Աշխարհը և մենք

hayeliՇատ վաղուց, մի թագավոր, մի մեծ պալատ կառուցեց: Դա միլիոնավոր հայելիներով պալատ էր: Պալատի բոլոր պատերը, առաստաղը և հատակը բացառապես ծածկված էին հայելիներով: Մի անգամ, պատահաբար պալատ մի շուն մտավ: Նայելով իր շուրջը նա տեսավ բազմաթիվ այլ շներ: Շները ամենուր էին: Լինելով շատ խելոք և բանական շուն, նա ցույց տվեց իր ատամները, որպեսզի, ամեն դեպքում, կարողանա պաշտպանել իրեն իրեն շրջապատող միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան, բոլոր շները ցուցադրեցին իրենց ատամները: Նա գռմռաց՝ նրանք սպառնալով պատասխանեցին նրան: Հիմա արդեն շունը համոզված էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և սկսեց հաչալ: Նա ստիպված էր լարվել և ինչքան ուժ ունի հաչել՝ հուսահատ: Սակայն երբ նա հաչեց, միլիոնավոր շները նույնպես սկսեցին հաչել: Եվ որքան ավելի շատ էր նա հաչում, այնքան ավելի շատ էին նրան պատասխանում:

Այդ հրաշալի շանը առավոտյան գտան մահացած: Նա այդ պալատում մենակ էր: Նրան շրջապատում էին ուղղակի միլիոնավոր հայելիներ: Ոչ-ոք նրան չէր էլ սպառնում, ընդհանրապես, պալատում այլևս շունչ չկար, ով կարող էր նրա համար սպառնալիք լինել, սակայն նա տեսել էր ինքն իրեն հայելիների մեջ, ու… վախեցել: Եվ երբ սկսել էր պայքարել, նրա արտացոլումները նույնպես մտել էին պայքարի մեջ: Նա մահացել էր իրեն շրջապատող միլիոնավոր սեփական արտացոլումների հետ եղած պայքարում: Եթե ձեր մեջ չկան ոչ մի խոչընդոտներ, ապա չեն կարող լինել նաև արտաքին խոչընդոտներ Ձեզ համար և ոչինչ չի կանգնի Ձեր ճանապարհին: Դա է օրենքը:

Աշխարհը՝ դա ուղղակի արտացոլում է, դա մեծ հայելի է:

Հեղինակ` Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Բերն Ջոնս , «Վեներայի հայելին» 1898

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s