Անվերնագիր…առայժմ

«-Ի՞նչ եք հասկանում, տղերք, դուք կյանքից: Ախր, դուք վախենում եք սեփական զգացմունքներից»:

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

Առաջադրանք

1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:

2. Հորինիր պատմություն իր ստվերից վախեցող մարդու մասին:

3. Պատմությանդ համար ընտրիր հարմար վերնագրիր:

4. Վերնագրիր նաև լուսանկարը:

5. Աշխատանքդ տեղադրիր նյութի «Մեկնաբանություն» բաժնում:

Մեկ անգամ ևս հիշեցնում եմ` աշխատանքը պետք է լինի առնվազն 5-7 նախադասություն:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

76 отзывов на “Անվերնագիր…առայժմ

  1. Ժամանակին թառը թառեց ծառին, ու մեկ էլ տեսար եկավ քամին: Հետո եկավ տան տերը, թե ասեմ կնգա սերը: Մեկ էլ ետ տան տերը ընկավ արևի տակ և տեսավ մի կրկնօրինակ: Էն էլ ինչ:
    Հենց իրենից:
    Ուղղակի սև էր ու պարկած գետնին ոտը ոտին: Էս մարդն էլ իմացաց, թե իր ապագան էր, ով ընկել էր գետնին ու մահացել: Երեք վարկյան, թե ավելին մեկ էլ նա թռավ քարին ու տեսավ ստվերը էէէէէ ապագան եկավ ոտը ոտքին պարկած խոտին:
    Նա այս անգամ վախեցավ, գնաց վերցրեց իր տատիկի անձրևանոցը ու թռավ թոռան գիրկը: Մեկ էլ հոպ 2 տարեկան թոռը դառավ Դավիթը : Են էլ Սասունցի Դավիթը: Քանի որ էս մարդը չեր կարդացել Սասնա ծռեր էպոսը , նա չեր ճանաչում իր թոռանը: Թոռն Էլ ջղայնացավ և նրան գցեց օդ: Նա էլ անձրևանոցը բարձրացրեց և կամաց-կամաց իջավ ցած , զարմացած : Հետո նորից եկավ շողքը և նա այդպես շարունակ վախենալով իր շողքից ապռեց այդ մարդը 223 տարի:

    Վերջ

    Нравится

    • Ինձ ամենաշատը դուր եկավ Էմիլիա Սիմոնյանի հեքիաթը: Ինձ նրա համար դուր եկավ Էմիլիա ի հեքիաթը, որովհետև նա բառերը շատ գեղեցիկ էր դասավորել: Նրա հեքիաթի սկզբի մի քանի տողը ավելի շատ բանաստեղծության էր նման և շատ գեղեցիկ է կարդացվում: Բայց ես շատ կցանկանաի որ այդ հեքիաթի գեղեցկությունը մինչև վերջ պահպանվեր:
      Սխալների ուղղում
      պարկած-պառկած
      ապռեց-ապրեց
      իմացաց-իմացավ
      վարկյան-վայրկյան
      ու ից առաջ ստորակետ չի դրվում: :)

      Нравится

  2. 1. Ես իմ սեփական զգացմունքներից չեմ վախենում: Բայց երբ փոքր էր գիշերը վախենում էի իմ շողքից և չէի կարողանում գիշերը անկողնուց դուրս գալ:
    3. Իմ պատմության վեռնագիրն է «Այ շողք, մի արի ինձ մոտ»:
    4. Նկարին վեռնագրում եմ «Արդեն հասնում եմ գետնին բայց չեն հեռանում այդ դաժան շողքից»:

    Нравится

  3. Harut Galustyan:

    Երկու ընկերներով որոշում են գնալ հարևանի հավաբնից մի երկու հավ թռցնել,քանի որ սոված էին և ուտելու բան չունեին: Արամը՝ մեծ ընկերը, սովորում էր գյուղի 10-րդ դասարանում, իսկ փոքրիկը՝ 5-րդ: Նրանք գտնվում էին պապիկի և տատիկի խնամքի տակ, որոնք ծեր էին, չէին աշխատում և չէին կարողանում ընտանիքի ապրուստը հոգալ: Գիշերով որոշում են մտնել իրենց հարևան Հակոբենց՝ հավաբունը: Ոտքերի ծայրերի վրա քայլելով՝ մոտեցան հավաբնին: Հենրիկը բացեց դուռը, և այդ ժամանակ լուսնի լույսը ընկավ ներս, տղան իր շողքը տեսավ ու վախից ճչաց: Հավերը ձայնից արթնացան, թռան թառից ու ընկան Հենրիկի գլխին: Հենրիկը վախից այնպես ճչաց, որ նրա ձայնից էլ արթնացավ Հակոբը; Նա որսորդական հրացանից կրակեց: Ամբողջ գյուղը տներից դուրս թափվեց և բռնեցին գողերին, ամոթանք տվեցին ու մի լավ պատժեցին:

    Нравится

  4. Լիլիթ Եղյան:

    1.Ես իմ զգացմունքներից վախենում եմ:Սակայն չեմ կարողանում զգացմունքներս զսպել:

    2.Կար չկար մի մարդ կար:Նա վախենում էր իր ստվերից:Մի օր նրան հրավիրեցին խնջույքի:Նա չմերժեց հրավերքը:Կիրակի երեկոյան նա պատրաստվում էր խնջույքի գնալ:Երբ դուրս եկավ տանից իր շողքը տեսնելով շատ վախեցավ և փախավ տուն:Նա չկարողացավ գնալ խնջույքի իր վախի պատճառով:Հաջորդ օրը, երբ նա ասաց իր ընկերներին,թե ինչու երեկ խնջույքի չեր եկել, ընկերները ծիծաղեցին նրա վրա և ասցին.
    -էտ ինչ է, որ դրանից վախենում ես:

    3. էտ ինչ է, որ դրանից վախենում ես:
    4.Վա~յ, շողքս եկել է ինձ տանի:

    Нравится

  5. Գևորգ Մովսիսյան
    Անհաջողը
    Մի անգամ մի տղա է լինում նա վախենում էր իր ստվերից և նրա հետ կռվում
    մի օր էլ նա հեծանիվ քշելուց այնգան ուշադիր էր իր ստվերին և հետո բախվեց
    մի սյունի իր ակնոցները կպել եր իր գլխին իսկ իր հագուստը և շալվարը իրար տեղը փոխել էին դա դրանից, որ նա իր իրական ստվերի տեղ տեսնում է ինչոր
    հրեշի, երբ նա հասավ տուն տեսավ, որ իր շունը նրա ստվերից չի վախենում բայց նա վախենում էր իր ստվերից:
    Մի օր էլ նրա ընկերը նրան հրավիրեց իր տուն սուրճ խմելու և զրուցելու . հասավ նրա ըներոջ տուն նստեցին սուրճ խմեցին հետո նրա ընկերը ասեց, որ գնում է օշարակ և թխվածք բերելու նրանց համար: Երբ նրա ընկերը գնաց դրանք բերելու նա դեռ չեր վերջացրել իր սուրճը, հետո նա իր բաժակը իր ձեռքի մեջ դողացնում էր, նա այնքան էր վախենում հետ նայել և ասել, որ օշարակը և թխվածքը ինչ եղավ հետո նրա ըմկերը բերեց դրանք
    նրանք կերան և զրուցեցին հետո նա գնաց տուն և ինքն իր հետ խոսում էր և ասում որ պետք է բժշկի գնա: հաջորդ օրը նա գնում է բժշկի մոտ և բժիշկը նրան ասեց որ դու դնում էս 3D ակնոց:
    Երկու ամիս հետո նա մոռացավ իր երվակայությունը և մի օր էլ գիշերը իր կառավաթի մեջ բոլոր բաները որ երկու ամսվա մեջ մոռացել էր կրկին հիշեց, հետո նա վախեցավ իր պարզ ստվերից, որովհետև այն հրեշին, որ
    նա տեսնում էր իր ստվերի տեղ այնքան էր տպավորվել իր մտքում,որ նա կարծում էր որ իր սեփական և բարի ստվերը կը գա իր մոտ և կը սպանի նրան:

