Խորխե Բուկայ, «Պատմություններ մտորումների համար»

Եվս մեկ պատմություն Խորխե Բուկայի «Պատմություններ մտորումների համար» գրքից

Թախիծն ու զայրույթը

Կախարդված մի թագավորությունում, որտեղ մարդու ոտք չէր դիպել, կամ կարող է, ճիշտ հակառակը՝  որտեղ մարդիկ ճանապարհորդներ են դառնում, առանց նկատելու…
Հեքիաթային թագավորությունում, որտեղ անիրականը իրական է դառնում…
Կար մի  սքանչելի լճակ:
Կամ, ավելի շուտ, ծովածոց՝ բյուրեղյա մաքրության ջրով, որի մեջ լողում էին ամենահնարավոր գունավորմամբ ձկներ, և ուր շողշողում էին կանաչ գույնի բոլոր նրբերանգները…
Թախիծը և զայրույթը մոտեցան այդ ջրամբարին, որպեսզի լողան:
Երկուսն էլ շորերը հանեցին և մերկ մտան ջուրը:
Զայրույթը, ինչպես միշտ, շտապում էր (միշտ է այդպես լինում), արագ լողացավ և ավելի արագ դուրս եկավ ջրից…
Բայց զայրույթը կույր է, կամ, համենայնդեպս, պարզորոշ չի տեսնում տեղի ունեցողը:
Այդ պատճառով էլ շտապով հագավ այն զգեստը, որն ավելի մոտ էր…
Պարզվեց, որ զգեստը իրենը չէր, այլ թախիծինը…
Եվ թախիծի զգեստները հագած՝ զայրույթը գնաց:
Հանգիստ, անխռով, ինչպես միշտ, թախիծն ավարտեց լողալը և առանց շտապելու կամ, եթե ավելի ճիշտ ասենք, առանց հաշիվ տալու, որ ժամանակն անցնում է, դանդաղորեն և ծուլորեն դուրս եկավ լճակից:
Ափին նկատեց, որ իր շորերը չկան:
Իսկ ինչպես բոլորին է հայտնի, թախիծը ամենաշատը չի սիրում մերկ մնալը: Այդ պատճառով էլ հագավ այն զգեստը, ինչ կար` զայրույթի զգեստը:
Ասում են, որ այդ ժամանակվանից հաճախ կարելի է հանդիպել զայրույթին՝ կույր, դաժան ու սարսափելի: Բայց եթե ուշադիր նայենք, ապա կնկատենք, որ զայրույթը, որը տեսնում ենք, միայն դիմակ է, և զայրույթի զգեստի տակ թախիծն է թաքնված:

Թարգմանությունը` Գևորգ Հակոբյանի

Լուսանկարում Արագածի եղանակն է

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Մեդիակրթություն с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Խորխե Բուկայ, «Պատմություններ մտորումների համար»»

  1. Уведомление: Բլոգը վիրտուալ լաբորատորիա | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Նունե Մովսիսյան:

    Առաջադրանք
    1.Կարդա «Թախիծն ու զայրույթը»:

    2. Ինչպիսի՞ն են քո թախիծն ու զայրույթը, փորձիր 5-7 նախադասությամբ ներկայացնել:

    3. Ի՞նչ գույն  ունեն  քո թախիծն ու զայրույթը, փորձիր 5-7 նախադասությամբ պատճառաբանել:

  4. Уведомление: Խորխե Բուկայ, «Ցանկանում եմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Խորխե Բուկայ, «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s