամանքները։ Իհարկե, արտաքին հանգամանքներ գոյություն ունեն, բայց եթե ուշադիր նայենք, ձեր կյանքը ձեր ընտրած ճշգրիտ պատկերն ունի։
Արտաքին հանգամանքները զարմանալի ճշգրտությամբ կրկնում են ձեր պատկերացումները ձեր մասին.

  • համարում եք, որ տաղանդ չունեք, և չեք գտնում ձեր տաղանդը
  • համարում եք, որ չեք կարող փող ունենալ, և չունեք
  • համարում եք, որ ձեզ ոչ ոք չի նկատում, և ձեզ նույնիսկ դեմ դիմաց չեն տեսնում։

Կհարցնեք՝ «Ինչո՞ւ պիտի այդքան տարօրինակ կյանք ընտրեի»։ Պատասխանը պարզ է։ Դուք ընտրել եք լավ կյանքի մասին ուրիշի պատկերացումը։ Կարող է միանգամայն հրաշալի պատկերացում լինել, բայց դա ձեզ համար չէ։
Հնարավոր է՝ բաժնի պետ աշխատեք մի խոշոր բանկում։ Շքեղ կյանքի բոլոր ատրիբուտները` մեքենա, բնակարան, փող, իշխանություն, ունեք։ Բայց եթե դուք այնպես եք աշխատանքի գնում, ինչպես կառափնարան կգնայիք, ո՞րն է ձեր կյանքի իմաստը։ Ամեն օր սպասելու եք թոշակի անցնելուն, որ մի քիչ հանգիստ ապրեք։
Եթե զբաղված եք ձեզ ուրախություն չբերող աշխատանքով, չեք կարող երջանիկ լինել։ Օրերով երազելու եք ուրիշ կյանքի մասին, բայց երազները դատարկ երազ էլ մնալու են։
Փակուղուց դուրս գալու համար հարկավոր է դադարեցնել այդ անմտությունը և անսալ ինքդ քեզ։ Այդ ժամանակ կհայտնվի զարմանալի աշխարհը։

 Կյանք՝ ներշնչանքով

Փնտրիր ոգու այնպիսի վիճակ, որ թույլ կտա քեզ
խորապես ու ամբողջովին կենսունակ զգալ,
իսկ դրա հետ կգա ներքին ձայնը, որ
կասի. «Ահա քո ճշմարիտ ԵՍ-ը»։
Բայց այդ վիճակը գտնելով՝ չնահանջես դրանից։
Ջեյմս Ադամս

Անհեթեթությունը դադարեցնելու առաջին քայլը մի տեղ գտնելն է, ուր ձեզ պարզապես լավ կզգաք։ Դա կարող է այգում զբոսանքը լինել, գետում լողալը, հեծանիվ քշելը, առավոտյան վազքը կամ մայրամուտը դիմավորելը։ Այդ պահին դուք արձագանքած կլինեք ձեզ։ Մտապահեք այդ զգացողությունը։ Դա ձեր չափանշային վիճակն է։
Հիմա տեսնենք՝ ինչպես դա օգտագործենք։ Օրինակ՝ ձեզ նոր աշխատանք են առաջարկել։ Սկզբում խոսում եք պայմանների մասին։ Դա նորմալ է, բայց այդպես դուք պարզապես տեղեկացվեցիք։ Հիմա փողի ու կարիերայի մասին մտքերը մի կողմ դրեք ու քայլեք նոր աշխատատեղի միջանցքներով ու սենյակներով։ Զգացեք մթնոլորտը։ Ականջ դրեք ձայներին ու հոտերին։ Ձեզ հարց տվեք՝ որքանով է համահունչ ձեզ հետ այդ տեղը։
Հենց այնպես կուզեցի՞ք այստեղ գալ՝ նստել, շփվել։ Եթե ձեր չափանշային վիճակի հետ ինչ-որ բան անհամահունչ է,  այստեղ աշխատելու գալ չարժե։ Ձեզ համար այստեղ վատ կլինի։ Դուք մշտապես ներքին լարվածություն կզգաք՝ անկախ փողից ու պաշտոնից։
Նույն մեթդից կարող եք օգտվել մեքենա կամ բնակարան գնելիս։ Ինքնահամահունչության մեթոդը ոնիվերսալ է և հարմար է ձեր կյանքի ցանկացած ոլորտում։
Եթե նախատեսել եք որևէ բան անել, բայց այդ մասին մտածելիս ծանրության ու տագնապի զգացում եք ունենում, ուրեմն դա պետք չէ անել։ Դա ձեզ համար չէ։
«Մաեստրո» վարպետության խմբում մի առաջադրանք կա գեղարվեստական տաղանդ ունեցողների համար՝ հենց այդ առավոտվա համար երկու հաճելի, առավոտյան գույն ընտրել։
Կարդացեք այդ առաջադրանքի արձագանքներից մեկը.
«Հետաքրքիր դիտարկում. եթե վարժությունը կատարելիս ընտրած գույները հագնես, օրվա ընթացքում տրամադրությունդ կբարձրանա։ Բայց երանգները պիտի մեկը մեկին լինեն, հակառակ դեպքում ուրախության փոխարեն անհանգստություն ու աններդաշնակության զգացում կառաջանա (պատահաբար նկատեցի)»։
Ամեն ինչ ճիշտ է։ Եթե դուք ձեզ արձագանքում եք, կյանքը հաճելի ու հարմարավետ է դառնում։ Միայն հարկավոր է վստահել նրան, ինչ զգում եք, առանց հարցնելու, թե ինչու է այդպես և արդյոք այդպես ճիշտ է։
Այն, ինչ զգում եք, հենց ձեր ճշմարիտ բնույթն է։ Մի՛ պայքարեք դրա դեմ, ընդունեք դա։

Եթե լավ կյանք եք ուզում, ձեզ հետ համահունչ եղեք։

Կոնստանտին Շերեմետև

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Ինքնագնահատական

Բերնար Վերբեր

«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդների լրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերել հանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող լրացրածները, այսինքն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։

Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չի հանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչների հետ։

Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը, անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենց ուշադրությանն անարժան։

Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատական հասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամ նախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդ դեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշ հանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ինքնահամահունչությունը»

  1. Արտյուշ:

    Մարդ պետք է ինքն իր հետ ներդաշնակ լինի:
    Հաճախ մարդ չի կարող որոշել թե ոնց վարվի կամ ինչ, որ մի գործ անի: Երկու տարբերակ կա.դրական ` Օրինակ ինչ, որ մեկը աշխատանք է փնտրում, և նրան առաջարկում են լավ գործ.լավ կոլեկտիվ է, բայց նրան այդ գործը դուր չի գալիս,
    նա մտածում է ավելի լավ է ես գնամ մի այն տեղ որտեղ ինձ ավելի հարմար կլինի:
    Ես առաջարկում եմ լսել քո ներքին ձայնին և դու կգտնես, որ այդ բանը կամ արժեքը քեզ համամունչ է դու այդ գործը կանես, կաշխատես և այլն:
    Օրինակ, եթե աշխատանքդ ավարտում ես ուշ երեկոյան, այլ աշխատանք չունես, շատ շտապ գումար է հակավոր, և երեխա ունես, ապա այս դեպքում ինչ անել: Լսել ներքինի ձայնին և դուրս գալ աշխատանքից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s