    Нравится

    • Սխալների ուղղում
      Տնօրենը գրվում է այսպես
      կապույտնել էլ յ-ով

      Нравится

    • Անհաջողը
      Կար մի տղա որը, վախենում էր իր ստվերից և նրա հետ կռվում:
      Մի օր էլ նա հեծանիվ քշելուց այնքան ուշադիր էր իր ստվերին,որ բախվեց
      մի սյունին,ակնոցներ կպան գլխին իսկ իր հագուստը և շալվարը տեղերով այնպես էին փոխվել, որ նա իր իրական ստվերի փոխարեն տեսնում էր ինչ որ
      հրեշի:Երբ նա հասավ տուն տեսավ, որ իր շունը իր ստվերից չի վախենում,բայց ինքը վախենում էր:
      Մի օր էլ նրա ընկերը նրան հրավիրեց իր տուն սուրճ խմելու և զրուցելու:Երբ հասավ ըներոջ տուն,նստեցին սուրճ խմեցին,հետո ընկերը ասաց,որ գնում է օշարակ,թխվածք բերելու իրենց համար: Երբ ընկերը գնաց, նա դեռ չեր վերջացրել իր սուրճը,իր բաժակը ձեռքի մեջ դողացնում էր: Նա այնքան էր վախենում հետ նայել և ասել, թե օշարակը և թխվածքը ի՞նչ եղան:Երբ ըՆկերը եկավ,նրանք կերան, զրուցեցին իսկ հետո նա գնաց տուն՛ ճանապարհին ինքն իր հետ խոսելով,որ պետք է գնա բժշկի:Հաջորդ օրը նա գնում է բժշկի մոտ և բժիշկը նրան ասաց,որ պետք է դնի 3D ակնոց:
      Երկու ամիս անց նա մոռացավ իր երեւակայությունը :Մի օր էլ գիշերը քնած ժամանակ կրկին հիշեց այն ամենը ինչ տեղի էր ունեցել իր հետ:Նա վախեցավ իր ստվերից, որովհետև այն հրեշին, որ
      նա տեսնում էր իր ստվերի փոխարեն,այնքան էր տպավորվել իր մտքում,որ նա կարծում էր որ իր և բարի ստվերը կգա իր մոտ և կսպանի նրան:

      Нравится

  6. 1.Ես միշտ կարողանում եմ տիրապետել ինձ ու վերահսկել իմ զգացմունքները,բայց որոշակի հանգամանքներում կարող է լինել արտասովոր իրավիճակ եւ կորցնեմ տիրապետումս զգացմունքների ազդեցության տակ:

    Нравится

  7. Ամեն ինչից պետք չէ վախենալ

    Լինում է,չի լինում մի մարդ:Այս մարդը շատ վախկոտ է լինում:Մի օր նա գնում, է խոհանոց,որ հաց ուտի,մեկել հանկարծ պատի վրա իր ստվերը տեսավ ու ուժեղ բղավեց,վերձրեց կողքի սենյակի հովանոցը և կախվեց հովանոցից:Նա օդ էր բարձրացրել իր ոտքերը:Անընդհատ նյում է իր ստվերին և բղավում,նայում է ստվերին բղավում կարծես գժվել էր:Վախից իր տեղը չէր գտնում:Ահա,թե ինչ եղավ նրա հետ հետո:Նա երբ հովանոցից կախված բղավում էր մեկել հանկարծ հովհանոցը պոկվեց և նա ընկավ հատակին:Ահա,թե ինչ է լինում,երբ ամեն մի հիմարությունից վախենում ես:

    Նկարը վերնագրեցի-Ստվերից վախեցած մարդը:

    Ես շատ զգացմունքային եմ,շատ եմ վախենում մթությունից:Այնքան եմ վախենում որ գիշերը չեմ իջնում իմ անկողնուց,նաև վախենում եմ գուշակներից և մահացած մարդկանցից:

    Нравится

  8. 1. Ես կոնկրետ չգիտեմ վախենում եմ իմ զգացմունքներից թէ ոչ, բայց ավելի շատ երևի այո: Քանի որ լինում են պահեր որտեղ չես ուզում, որ այդ զգացմունքներդ ուրիշների մոտ ցույց տաս, բայց դու չես կարողանում դրանք կառավարես և ուրիշների մոտ դրանք երևում են: Այսինքն ստռացվում է, որ քո զգացմունքները քեզնից ուժեղ են:

    2. Մի մարդ է լինում, ում անունը Անի է լինում: Անին իր տանը միայնակ է ապրում: Բայց դա նրան ընդհարապես դուր չի գալիս, քանի որ նա ասում է, որ տանը բացի նրանից ուրիշ մեկն էլ է կա և միշտ կարծես թե հետևում է նրան, որովհետև ուր որ գնում է նրա հետ է: Եվ դրանից նա շա՜տ է վախենում: Դրա պատճառով գիշերները լավ չի քնում, աշխատանքի վայրում աշխատելու փոխարեն անընդհատ դրա մասին է մտածում և ամեն տեղ դրա մասին է մտածում: Մի օր Անին որոշեց գնալ հոգեբանի մոտ և ասել նրան իր խնդիրները: Հոգեբանը լսելով իր խնդիրները ծիծաղաց և ասաց, որ դա ընդհամենը իր շողքն է և դրանից վախենալ ընդհարապես պետք չէ: Անին նույնիսկ չգիտեր թե ինչ է շողքը և որոշում է համացանցում որոնել: Համացանցում որոնելուց հետո, նա իսկապես հասկացավ, որ դա ընդհարապես վախենալու բան չէ, բայց այդպես էլ չի հասկանում թե որտեղից է դա առաջանում: Անին այնքան էր խորացել այդ շողքի գոյության մասին, որ արդեն սկսում էր մտածել, որ այդ շողքը եկել է կոնկրետ իր մոտ և հատուկ իր համար: Եվ մի օր նա որոշում է, որ պետք է շողքի հետ ծանոթանա, բայց այդ օրը շատ ամպամած է լինում և շողքը այդ օրը չի հայտնվում: Անին շատ է նեղվում և մտածում է, որ շողքը իրենից նեղացել է այդ իսկ պատճառով չի եկել իր մոտ: Անին, որոշում է սպասել այնքան մինչև շողքը որոշի գա: Եվ այդպես էլ լինում է, մի օր շողքը գալիս է և Անին ուրախացած հարցնում է նրան.
    — Անունդ ի՞նչ է:
    Որքան էլ զարմանալի է, բայց շողքը պատասխանում է նրան, բայց Անին դրանից ավելի շատ է վախենում, քանի որ համացանցում չէր կարդացել, որ շողքերը կարող են խոսալ: Եվ նա սկսսում է հավատալ իր ասածին, որ այդ շողքը եկել է կոնկրետ իր մոտ և հատուկ իր համար և դա է միակ պատճառը, որ այն խոսում է: Նրանք սկսում են խոսալ իրար հետ, և պարզվում է, որ նրանք իրար հետ շատ ընդհանուր բաներ ունեն և ինչ Անին անում է այդ շողքը իր հետևից կրկնում է: Մի օր Անին որոշում է շողքին ծանոթացնել իր ընկերների հետ: Ընկերները շատ են զարմանում, բայց Անիին հավատատլով, որոշում են ծանեթանալ այդ արտասովոր շողքի հետ: Անին ասում է ընկերներին, որ նրանք կարող են շողքի հետ խոսալ այնպես, ինչպես նրանք խոսում են սովորական մարդկանց հետ: Ընկերներին այդ շատ է զարմացնում և բոլորը շտապում են, որ նրան հարցեր տան, բայց շողքը նրանց ոչ մեկի հարցին չի պատասխանում: Եվ Անին դրանից գժվում է և նրան տանում են հոգեբուժարան:
    3. Իմ պատմության վերնագիրն է «Խեղճ Անին»
    4. Իսկ նկարի վերնագիրը՝ «Վախ, սեփական շողքից»

