Դու առանձնահատուկ ես

originalՄի շատ հայտնի հոգեբան իր մասնագիտական սեմինարն սկսեց 500 ռուբլիանոց թղթադրամը վեր բարձրացնելով։ Դահլիճում մոտ 200 մարդ էր հավաքվել։ Հոգեբանը հարցրեց, թե ով է ցանկանում ստանալ թղթադրամը։ Բոլորը, ասես հրամանով, վեր բարձրացրին ձեռքերը։

— Նախքան ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես դրա հետ ինչ–որ բան կանեմ,— շարունակեց հոգեբանը։ Նա ճմռթեց թղթադրամն ու հարցրեց, թե ինչ–որ մեկը դարձյալ ցանկանո՞ւմ է ստանալ այն։ Եվ դարձյալ բոլորը ձեռք բարձրացրին։
— Այդ դեպքում,— պատասխանեց նա,— ես հետևյալը կանեմ, — և թղթադրամը հատակին նետելով, սկսեց կոշիկներով տրորել։ Այնուհետև բարձրացրեց թղթադրամը, այն ճմռթված էր ու կեղտոտ։
— Դե՞, ձեզանից ո՞ւմ է սա հարկավոր այսպիսի տեսքով,— հարցրեց նա։
Եվ դարձյալ բոլորը ձեռք բարձրացրին։
— Սիրելի՛ բարեկամնե՛ր,— ասաց հոգեբանը,— հենց նոր դուք արժեքավոր, ակնառու դաս ստացաք։ Չնայած այն ամենին, ինչ ես արեցի այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկանում եք ստանալ այն, քանի որ այն չկորցրեց իր արժեքը։
Այն շարունակում է հինգ հարյուր ռուբլի արժողությամբ թղթադրամ մնալ։
Մեր կյանքում հաճախ է պատահում, որ մենք «թամբից դուրս շպրտված», ոտնակոխ արված, հատակին ընկած կամ ամբողջությամբ կեղտի մեջ թաղված վիճակում ենք հայտնվում։ Սրանք մեր կյանքի իրողություններ են։ Այդպիսի դեպքերում մենք մեզ արժանապատվությունից զրկված ենք զգում։
Բայց, կարևոր չէ, թե ինչ է կատարվել կամ կատարվելու, դու ԵՐԲԵՔ չես կորցնի քո արժեքը։ Կեղտոտված կամ մաքուր, ճմռթված կամ արդուկված՝ ԴՈՒ միշտ անգին ես լինելու այն բոլոր մարդկանց համար, ովքեր քեզ սիրում են։ Մեր արժեքավորությունը նրանով չի որոշվում, թե մենք ինչ ենք անում կամ ում հետ ենք ծանոթ, այլ նրանով, թե դու ինչպիսին ես։Դու առանձնահատուկ ես, երբեք մի՛ մոռացիր դա։
Աղբյուր`  Հրաչյա Ամիրյան
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s