Առակ երջանկության մասին

tondrak

Անցնում էր մի անգամ մի մարդ դաշտով: Հանկարծ տեսավ մի խոր փոս, իսկ մեջը՝ Երջանկությունն է նստած:

«Ասա ինձ, թե ինչ ես ուզում և ես կիրականացնեմ» — ասում է Երջանկությունը: «Փող եմ ուզում… շատ…» ասում է մարդը: Եվ հանձնեց Երջանկությունը մարդուն մեկ պարկ ոսկեդրամ, և մարդը շալակեց այն և գնաց իր ճանապարհով:Մի ուրիշ մարդ էր անցնում: Երջանկությունը նրան՝- Ի՞նչ ես ուզում, կամայական ցանկություն կիրականացնեմ:- Գեղեցկուհի կին եմ ուզում, — և միանգամից կողքին մի հրաշագեղ կին հայտնվեց: Եվ գլուխը կոտրելով գնաց

այս մարդը այդ կնոջ հետևից:Երրորդ մարդն էր անցնում դաշտով: Եվ երջանկությունը նորից՝- «Ի՞նչ ես ուզում, կամայական ցանկություն կիրականացնեմ». Իսկ մարդը ի պատասխան՝- «Իսկ Դու Ի՞նչ ես ուզում»:- «Դե ուզում եմ այս փոսից դուրս գալ»:Եվ գցեց Մարդը մի երկար փայտ փոսի մեջ ու գնաց իր ճանապարհով: Իսկ Երջանկությունը դուրս պրծավ փոսից և վազելով գնաց նրա հետևից…

Բրոնզե բանալու գաղտնիքը

Մի անգամ երիտասարդ դարբինը երազ տեսավ՝ հրեշտակը նրան մի բրոնզե բանալի տվեց ու առաջադրանք տվեց՝ գտնել այն դուռը, որը կարելի է բացել այդ բանալիով: Արթնանալով, դարբինը գտավ այդ բրոնզե բանալին ընկած քարե հատակի վրա: Նա հավաքեց իր իրերը և հեռացավ դարբնոցից՝ փնտրելու այդ դուռը:

Շատ տարիներ անցան, դարբինը ծերացավ, բայց այդպես էլ չգտավ այն դուռը, որը կարելի էր բացել այդ բանալիով:

Հուսահատված, դարբին-թափառաշրջիկը վերադարձավ իր լքված դարբնոցը: Մաքրեց ջրհորը, նորոգեց տանիքը և շուտով դարբնոցից լսվեց մուրճի ուրախ զրնգունը: Դարբինը կողպեք էր շինում այդ բրոնզե բանալու համար: Այդ կողպեքը նա կախեց իր հին դարբնոցի դռան վրա:

Հեղինակ` Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

13 комментариев на «Առակ երջանկության մասին»

  1. tigran123:

    Կարծում եմ, որ այս առակի իմաստն այն է, որ մարդիկ եկան ինչ ցանկացան վերցրեցին և գնացին, իսկ երրորդ մարդը մտածեց, որ միայն նա չէ, պետք է կարեկցել նրան, ով իսկապես ունի դրա կարիքը:

  2. nshanyanartak:

    Մարդկանց մեծ մասը երջանկություն ասելով հասկանում են շատ փող: Սակայն ինչպես ցույց է տալիս առակը, երջանկությունը դա շատ փողը չէ: Մի խոսքով այս առակը շատ իմաստուն էր:

  3. Շատ-շատ հետքրքիր էր, շնորհակալություն այսպիսի նյութեով ծանրաբեռնելու ձեր բլոգը ՝ այս առակը իմ կարծիքով զուտ քաղաքավարության,՝մարդկային հատկանիշներին վերաբերեղ առակ էր:Շատ հետաքրքիր էր այս առակը ինձ թվում է շատ մարդկանց համար նաև դաս կլինի:

  4. Շնորհակալություն որ այսպիսի նյութերով եք ծանրաբեռնում ձեր բլոգը:
    Իմ կարծիքով առակը կցուցաներ, որ զուտ սա վերաբերում էր քաղաքավարությանը,՝մարդկային հատկանիշներին:
    Սա նաև ուսուցողական առակ է՝, սա կարող ՝ կարևոր դեր խաղալ մարդկանց կյանքում , շատ մարդիկ կարող են սրանից դաս քաղել:

  5. Շատ հետաքրքիր առակ էր: Առաջին մարդը նարնից փող ուզեց և այդ երջանկության փոսը նրան տեվց մի պարկ ոսկեդրամ: երկրորդ մարդուն տվեց մի գեղեցիկ կին: Իսկ երորդը ասաց նրան թե դու ինչ ես ուզում նա պատասխանեց ես ուզում եմ դուրս գալ այս փոսից, մարդը մի մեծ փայտ գցեց և գնաց իր ճանապարհով իսկ երջանկությունը վազեց նրա հետևից:

  6. Երջանկության մասին առակը շատ հետաքրքիր էր: Մեծ հաճույքով ընթերցեցի մի քանի անգամ: Կուզեմ, որ բոլորը գնահատեն այն ինչ ունեն….. Ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում…

  7. Ինձ նույնպես շատ դուր եկավ այն և՛ հետաքրքիր էր, և՛ ուսուցանող……Մի խոսքով ինձ շատ դուր եկավ այս առակը…

  8. Ինձ նույնպես շատ դուր եկավ այս առակը, այն և՛ հետաքրքիր էր և՛ ուսուցողական, և՛ հաճելի….Մի խոսքով ինձ շատ դուր եկավ այն…

  9. Emily Emma Vahanyan:

    This was very Interesting!!!

  10. Իմ կարծիքով երրորդ մարդն էր,որ ճիշտ վարվեց: Նա հանեց երջանկությանը փոսից և երջանկությունը գնաց մարդու հետևից:

  11. Իմ կարծիքով երրորդ մարդը ավելի ճիշտ վարվեց: Նա փոսից դուրս հանեց երջանկությանը և երջանկությունը գնաց նրա հետևից,իսկ մյուս երկուսը մնացին առանց երջանկության:

  12. Այս առակը սովորեցնում էր, որ միայն դու պետք չէ լինես երջանիկ այլ նաև ուրիշները:

  13. Уведомление: Երջանկություն(առակ) | Էլեն Հովհաննիսյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s