    Нравится

  9. 1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:
    Երբեմն մարդիկ անկախ իրենց բանականությունից սիրում են անառժան մարդկանց և կորցնում են սթափ դատելու կարողությունը: Երբ մարդ սիրում է, նրա աչքին իր ընտրյալը կատարյալ է թվում, և նույնիսկ նրա ակնհայտ սխալ քայլերը նրա աչքին չեն երևում և նա կամա թե ակամ թուլանում է, տրվում զգացմունքներին, ինչը շատ վատ է: Իմ համար ամենակարևորը մարդու բանականությունն է, իսկ սիրահարված մարդը կյանքին նայում է ոչ ռեալ, վարդագույն ակնոցներով, բայց երբեմն մենք անզոր ենք մեր զգացմնունքերի դեմ: Ով ենք մենք, երբ սիրում է մեր սիրտը, ինչ կարող ենք մենք անել նրա դեմ: Ես վախենում եմ իմ սրտից, որը երբեմն առանց իմ բանականության հիմարություններ է անում, ու ստիպում ինձ հիմարանալ:
    2. Հորինիր պատմություն իր ստվերից վախեցող մարդու մասին:
    Մութ քաղաքի, կենտրոնական փողոցներից մեկում մի շատ հարուստ մարդ էր ապրում: Բոլորը նախանձում էին նրան, և առաջին հայացքից նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր: Նա ուներ ամեն ինչ, շատ փող, գեղեցիկ կին, երեխաներ, մի խոսքով ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց նա չուներ ամենակարևորը: Այդքան բարիքների մեջ նա չէր կարողանում գտնել հոգևոր հանգստություն: Դե դրա պատճառը նրա անսահման մեղքերն էին, որ նա գործել էր նախքան միլիոնատեր դառնալը, և ամեն մի պահ, նա մտածում էր իր դատաստանի մասին: Մի անգամ նա տանը մենակ էր, իր երեխաներին և կնոջը ուղարկել էր հանգստանալու, իսկ նա մնացել էր իմ մթության հետ միայնակ: Բակում մի հիանալի խնձորենի ուներ, որը միշտ շատ մեծ կարմիր խնձորներով լի էր լինում: Դուրս եկավ բակ, հիշելով իր արած բազմաաթիվ մեղքերը և կիսախավար այգում նկատեց իր ետեից մի մարդու, որը կարծես ցանկանար սպանել իրեն:
    Սա իմ վերջն է, մտածեց նա, և որոշեց պտտվել, որ գոնե տեսնի իրեն սպանողին: Պտտվեց և ինչ, տեսավ որ իր ետևում ընդամենը մի մեծ խնձոր էր, որը կարծես մարդու գլուխ լիներ, և ծառի ճյուղ, որն էլ ձեռքերի տեսք էր ապահովում: Այդ դեպքից հետո նա երկար ժամանակ դեռ ուշքի չէր գալիս:

    Нравится

  10. Уведомление: Հայոց լեզու | vvvardan

  11. Ստվերը Անտառում
    Մի անգամ մի մարդ տուն էր գնում որսից: Նրա տունը գտնվում էր մութ և սառը անտառում և նա կյանքում ոչ մի կենդանի էակ չէր տեսել, քանի որ նրա մայրը նրան երեխա հասակում բերել է անտառ, հույս ունենալով փաղչել այն մարդկանցից ովքեր ուզում էին սպանել նրանց և թալանել: Այդ օրվանից մարդը չի տեսել ոչ մի կենդանի էակ և նա դժվարությամբ է հիշում այն օրերը երբ նա և իր մայրը ապրում էին քաղաքում մարդկանց կողքին, իրենց տաք և գեղեցիկ տանը: Ինչպես ասեցի, երբ մարդը որսից տուն էր վերադառնում, հանկարց նա լսեց ինչ որ տարորինակ ձայներ և գնաց այդ ուղությամբ: Երբ նա տեղ հասավ պախկվեց մի ծառի ետեվում և նկատեց, որ նրա դիմացի ծառերի փոխարեն մնացել են միայն բեկորներ և այդ տարածքի վրա ընկնում են արևի շողքերը: Նա դուրս եկավ ծառի ետեվից արևի տակ և սկսեց զննել տարածքը և հանկարծ նա նկատեց, որ նրա առջև ինչ որ մեկը պառկած է գետնին և նրանց ոտքերը կպած են: Մարդը վախից չիմանալով ինչ անի, վազեց իր տուն և մտավ իր տեղաշորի մեջ և սկսեց լացել և այդ օրվանից մարդը տնից դուրս չէր գալիս ու հիշում էր այն օրը երբ նա տեսավ իր ՍՏՎԵՐԸ:

    Нравится

  12. Ես այդ նկարը կանվանեի ՖՕԲԻՍՏ

    Нравится

  13. Արտյուշ:

    Իլկային թվացող գազանի ստվերը

    Լինում է կամ չի լինում երեք ախջիկներ են լինում, մեկի անունը լինում է Միտկա, իսկ մյուս երկուսինը Իլկա և Նաստյա:
    Մի օր Նաստյան հատակն էր լվանում, իսկ Իլկան օրորում էր ճոճը: Քնել չեր ուզում, զվարճանում էր , ինչպես կարող էր:
    Այդ Միտկան զարմանալի ուրախ ու ձանձրացնող մարդ է: Եթե ուզի, կարող է ամբողջ գիշեր չքնել ու ոչ ոքի չթողնել աչք կպցնի, ուշադրություն պահանջել իր հանդեպ: Միտկայի աչքերը սատանայական են, իսկ քիթը ու բերանը` մշտապես ծեփված հատապտուղներով կամ շիլայով:
    Իլկան նստել էր նստարանին, քաշում էր ճոճն ու կատաղի հայացքներ նետում Միտկայի վրա: Իլկան ուզում էր դուրս գալ փողոց , վազվզել , բայց Միտկան, դատելով ամեն ինչից , չէր պատրաստվում շուտով հանդարտվել:
    Դա զայրացնում էր Իլկային, և նա փնթփնթում էր , կարոտով նայելով բաց պատուհանից դուրս: Նա դրսում տեսավ մի պատկեր, բայց նա չգիտեր, որ այդ պատկերը նրա ստվերն է, նա ուշադիր նայելով, ինչ շարժում ասես անում էր, վերջում այնքան նայեց ստվերին, որ իր աչքին ստվերում գազան երևաց, գոռալով փրկեք-փրկեք և դուրս վազելով բոլորին արթնացնելով և նույնիսկ վախենալով փախչում է, բոլորոը մտածում են թե այս գիժը ով է, որ ուշ գիշերվա պահին վազում է:Ձայն տալով Միտկան Իլկային` այդ քո ստվերն է ոչ, թե գազանինը, Իլկան շնչակտուր կանգ առավ և զվարճանալով գնաց դեպի Միտկան:

    3.Վախեցած մարդը իր ստվերից:
    4. Այո

    Нравится

  14. 1. Ես չեմ վախենում զգացմունքներից, ես ուղղակի ամաչում եմ հայտնել իմ զգացմունքները, որովհետև ես դժվար եմ հայտնում իմ զգացմունքները: Օրինակ’ եթե ես մեկին նեղացնեմ ես հետո դժվար եմ ներողություն խնդրելու:
    2. Մի մարդ շատ էր սիրում համակրգիչով խաղեր խաղալ: Եվ նա այնքան էր իրականությունից հեռացել այդ խաղերը խաղալով, որ նույնիսկ վախենում էր համակարգիչի դեմից ելներ: Եվ մի օր եր լույսերը անջատեցին նա ստիպված էր ելներ համակրգիչի դեմից; նա գնաց իր սենյակը և ընկավ արևի շաղքերի տակ: ետ նայելով նա տեսավ իր ստվերը, բայց նա չգիտեր որ դա իր ստվերն էր և հետո նա շատ արագ փախավ ուրիշ սենյակ, բայց այդտեղ էլ նա տեսավ իր ստվերը և սկսեց փախչել ամեն տեղ, որ ստվերը չբռնի նրան: Եվ հանկարծ մեկը ծեծեց դուռը: Նա գնաց եվ տեսավ, որ դա նրա ընկերն է: Նա շատ արագ բացեց դուռը և ներս թողեց իր ընկերոջը: ընկերը հարցրեց ինչու է մարդը այդքան լարված, իսկ նա առանց մտածելու ասեց, որ իր ետևից սև մարդիկ են գալիս և կրկնում այն ամենը ինչը նա է անում: Ընկերը բացատրեց, որ այդ երևույթը կոչվում է ստվեր: Այդ պահից մարդը հասկացավ, որ նա այնքան է մտել վիրտուալ իրականության մեջ, որ վախենում էր ամեն ինչից: Նա այլևս շատ չէր խաղում խաղեր և ավելի շատ գնում էր քաղաքով զբոսնելու:
    Վերջ

