«Հազարամյակի մարդը»՝ Մահաթմա Գանդի

Mahatma Gandi2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո դա Վինչին, երրորդը` Հիսուս Քրիստոսը:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին եղել է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ: Հայտնի է «Հնդկաստանի հայր» անվամբ: Նրա շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: Մահաթմա Գանդին Հնդկաստանի անկախության համար իր պայքարում ընտրել էր «առանց բռնության» տարբերակը: Եվ դա նրան հաջողվեց:  «Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը: Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է, – ասում էր նա: Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օրը։

Մահաթմա Գանդի. 10 անգին խորհուրդներ

1. Փոխե՛ք ինքներդ ձեզ:

Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ: Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: Եվ դրա շնորհիվ աշխարհը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկե՛ք ինքներդ ձեզ:

Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել: Այն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում, կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ կամ բացասական վերաբերվել:

3. Ներե՛ք ուրիշներին և գնացեք առաջ:

Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ: Չի կարելի օգնել մեկին՝ պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի:

Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

5. Հասկացեք՝  մեզնից ամեն մեկը մարդ է:

Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և, ինչպես բոլոր մահկանացուները՝ ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին էլ սխալվել:

6. Եղե՛ք համառ:

Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես: Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք՝ հումորը օգնում է դարձնել կյանքն ավելի թեթև, նույնիսկ՝  ամենածանր պահին:

Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:

8. Փնտրե՛ք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց:

Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթաքել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Եղե՛ք ներդաշնակ:

Երջանկությունն այն է, ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

10. Շարունակե՛ք աճել և զարգանալ:

Անընդհատ զարգանալը կյանքի և մարդու օրենքն է:

Մոհանդաս Գանդի, «Իմ հավատամքը հակաբռնությունն է» 

Ես հայտնաբերել եմ, որ ավերակների մեջ էլ կյանք կա, և, հետևաբար, պետք է ավելի բարձր օրենք գոյություն ունենա, քան ավերելու օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում հասարակությունը խելացի և ճիշտ կառուցված կլինի, և կյանքն արժանի կլինի նրան, որ ապրենք: Եվ եթե դա է կյանքի օրենքը, մենք պետք է դա կիրառենք ամենօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճն առաջանա, որտեղ էլ ընդդիմախոսը ձեզ դիմադրի, նրան սիրո՜վ նվաճեք: Իմ կյանքում տարերայնորեն սրան եմ հանգել: Սա չի նշանակում, որ իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց նկատել եմ, որ սիրո այս օրենքն այնպես է գործում, ինչպես ավերման օրենքը երբեք չի գործել: Այս օրենքի ամենալայնամասշտաբ գործունեության համոզիչ ցուցադրությունը Հնդկաստանում տեսանք: Դրանից ելնելով՝ չեմ պնդում, թե բոլոր երեք հարյուր միլիոն մարդն էլ անպայման համակված էր հակաբռնությամբ, բայց պնդում եմ, որ այն թափանցել էր ավելի խորը, քան ցանկացած այլ գաղափար, ընդ որում՝ անհավանական կարճ ժամանակամիջոցում: Մենք բոլորս հակաբռնության միատեսակ համախոհներ չէինք, և ճնշող մեծամասնության համար հակաբռնությունը քաղաքականության հարց էր։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ՝ հասկանաք, որ երկիրը հակաբռնության գաղափարի օգնությամբ է հսկայական առաջընթաց քայլ արել:

Բավականին լարված նախապատրաստություն է անհրաժեշտ, որպեսզի հակաբռնությունը դառնա մենթալիտետի բաղկացուցիչ: Ամենօրյա կյանքում դա պետք է կարգապահության ճանապարհը լինի (չնայած ոմանց սա կարող է և դուր չգալ), ինչպես, օրինակ, զինվորի կյանքն է: Բայց համաձայն եմ, որ քանի դեռ գիտակցության կողմից ուժգին անկեղծ աջակցություն չկա, կարգուկանոնի միայն արտաքին պահպանումն ընդամենը դիմակ կլինի՝ վնասակար ինչպես կրողի, այնպես էլ ուրիշների համար։ Վիճակի կատարելության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ միտքը, մարմինն ու խոսքը համաձայնության մեջ են: Բայց դա լարված մտավոր մշտական աշխատանք է: Չի կարելի ասել, թե ես ընդունակ չեմ, օրինակ, ցասման, բայց համարյա բոլոր դեպքերում ինձ հաջողվում է ղեկավարել իմ զգացմունքները:

Արդյունքն ինչ էլ լինի, իմ մեջ միշտ գիտակցական պայքար կա հակաբռնության օրենքին նպատակասլաց ու անընդհատ հետևելու համար: Այդպիսի պայքարը մարդուն ավելի ուժեղ է դարձնում հետագա պայքարի համար: Խաղաղությունն ուժեղների զենքն է: Թույլերի մոտ դա հեշտությամբ կարող է վերածվել երեսպաշտության: Վախը և սերը հակասական հասկացություններ են: Սերը խենթորեն տալիս է՝ չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա: Սերը պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, ինչպես և ինքն իր դեմ, և ի վերջո իշխում է մնացած բոլոր զգացմունքներին: Իմ (նաև ինձ հետ աշխատող մարդկանց) ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելի է, եթե վճռականորեն տրամադրված ենք ճշմարտության և հակաբռնության օրենքը կյանքի օրենք դարձնելու։ Ինձ համար ճշմարտությունը և հակաբռնությունը նույն մեդալի կողմերն են:

Սիրո օրենքը միշտ գործում է, ինչպես ձգողականության օրենքը, անկախ նրանից՝ դա գիտակցում ենք, թե ոչ: Ինչպես գիտնականն է հրաշքներ է գործում՝ տարբեր ձևերով օգտագործելով բնության օրենքը, այդպես էլ սիրո օրենքը խնամքով կիրառող մարդը կարող է ավելի մեծ հրաշքներ գործել: Խաղաղության ուժը անսահման ավելի նուրբ և հրաշալի է, քան բնության նյութական ուժերը, ինչպես օրինակ՝ էլեկտրականը: Սիրո օրենքը բացահայտած մարդիկ ավելի մեծ գիտնականներ են եղել, քան ժամանակակից որևէ գիտնական: Ուղղակի առայժմ մեր հետազոտությունները բավարար չեն, այդ պատճառով էլ բոլորը չեն կարող տեսնել հաջողությունները: Համենայն դեպս այսպիսին է պատրանքը (եթե պատրանք է), որն ինձ օգնում է, որ աշխատեմ: Ինչքան շատ եմ դիտարկում այս օրենքը, այնքան ավելի շատ եմ զգում կյանքի ուրախությունը, մեր տիեզերքի կառուցվածքում առկա ուրախությունը: Դա ինձ հակաբռնություն է տալիս և բնության այն գաղտնիքների բացատրությունը, որոնք անկարող եմ նկարագրել:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Աղբյուրը՝  «Դպիր» մանկավարժական հանդես

«Չարի դեմ առանց բռնության մեթոդն առաջինն օգտագործել է ամերիկյան տրանսցենդենտալիստ Հենրի Դեվիդ Տորոն: Նա առաջարկում էր այն կիրառել ԱՄՆ-ի Հարավի ստրկատերերի դեմ: Գանդին իր հուշերում գրում է, որ օգտվել է Տորոյի ուսմունքից: Տորոյի «Քաղաքացիական անհնազանդության մասին» էսսեն մեծ ազդեցություն է թողել ոչ միայն Գանդիի, այլև Լև Տոլստոյի, Մարտին Լյութեր Քինգի և իռլանդական հեղափոխականների վրա: Իմիջի այլոց Տոլստոյն ու Գանդին երկար ժամանակ եղել են նամակագրական կապի մեջ: Գանդիին Ռաբինդրանատ Տագորը առաջինը կոչեց Մահաթմա, որ նշանակում է Մեծ հոգի: Գանդին համեստաբար հրաժարվեց այդ կոչումից՝ իրեն անարժան համարելով, սակայն ժողովուրդը շարունակեց նրան այդպես կոչել: Նա ժողովրդին անգլիացիների դեմ ազատագրական պայքարի հանեց ոչ թե զենքով, այլ լուռ անհնազանդությամբ: Հնդիկները բոյկոտում էի անգլիական ապրանքներն ու ծառայությունները, Գանդին մարդկանց սովորեցրեց նույնիսկ ծովի ջրից աղ ստանալու ձևերը, միայն թե չգնեին անգլիականը»:

Աղբյուրը՝   Հայկազ Մարգարյան, ֆեյսբուքյան գրառում

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на ««Հազարամյակի մարդը»՝ Մահաթմա Գանդի»

  1. շատ եմ սիրում ու հարգում Գանդիին։ Նա սիրո և համբերության շնորհիվ կարողացավ ոտքի հանել Հնդկասատանը։ Ի դեպ, շատ հետաքրքիր բլոգ ունեք, ընկեր Նունե
    ։

  2. Մահաթմա Գանդի կարդալը երբեք ավելորդ չի լինում, նույնիսկ եթե դա առաջին անգամը չէ, կամ նույնիսկ եթե կարդացածն այլեւս մեծ բացահայտում չէ :) Շնորհակալ եմ, Նունե ջան:

  3. Suren:

    Շատ լավն են, բոլոր կետերի հետ ավելին քան համամիտ եմ :) Շնորհակալություն հետաքրքիր ինֆոյի համար և շնորհակալություն Գանդիին :))

  4. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s