    3. Ժամանակակից վախկոտը:

    Нравится

  15. Անի 9-2:

    1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:
    Ես վախենում եմ ոչ թե իմ զգացմունքներից այլ զգացմունքները արտահայտելուց քանի որ կարող են ինձ չհասկանան ու մեղադրեն:
    2. Հորինիր պատմություն իր ստվերից վախեցող մարդու մասին:
    Կար չկար մի աղջիկ կար: Նա միշտ դուրս էր գալիս զբոսնելու երբ որ մութ էր լինում և դրսում բոլոր լույսերը միացված են լինում: Մի անգամ հանկարծ նկատում է իր ստվերը ու չի պատկերացնում որ այդ ստվերը կարող է իր ստվերը լինել:Աղջիկը մտածում էր որ նրան հետևում էր մի ուրվական:Բայց նա շարունակում էր ամեն երեկո դուրս գալ և զբոսնել ու ամեն օր էլ այդ շողքը հայտնվում էր,ու աղջիկը սկսում էր վազել մինչև որ հասնում էր տուն:Աղջիկը արդեն գժվել էր նրա աչքին միշտ երևում էր այդ շողքը:Նրան տեղափոխեցին հոգեբուժարան և բացատրեցին որ դա ընդամենը իր շողքն էր:Ճիշտ է նա մի քանի շաբաթ մնաց հիվանդանոցում,բայց վերջի վերջո բուժվեց և առողջ վերադարձավ տուն:
    3.Պատմությանդ համար ընտրիր հարմար վերնագրիր:
    <>
    4.Վերնագրիր նաև լուսանկարը:
    <>

    Нравится

  16. 1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:
    Չեմ կարող ասել արդյոք վախենում եմ իմ զգացմունքերից թե ոչ,բայց չեմ սիրում բարձրաձայնել զգացմունքներս:Ես ավելի շատ նախընտրում եմ արարքներով ապացուցել,որ սիրում եմ ինչ-որ մեկին:
    2. Հորինիր պատմություն իր ստվերից վախեցող մարդու մասին:
    Լինում է չի լինում մի մարդ է լինում,ով ապրում էր գյուղում:Նա ապրում էր իր կնոջ հետ,մի որոշ ժամանակ անց կինը մահանում է: Դրանից հետո նա պետք է միայնակ ապրեր:Նա ինքն իրեն էր մեղադրում կնոջ մահվան մեջ,քանի որ չկարողացավ ինչ-որ բանով օգնել և գտնվում էր ծանր վիճակում:Նրան կարծես ամեն ինչ նյարդայնացներ, երբ դուռը թակում էր նա մտածում էր որ ոստիկանությունն է եկել. երբ նա քայլում էր նա նույնիսկ իր շողքից էր վախենում:Նա երբ քայլում էր տեսնելով իր շողքը մտածում էր որ կնոջ հոգին է եկել:Սակայն որոշ ժամանակ անց երբ նրան այցելության է գալիս իր ընկերը և նա պատմում է թե ինչ է եղել նրա հետ,հարևանն ասւոմ է որ դա եղել է ընդամենըը նրա շողքը և ոչմի վախենալու բան:
    3. Պատմությանդ համար ընտրիր հարմար վերնագրիր:
    «Մարդ ով վախենում է նույնիսկ իր շողքից»
    4. Վերնագրիր նաև լուսանկարը:
    «Վախկոտ մարդը»

    Нравится

  17. Այ քեզ բան ստվերից էլ է վախենում
    Լինում է չի լինում մի մարդուկ նրա անունը Ջարդուկ: Այս Ջարդուկը ամեն ինչից վախենում էր բայց չեր ասում և ամեն անգամ երբ նրան հարցնում էին վախեցար նա ասում էր.- դու վախեցել ես ցանկանում ես ինձ վրա բարդել:
    Մի օր նրա ընկերները որոշում են գնալ սարսափի թունել (դե իհարկե առանց ջարդուկի էլ ուր ): Գնում են մտնում թունելը: Մտնում են թե չէ Ջարդուկը սկսում է գոռալ: Հո չի գոռո~ւմ հո չի գոռո~ւմ: Ընկերներից մեկը նրա գոռոցից վեր թռավ և գլխով մտավ առաստաղի մեջ: Ընկերները օդից կախված ընկերոջը իջեցրեցին և Ջարդուկին վերցնելով գնացին դուրս : Դուրս եկան թե չէ Ջարդուկը գետնին պառկած մարդ տեսավ և ուշաթափվեց : Ընկերները վերցրեցին նրան և գնացին տուն : Տանը Ջարդուկը արդնանալուն պես տեսավ պառկած մարդում և բառից բուն իմաստով դռան միջով փախավ դուրս` գոռալով.- հանգիս թող ինձ մահ:
    1. Ես չեմ վախենում իմ զգացմունքներից սակայն շատ քիչ եմ արտահայտում դրանք:
    2. Լուսանկարը կարելի է անվանել` այ քեզ մարդ գիտուն է բայց վախկոտ:

    Нравится

  18. 1.Կան մարդիկ, որոնք վախենում են իրենց սեփական զգացմունքներից, ես չեմ վախենում ին զգացմունքներից:

    2.Լինում է չի լինում մի մարդ է լինում:Այդ մարդը դեռ ամուսնացած չի լինում և ապրում է իր հայրիկի և մայրիկի հետ: Մի օր նա գնում է ձուկ որսալու և երբ վերադառնում է տեսնում է, որ իրենց տուն գողեր են մտել և սպանել են հորն ու մորը, տղան շատ է լաց լինում և շատ է տխրում: Այս դեպքից անցնում է մոտ երեք ամիս և տղան որոշում է նորից գնալ և ձուկ որսալ, նա գնում է որսալու և հանկարծ չի զգում թե ինչպես է ժամանակն անցնում և մութը ընկնում է ու այդ ժամին երթուղային չի լինում:Տղան սպասում է և տեսնում է, որ երթուղային չի գալիս որոշում է ոտքով գնալ մինջև տուն և հանկարծ Ճանապարհին նա հիշում է իր հորն ու մորը և այդ պահից հետո սկսում է ինքն իր շողքից վախենալ և երբ իր շողքը տեսնում է մտածում է թե մայրիկի կամ հայրիկի հոգին է:Տղան տեսնում է, որ այդ շողքը շատ երկար ժամանակ է ինչ իրեն հետապնդում է որոշում է վազել, որպեսզի շուտ հասնի տուն:Տղան վազում է ամբողջ փողոցով մեկ և տեսնում է, որ այդ շողքը չի կտրվում իրենից սկսում է բղավելով վազել:Այդ գիշերվա կեսին տղան բղավելով վազում է փողոցով այնքան մինջև մի լույս է ճանապարհին ընկնում և տեսնում է, որ ոչ մի հոգի ել չկա ուղղակի դա իր շողքն էր և այդ ժամանակից հետո նա հանգիստ գնում է տուն զգալով, որ դա իր սեփական շողքն է:

    3.<>

    4. <>

    Нравится

  19. Ասյա Թադևոսյան:

    1.Ես չեմ վախենում իմ սեփական զգացմունքերից, բայց ունեմ մի զգացմունքորը «վտանգավոր»է:Չիշտն ասաց ես շատ կուզենայի վախենալ իմ մի քանի զգացմունքներից, բայց չի ստացվում և անգամ պատճառը չգիտեմ:
    2.Կար չկար մի տղա կար Արտակ անունով, ով ամեն անգամ քնելուց երբ տեսում էր իր ստվերը սկսում էր վախենալ:Գոռում էր, գոռում և նրա հարազատները հազիվ էին իրեն հանգստացնում:Ոմանք կարծում էին, որ նա խելագար է իսկ ոմանք ասում էին, որ նա վատ արարք է գործել և դրա համար էլ վախենում է իր ստվերից:Ամեն գիշեր տղան գոռում էր, գոռում և խանգարում էր մարդկաց քունը:Մի գիշեր էլ, ամբողջ հարևաններով հավաքվում են և որոշում են զանգել ոստիկանություն և Շտապ օգնություն :Բայց երբ եկան և նրան ստուգեցին, ասացին որ նրա հետ ամենինչ կարգին է:Տղայի հարազատները շատ էին տխրել իսկ Արտակը իրեն շատ վատ էր զգում:Նա մտածում էր որ, իր պատճառով իր հարազատներն են տուժվում և որոշեց ինքնասպան լինել:Հարևանները երբ իմացան , որ նա ինքնասպան է եղել շատ տխրեցին չնայած նրան, որ չէին սիրում Արտակին:
    3.Մարդասպան ստվերը
    4.Հարևանների մեղքը

    Нравится

  20. Tiran:

    1. Ոչ ես չեմ վախենում իմ զգացմունքներից. որովհետև զգացմունքը շատ գեղեցիք բան է և յուրաքանչյուր մարդ պետք է առաջնորդվի իր զգացմունքներով:

    2. Կար չկար մի մարդ կար որը համակարգչային կախվածություն ուներ: Այնքան էր սիրում համակարգչով զբաղվել, որ օրերով, ամսիներով տնից դուրս չեր գալիս: Օրերից մի օր էլ նա որոշեց դուրս գալ և ապրել ռեալ կյանքով: Երբ նա քայլում էր մարդիկ նկատեցին որ նա անհանգիստ շարժումներ է անում ու վախեցած է: Մի ծերունի մոտեցավ նրան և հարցրեց, թե որն է նրա անհանգստության պատճառը: Նա ասաց վախեցած է, որովհետև ինչ որ մեկը շարունակ նրան հետապնդում է և հանգիստ չի տալիս: Ծերունին ասաց նրան, որ դա իր սեփական ստվերն է ու պետք չե դրանից վախենալ, որովհետև նա ամենուր քեզ հետ է լինելու…………..

    Нравится

  21. Աննա Մկրտչյան 9-2:

    3. Մարդը ընկերացավ իր ստվերի հետ
    4. Կոմպլեքսների մեջ մոլորված մարդը

    Нравится

  22. David:

    1. Դժվար թե :)
    2. Մի տղա ամեն օր տանում էր իր շանը այգի զբոսանքի և երբեք չէր նայում հատակին ,այլ նայում էր , որ շունը չփախչեր քանի որ այդ շունը շատ թանկ էր նրա համար: Մի օր նա նայեց հատակին և տեսավ ինչ որ տարօրինակ բան , տղան շատ վախեցավ և սկսեց փախչել: Այդ բանը հետապնդեց տղային մինչև տուն , իսկ հետո անհետացավ: Երբ տղան պատմեց տարօրինակ բանի մասին իր մայրիկին , մայրիկիը ասեց նրան որ դա ընդամենը նրա ստվերնեն է և վախենալ պետք չի ….
    3. Ստվերը և տղան
    4. Համակարգչի առջևից վերկացած մարդը

    Нравится

  23. 1 Այո ես վախենում եմ մթությունից և իմ ստվերից , բայց հասկանումեմ որ պետք է հաղթահարեմ իմ վախը:

    2 Լինում է չի լինում մի մարդ է լինում : Նա շատ է վախենում մթությունից և իր ստվերից: Մի անգամ նա գնում է կինո : Այդ կինոյից վախեցած վերադարնալուց հետո, իր ստվերը հետապնդում էր իրեն ամեն ուր : Նա փորձում էր ազատվել դրանից, բայց չէր ստացվում: Երբ հասավ տուն , գնաց իր սենյակ , վառեց լույսը, ամեն ինչ վերացավ: Այդ օրվանից հետո նա հասկացավ , որ մթությունից ազատվելու համար հարկավոր է միայն լույսը վառել, և ամեն ինչ կոչնչանա:

    3 Վախեցած տղան
    4 Ստվերից վախեցող տղան

    Нравится

  24. Ես չեմ վախենում սեփական զգացմունքներից:
    Կար չկար մի մարդուկ կար:Էս մարդուկը միշտ իր գլխին մի փորձանք էր բերում:Մի անգամ որոշել էր,որ եթե հարդուկով մազերը հարդարի,կհայտնվի գինեսի ռեկորդների գրքում,բայց մազերին փոխարեն գլուխը հարդարեց սպիտակ կապոցներով:
    Մի օր նա որոշեց անձրևանոցի ուժը ստուգել:Բարձրացավ և վերևից անձրևանոցով ցած նետվեց, ամենինչ հաջող էր ընդանում, մինչև նա հանդիպեց իր շողքին(նա միշտ իր շողքից վախենում էր,):Արդեն կռահեցիք ինչ եղավ նրա հետ:Դե իր ընկերներն էլ էսպես ասած,«վախը բռնելու» համար փակում էին մութ սենյակում, մի փոքր շողք թողնելով սենյակի մեջ,ձեռքերի օգնությամբ վախեցնում էին նրան,հույս ունենալով,որ «վախը կբռնեն»:
    Պատմության վերնագիրը — Հուսով եմ վախը կբռնեմ
    Լուսանկարի վերնագիրը-Էդպես էլ չմեծացավ

    Нравится

  25. Ես չեմ վախենում սեփական զգացմունքներից:
    Կար չկար մի մարդուկ կար:Էս մարդուկը միշտ իր գլխին մի փորձանք էր բերում:Մի անգամ որոշել էր,որ եթե հարդուկով մազերը հարդարի,կհայտնվի գինեսի ռեկորդների գրքում,բայց մազերին փոխարեն գլուխը հարդարեց սպիտակ կապոցներով:
    Մի օր նա որոշեց անձրևանոցի ուժը ստուգել:Բարձրացավ և վերևից անձրևանոցով ցած նետվեց, ամենինչ հաջող էր ընդանում, մինչև նա հանդիպեց իր շողքին(նա միշտ իր շողքից վախենում էր,):Արդեն կռահեցիք ինչ եղավ նրա հետ:Դե իր ընկերներն էլ էսպես ասած,«վախը բռնելու» համար փակում էին մութ սենյակում, մի փոքր շողք թողնելով սենյակի մեջ,ձեռքերի օգնությամբ վախեցնում էին նրան,հույս ունենալով,որ «վախը կբռնեն»:
    Պատմության վերնագիրը – Հուսով եմ վախը կբռնեմ
    Լուսանկարի վերնագիրը-Էդպես էլ չմեծացավ

    Нравится

  26. 1 Այո ես վախենում եմ մթությունից ու իմ ստվերից , բայց հետո հասկացա , որ պետք չէ վախենալ:

    2 Լինում է չի լինում մի տղա: Այդ տղան շատ է վախենում մթությունից և իր ստվերից : Մի անգամ նա գնում է կինո : Վերադարնալուց նրա ստվերը հետապնդում էր իրեն նա ուզում էր ազատվել դրանից սակայն չէր ստացվում:Երբ հասավ տուն, գնաց իր սենյակը լույսը վառեց ու ամեն ինչ վերացավ : Նա հասկացավ, որ պետք չէ վախենալ, ընդամենը պետք է վառել լույսը և ամեն ինչ կոչնչանա:

    3Վախեցած տղան
    4Ստվերն ու տղան

    Нравится

  27. 1. ես չեմ վախենում իմ զգացմունքներից

    2. 45-ը թիվն էր հիշում եմ էէէէէէ : Գիշեր էր տղան նստած էր բազմոցին և թեյ էր խմում մեկել որտեղից- վորտեղ մայրիկը ասեց, որ նա պետք է գնա խանութ: Տղան չեր ուզում գնալ, մի կերպ մայրիկը համոզեց որդուն, նա տնից դուրս եկավ, գնաց- գնաց մեկ էլ նկատեց մի ստվեր նա վախեցավ և սկսեց փոքր ինչ արագ քայլել ու սկսեց ավելի ու ավելի վախենալ, նա արդեն վազում էր, վազում էր ու վազում, բայց ստվերը նրանից պոկ չեր գալիս նա գոռալով ու լացելով մտավ խանութ: Խանութպանը տղային տվեց 5- հատ հաց և 4 տուփ լուծողական տղան շնորակալություն հայտնեց և նույն տեմպով վազեց տուն լուծողականը ու…….. ու

    3. տղան ու խանութպանը

    Нравится

  28. 1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:
    Զգազցմունքները տարբեր են: վախենալ պետք է զգացմունքներից և ես ինքս ևս վախենում եմ: Շատերը չեն ուզում սիրահարվել, և հնարավոր է, որ վախենում են սիրելուց:
    2. Մի մարդ կար, անունը Ջոն էր: Նա բավականին վախկոտ էր: 8 տարեկան էր: Չնայած նրան, որ նա քնում էր ծնողների հետ, էլի վախենում էր, քանի որ դրսի լույսերի դիմասով անցնող տերևների և այլ բաների ստվերները ընկնում էր սենյակի պատին: Երեկոյան պառկելուց միշտ ամուր բռնում էր ծնողների ձեռքրը, ապա նոր քնում:
    Իր վախկոտության պատճառով, Ջոնը տանից մենակ դուրս չէր գալիս, իսկ երբ դուրս էր գալիս, գրեթե միշտ իր քրոջ հետ էր լինում ու փորձում էր հնարավորինս արագ քայլել, կարծես ինչ-որ մեկը նրա ետևից էր ընկել: Նրա քույրը՝ Աննան, հաճախ էր եղբորը սաստում, բացատրելով, որ ոչ ոք իր ետևից չի ընկել և վախենալու ոչինչ չկա: Սակայն Ջոնը շարունակում էր վախենալ ամեն ինչից:
    Մի օր, երբ իր քրոջ հետ էր և էլի վախենում էր, իր քույրը նրա վրա բարձր բղավեց և սկսեց նորից հանգիստ բացատրել, որ վախենալու ոչինչ չկա: Ջոնը կարծես թե հասկացել էր, որ չպետք է վախենալ: Որոշեց ետ նայել և տեսնել, որ ոչ ոք իր ետևից չի ընկել և իրեն չի հետապնդում: Գլուխը պտտեց, և սկսեց հնարավորինս արագ սլանալ: Նա ետևում հատակին տեսել էր մոխրագույն մի բան: Քույրը ևս պտտվեց և տեսավ, որ Ջոնի ետևում ընդհամենը Ջոնի մոխրագույն ստվերն է: Աննան վազելով փորձում էր հասնել Ջոնին, բայց Ջոնի վախն այնքան շատ էր, որ քույրը չէր կարողանում: Ջոնը ժամանակ առ ժամանակ ետ էր նայում և տեսնում, որ այդ մոխրագույն իրը դեռ հետևում է նրան: ՔԻչ-քիչ նրա վախն ավելանում էր: Եվ եկավ մի ժամանակ, երբ Ջոնը իր վախից ընկավ գետնին և նա ուշագնաց եղավ: ԱՆնան հասնելով Ջոնին, զանգահարեց շտապ օգնություն: Շտապ օգնությունը եկավ, նրան տարան հիվանդանոց: Նրա դեմքին մի երկու քերծվածք կար: Ջոնի ծնողները նրան տարան հոգեբանի մոտ: Հոգեբանի հետ մի քանի ամիս շարունակ օրեկան մեկ ժամ խոսում էր: Մեկ տարի անց Ջոնը արդեն չէր վախենում իր ստվերից, այլ վախենում էր մյուսների ստվերից :)
    3. Վերնագիր՝ Ստվերաֆոբիստը
    4. 2. Մի մարդ կար, անունը Ջոն էր: Նա բավականին վախկոտ էր: 8 տարեկան էր: Չնայած նրան, որ նա քնում էր ծնողների հետ, էլի վախենում էր, քանի որ դրսի լույսերի դիմասով անցնող տերևների և այլ բաների ստվերները ընկնում էր սենյակի պատին: Երեկոյան պառկելուց միշտ ամուր բռնում էր ծնողների ձեռքրը, ապա նոր քնում:
    Իր վախկոտության պատճառով, Ջոնը տանից մենակ դուրս չէր գալիս, իսկ երբ դուրս էր գալիս, գրեթե միշտ իր քրոջ հետ էր լինում ու փորձում էր հնարավորինս արագ քայլել, կարծես ինչ-որ մեկը նրա ետևից էր ընկել: Նրա քույրը՝ Աննան, հաճախ էր եղբորը սաստում, բացատրելով, որ ոչ ոք իր ետևից չի ընկել և վախենալու ոչինչ չկա: Սակայն Ջոնը շարունակում էր վախենալ ամեն ինչից:
    Մի օր, երբ իր քրոջ հետ էր և էլի վախենում էր, իր քույրը նրա վրա բարձր բղավեց և սկսեց նորից հանգիստ բացատրել, որ վախենալու ոչինչ չկա: Ջոնը կարծես թե հասկացել էր, որ չպետք է վախենալ: Որոշեց ետ նայել և տեսնել, որ ոչ ոք իր ետևից չի ընկել և իրեն չի հետապնդում: Գլուխը պտտեց, և սկսեց հնարավորինս արագ սլանալ: Նա ետևում հատակին տեսել էր մոխրագույն մի բան: Քույրը ևս պտտվեց և տեսավ, որ Ջոնի ետևում ընդհամենը Ջոնի մոխրագույն ստվերն է: Աննան վազելով փորձում էր հասնել Ջոնին, բայց Ջոնի վախն այնքան շատ էր, որ քույրը չէր կարողանում:ախկոտ, բայց գերբնական ուժ ունեցեող մարդը

    Нравится

  29. 4. Նկարի վերնագիրը՝ Վախկոտ, բայց գերբնական ուժ ունեցեող մարդը

    Нравится

  30. Տարօրինակ Զգացմունքը
    Կար չկար մի մարդ կար, անունը Նարեկ: Նարեկը շատ քաջ,ժիր և չարաճիճի տղա էր: Նա ապրում էր անհոգ, ուներ լավ շրջապատ և շատ կապված էր իր ըտանիքի հետ, մանավանդ մոր՝ Նելիի: Նա զբաղվում էր տարբեր մարզաձևերով և ցանկանում էր դառնալ ապագա մարզիկ:
    Երբ նա արդեն 17 տարեկան էր, մի շատ վատ վթարի հետևանքով մահացավ նրա մայրը: Նելիի մահից հետո Նարեկը իր տեղը չեր գտնում: Այդ օրվանից Նարեկի մեջ ահավոր սարսափ առաջացավ: Նա վախենում էր անգամ իր սեփական զգացմունքներից: Նա իր սենյակից ընդհանրապես դուրս չեր գալիս, նրա ընկերներն արդեն հիասթափվել էին նրանից: Նարեկի հայրը դիմում էր բժիշկների օգնության բայց բժիշկները չեին կարողանում տղաի մոտից վանել այդ զգացումաին վախը: Գնալով Նարեկի վիճակը ավելի էր ծանրաանում: Բժիշկները նրան ապրելու հույս չեին տալիս:
    Մի գիշեր Նարեկի երազում մոտենում է իր մայրը: Նարեկը ուրախանում է, ոգևորվում և վազում է իր մոր մոտ: Նելին գրկում է իր որդուն և ասում ՝-Նարեկ ջան, այս կյանքում ամեն բան հեշտ չե: Դու ուժեղ տղա ես,խնդրիր Աստծուց և նա կօգնի քեզ:-
    Այս խոսքերից հետո Նարեկը ոգևորվեց:
    Առավոտյան նա երբ վեր կացավ, վազեց դեպի եկեղեցի,Աստծուց օգնություն խնդրեց և դուրս գալով եկեղեցուց սկսեց պայքարել իր վախի դեմ:
    Նա կարողացավ հաղթահարել իր վախը և շարունակեց ապրել անհոգ և լինել երջանիկ իմանալով որ իր մայրը հպարտ է իրենով:

    Нравится

  31. rene:

    <>
    Շատ տարիներ առաջ Գերմանիայի հեռավոր գյուղերից մեկում գյուղի բնակիչներից մեկը վախենում էր ստվերներից (անգամ սեփական ստվերից):
    Գյուղի բնակիչը շատ չտես,անխելք և անգրագետ մարդ էր:Նա կարծում էր որ մենակ իր գյուղում կան ստվերներ որովհետև ինքը երբեք իրենց գյուղից դուրս չեր եկել:Նա ստվերներից վախենում էր որովհետև նա չգիտեին թե ստվերները որտեղից են եկել,ինչի համար են և ինչու են մութ տեղերում կորում:
    Գյուղացին մի օր իր տանը նստած էր երբ նկատեց իր ստվերը:Նա իր ձեռքը տարավ վերև ու նկատեց,որ ինչ որ ինքն է անում իր ստվերը նույն պահին իր հետ կրկնում էր իր արածը:Նա միքանի զգուշացումից հետո զայրացավ ու վոտքով հարվածեց իր ստվերին:Ստվերը նաև զայրացավ ու վոտքով հարվածեց գյուղացուն:Նա վախեցած վազեց իր հարեվանի տուն ու պատմեց պատահածի մասին:
    Իսկ ընկերը չհավատաց նրան ու ասաց որ նա խելագարվել է:
    Գյուղացին զայրացած գնաց տուն:
    Տանը ստվերը մարդուն ասաց ինչու ինձ հարվածեցիր:Ես աշխարհ եմ եկել քեզ հետ ու քեզ հետ էլ կըգնամ այս աշխարհից:Փոխարենը դու ինձանից շնորհակալ լինես,որ ուր որ գնում ես,առանց բողոքելու գետնի վրա քաշ եմ գալիս:Նստելուց իմ մարմնի կեսը մնում է քո տակը բայց չեմ դժգոհում և չեմ հարվածում:
    Այդ պահին գյուղացին ներողություն խնդրեց իր ստվերից և նրանք մինչև իրենց մահվան օրը մնացին լավ ընկերներ:

    Нравится

  32. rene:

    1.Ոչ ես չեմ վախենում սեփական զգացմունքներից
    4.<>

    Нравится

  33. 1.Ոչ, ես չեմ վախենում իմ զգացմունքներից, բայց պետք չէ տրվել զգացմունքներին: Ես առաջնորդվում եմ այս խոսքերով.<<Լսիր քո սրտի ձայնը, բայց մի մոռացիր ուղեղի մասին:
    2.Վախի դիմակը
    Իմ պատմության հերոսուհու անունը Գայանե է: Նա ուներ չորս ընկերուհի նրա ընկերուհիները պատրաստվում էին Նորտարվա դիմակահանդեսին ներկայանալ երաժշտական համարով: Գայանեն շատ լավ է նվագում ջութակ: Նա յոթ տարի հաճախում էր ջութակի դասընթացների, բայց շատ էր վախենում բեմ դուրս գալուց: Գայանեի ընկերուհիները խնթրեցին, որ նա էլ մասնակցի երաժշտական համարին, բայց նա ոչմի կերպ չեր համաձայնվում, մի կողմից էլ չեր ուզում մերժել ընկերներին: Գայանեն հոգու խորքում ուզում էր ազատվել այդ անիմաստ վախից: Ինչքան կարելի էր մնալ վարագույրների հետևում: Նա վերջապես կիսվեց իր ընկերուհիների հետ և խնդրեց օգնել իրեն: Ընկերուհիները որոշեցին կերպարանափոխվել ամբողջովին, մինչև անճանաչելիությունը: Նրանք որոշեցին իրենց կերպարները և անցան փորձին: Դիմակահանդեսին մնացել էր մեկ օր: Արդեն ամեն ինչ պատրաստ էր, բայց վախը արդեն ,մտել եր Գայանեի մեջ: Նա չէր ուզում ընկերներին հուսախափ անել, այդ պատճառով նա մի կողմ թողեց վախը և սկսեց պատրաստվել դիմակահանդեսին: Ահա եկավ համերգի ժամը: Գայանեն սրսոռը սրտում դուրս ելավ բեմ, հազիվ բռնեց ջութակը և սկսեց նվագել: Բեմում լռություն էր: Ոչ ոք չգիտեր, ովքեր են այս երաժիշտները: Գայանեն ամբողջ նվագի ժամանակ դողդողում էր: Ահա ավարտվեց համերգը և մի քանի վայրկյան հետո բեմը թնդաց ծափահարություններից: Բոլորը հիացած էին ելույթով: Գայանեն լսեց ծափահարությունները, բացեց աչքերը և տեսավ հիացած մարդկանց դեմքերը և հասկացավ, որ պետք չէ վախենալ սեփական ստվերից, քանի որ այս կայնքում պետք է գտնել քո էությունը:

    Нравится

  34. Մի օր նրան հրավիրեցին խնջույքի-խնջույքից
    Ես ամենաշատը հավանեցի Էլեն հովհաննիսյանի պատմությունը:

    Нравится

  35. Ինձ դուր եկած նյութերը
    Ինձ ավելի դուր եկավ Էմիլեա Սիմոնյանի նյութը,քանի որ այնտեղ ավելի հումորային է:Ինձ նաև դուր եկավ Էլեն Հովհաննիսյանի նյութը,քանի որ այնտեղ նույն պես հումոր կա:

    Нравится

  36. սխալների ուղում

    պարկած գետնին ոտը ոտին — պարկած գետնին, ոտը ոտին
    իմացաց — իմացավ
    Ոչ այլևս չեմ վախենում — Ոչ այլրս չեմ վախենում: <>

    Нравится

  37. սխալների ուղղում

    պարկած գետնին ոտը ոտին — պարկած գետնին, ոտը ոտին
    իմացաց — իմացավ
    Ոչ այլևս չեմ վախենում — Ոչ այլրս չեմ վախենում: <>

    Нравится

  38. Լիլիթ Եղյան:

    Ինձ դուր եկավ Էմիլեա Սիմոնյանի նյութը:Էմիլեայի նյութը շատ ծիծաղելի էր:Հովհանիսյանը Էլենը ամեն ինչ բառը միսին էր գրել:

    Нравится

  39. Մեդիամանկավարժություն:

    Բարի եղեք, պատճառաբանեք` ինչու եք հավանում:

    Нравится

  40. Սխալների ուղղում`
    Ոչմի — ոչ մի
    կայնքում — կյանքում

    Нравится

  41. Սխալների ուղում
    Միքանի — մի քանի
    Հարեվանի — հարևանի
    կըգնամ — կգնամ

    Нравится

  42. Կատարում եմ սխալների ուղղում`
    ծանրաանում — ծանրանում
    չե — չէ

    Нравится

  43. Ինձ ավելի շատ դուր եկան Էլենի և Էմիլեա-ի նյութերը քանի, որ նրանք երկուսն էլ հումորային պատմություններ էին :

    Нравится

  44. astasimphony:

    1. Ես չեմ վախենում սեփական զգացմունքներից, բայց չեմ էլ ընկնում իմ զգացմունքների հետևից: Ես մտածում եմ, որ մարդիկ շատ ժամանկ շարժվում են սրտի թելադրանքով, զգացմունքներինհետևելով, բայց նաև կարող եմ ասել, որ միայն սրտին լսելը ճիշտ չէ պետք է նաև մտածել, ինչ որ բան անելուց առաջ:
    2. Ոչ մի բանից ստվեը
    Մի ոչ մի բանից երկրի մի ոչնչից ստեղծված քաղաքում ապրում էր մի ոչ մի բանից մարդուկ: Մի օր ոչ մի բանից մարդուկը, որի մականունը ճտպտան էր, դուրս եկավ իր ոչ մի բանից տնակից, անցավ մի մեծ ոչ մի բանից կամրջի վրայով և հայտնվեց մի անհասկանալի ոչ մի բանից պատի մոտ: Ոչ մի բանից արևը շողշողում էր, իսկ մարդուկը անշարժ կանգնած նայում էր պատին և իմ կարծիքով նա մտածում էր, որ ոչ մի բանից պատը ոչ մի բանից հայելի է, այդ պատճառով աչքեր լայն բացել էր և լարված հայացքով իր ստվերի վրա փնտրում էր իր իսկ դեմքը, շորերը և իր աչքերի գույնը (մոռացա ասել, որ ոչ մի բանից մարդուկը ուներ շատ վառ գազարագույ աչքեր, բայց նրա աչքերը չէին երևում, որովհետև ոչ մի բանից էին): Հանկարծ մարդուկը շատ անսպասելի և անհասկանալի ձայն հանեց, որը միարժամանակ նման էր և հորանջոցի, և փռշտոցի և գոռոցի նույնպես: Մարդուկը մտածում էր, որ կամ ոչմիբանից տեսողությունն է կորցրել, կամ գժվել է, բայց հավանականությունը մեծ է, որ նա գժվել է, որովհետև նա տեսնում էր իր ոչ մի բանից ստվերագիծը և երկրորդն էլ, ով ապրի այդպիսի ոչ մի բանից քաղաքում չի գժվի: Մի քանի վայրկյան հետո մարդուկը ամբողջովին կորցրեց իրեն և սկսեց վազել ամբող ուժով, ասես նրա հետևից մի վտանգավոր ոչ մի բանից կենդանի էր ընկել: Մարդուկը ուզում էր փախչել իր ստվերից, որովհետև չէր ուզում հավատալ, որ գժվել է, բայց չեր ստացվում, ստվերը ամենուր էր և այդ պատճառով մարդուկը վազեց մինչև ոչ մի բանից արևը մայր մտավ և դուրս եկավ ոչ մի բանից լուսինը: Այսպիսով մինչև օրս ոչ մի բանից մարդուկը թաքնվում է իր ոչմիբանից շողքից և դուրս է գալիս միայն գիշերները, այդ պատճառով էլ մենք չենք տեսնում ոչ մի բանից վառ գազարագույն աչքերով մեր ոչ մի բանից մարդուկին:

    3. <>
    4. <>

    Нравится

  45. 3. Ոչ մի բանից ստվերը.
    4. Գժվելն էլ մի բան չէ.

    Нравится

  46. Գևորգ Մովսիսյան
    Անհաջողի ուղղում ներ,
    որից առաջ ,պետք է նշել,
    նրա-իր,
    երկրորդ պարբերության մեջ, որ ասում է նա վախենում էր հետ նայել-նա վախենում էր նայել հետ և տեսնել իր ստվերին,
    ըմկեր-ընկեր,
    դրանք-ուտելիքները
    հասավ-մտավ:

    Нравится

  47. Ինձ դուր եկավ Էմիլիա Սիմոնիանի նյութը,որովհետև սկզբում շատ ծիծաղելի էր, կարծես խառնաշփոտ տիրեր:
    Սաթենիկ Մանուկյան
    բայց չեր ասում-չէր ասում

    Нравится

  48. վեռնագիր-վերնագիր
    վորտեղ-որտեղ

    Нравится

  49. Ինձ շատ դուր եկավ Էլենի և Էմիլիայի նյութերը: Ամենա զվարճալի նյութերը նրանց նյութերն էին: Շատ զվարճալի էր Էմիլեայի նյութը: Այնքան խառն էր, որ սկսեցի խճճվել նրա նյութի մեջ: Էլենինը շատ հետաքրքիր նյութ էր: Էլեն ջան հաջորդ անգամ ավելի զվարճալի հորինիր:

    Нравится

  50. մազերին-մազերը
    կապոց-վիրակապ

    Нравится

  51. սխալների ուղում
    պարկած-պառկած
    իմացաց-իմացած
    վարկյան-վայրկյան
    ապռեց-ապրեց

    ինձ դուր եկավ Էլեն Հովանիսյանի և Էմիլեա Սիմոնյանի նյութը որովհետև երկուսնել ծիծաղալու էին գրել

    Нравится

  52. Ինձ նաև դուր եկավ Աննայի նյութը,որովհետև մենք հիմա էլ այդպիսի բաներ անում ենք,օրինակ` լույսը անջատում են լապտերը միացնում և սկսում սարսափելի և ծիծաղելի շարժումներ անել:

    Нравится

  53. Բայց մտածում էի այդ մասին ճիշտ այնպես, ինչպես սովորաբար մենք մտածում ենք ամեն ինչի մասին, թե ինչպես են տարիները գնում, թե ինչպես ենք ծերանում, և որ հնարավոր չէ հավիտյան ապրել>—Էրիխ Մարիա Ռեմարկ
    1. Ես չեմ վախենում սեփական զգացմունքներից, նույնիսկ ցանկանում եմ ճանաչել դրանք, որպեսզի պայքարեմ վատերի դեմ և զարգացնեմ լավերը: Զգացմունքը ցող է, որ ջրում է մեր հոգին:
    2. Իրենցից վախեցողները—վերնագիր: Հիմա բոլորն էլ վախենում են իրենց ստվերից, որ մեկի մասին գրեմ…մարդիկ վախեցած են պատերազմից, փողի պակասից, աշխարհի վերջից, իրենց ստվերից…Վախվորած, կծկված, հիստերիկ, մեծ-մեծ խոսող, բայց իրենց ստվերի տակ կուչ եկած, վախեցած: Այդպիսիք շատ են, բոլորն են: Դուրս գանք մեր ստվերի տակից և ճանաչենք իրական կյանքը, որ շատ հետաքրքիր է:
    3. Իրենցից վախեցողները
    4. Անլուրջ նկար, մի տեսակ հիստերիկ դեմք է

    Нравится

  54. ekishyaninga:

    Սխալների ուղում

    պարկած-պառկած
    վարկյան-վայրկյան
    իմացած-իմացավ
    ապռեց-ապրեց
    կցանկանաի-կցանկանայի
    երբ-ից առաջ դրվում է ստորակետ
    վառնագիր-վերնագիր
    էտ-այդ,եր-էր
    չեր-չէր
    այնգան-այնքան
    բայց-ից, իսկ-ից առաջ դրվում է ստորակետ
    ինչոր-ինչ որ
    երվակայություն-երևակայություն
    կառավաթ-մահճակալ
    կը գա-կգա
    մեկել-մեկ էլ
    վերձրեց-վերցրեց
    ընդհարապես-ընդհանրապես
    ընդհամենը-ընդամենը

    Нравится

  55. ekishyaninga:

    Սխալների ուղում

    Нравится

  56. ekishyaninga:

    Սխալների ուղում

    պարկած-պառկած
    վարկյան-վայրկյան
    իմացած-իմացավ
    ապռեց-ապրեց
    կցանկանաի-կցանկանայի
    երբ-ից առաջ դրվում է ստորակետ
    վառնագիր-վերնագիր
    էտ-այդ,եր-էր
    չեր-չէր
    այնգան-այնքան
    բայց-ից, իսկ-ից առաջ դրվում է ստորակետ
    ինչոր-ինչ որ
    երվակայություն-երևակայություն
    կառավաթ-մահճակալ
    կը գա-կգա
    մեկել-մեկ էլ
    վերձրեց-վերցրեց
    ընդհարապես-ընդհանրապես
    ընդհամենը-ընդամենը
    և այլն:

    Нравится

  57. Уведомление: Սեփական ստվերից վախեցող մարդը | ԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆ

  58. Уведомление: Բլոգը վիրտուալ լաբորատորիա | Մեդիամանկավարժական բլոգ

  59. Уведомление: Իմ Հաշվետվությունը « Աննա Հարությունյան

  60. Уведомление: Վախկոտների թագավորը | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ

  61. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  62. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий