Մի անգամ, ճգնավորի մոտ եկավ մի ճամփորդ և կատարելով ողջույնի ծեսը, նրան խնդրեց իրեն կանգնեցնել ճշմարիտ ճանապարհի վրա:
— Ես գիտեմ, թե ինչն է զբաղեցնում քո մտքերը և քեզանից գողանում ուրախությունը, — ասաց ճգնավորը: Քո ամբողջ կյանքում Դու կատարելություն ես փնտրում մարդկանց մեջ, և չգտնելով այն, չես կարողանում խաղաղվել: Սակայն ես գիտեմ այդ հիվանդության բուժումը: Յուրաքանչյուրի հետ շփվելուց անհրաժեշտ է փնտրել միայն այն, ինչը սրտովդ է նրա մեջ՝ լրացնելով մեկի որակները մյուսի գծերով և երրորդի հատկություններով: Այդ ժամանակ, հազար տղամարդու մեջ Դու կգտնես լավ ընկեր, իսկ հազար կնոջ մեջ՝ Մեծ Սեր…
Հեղինակ` Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
Արժե արդյոք զայրանալ խոլորձների պատճառով
Ձենի մի վարպետ խոլորձներ (օրխիդեաներ) շատ էր սիրում:
Մի անգամ, ճամփորդության մեկնելուց առաջ, նա աշակերտներին հրահանգեց ինչպես հարկն է խնամել տաճարի խոլորձները:
Աշակերտներն ամեն ինչ անում էին վարպետի ցուցումների համաձայն, բայց մի անգամ դիպան ծաղիկների տակդիրին: Խոլորձներով ծաղկամաններն ընկան հատակին ու փշուր-փշուր եղան: Աշակերտները սարսափելի վախեցան, նրանք արդեն պատկերացնում էին, թե վարպետն ինչքան կզայրանա ու որքան խիստ պատիժ է սպասվում իրենց:
Դե իսկ վարպետը, ճամփորդությունից վերադառնալով և կատարվածի մասին իմանալով, կանչեց բոլոր աշակերտներին և ասաց.
-Ես այս խոլորձները տնկել էի միայն այն բանի համար, որ դրանք ընծայեմ Բուդդային, նաև նրա համար, որպեսզի իմ մեջ աշխատասիրություն դաստիարակեմ: Եվ, իհարկե, ես այս խոլորձները նրա համար չեմ տնկել, որպեսզի զայրանամ ինչ-որ մեկի վրա:
Հեղինակ՝ Հրաչյա Ամիրյան (ձեն առակ, «Ապրելու արվեստը» շարքից)
Ասույթներ
Իմաստությունը գալիս է հանգիստ լինելու ունակության հետ: Պարզապես նայիր և լսիր: Ավել ոչ մի բան հարկավոր չէ: Երբ դու հանգստության մեջ ես, երբ դու պարզապես նայում և լսում ես, դա քո ներսում ակտիվացնում է հասկացություններից զերծ բանականությունը: Թող հանգստությունն ուղղորդի քո խոսքերն ու գործերը:
Էկհարտ Տոլլե
Հանգստությունը հանգստության մեջ` ճշմարիտ հանգստություն չէ: Միայն այն ժամանակ, երբ դու հանգստություն ես ձեռք բերում շարժման մեջ, հիրավի հասու ես դառնում դրախտային բնույթին: Ուրախությունն ուրախության մեջ` ճշմարիտ ուրախություն չէ: Միայն այն ժամանակ, երբ դու ուրախության հասու լինես տրտմության մեջ, կհասկանաս, թե ինչով է ապրում սիրտը:
Անհայտ հեղինակ
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Առաջադրանք
1. Ուշադիր կարդա տեքստը:
2. Քո կարծիքով՝ ի՞նչ ասել է խաղաղություն: 5-7 նախադասությամբ գրավոր վերաբերմունք արտահայտիր:
3. Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ գույն ունի խաղաղությունը, ինչո՞ւ: Խոսքդ փորձիր հիմնավորել:
Уведомление: Գտնել խաղաղություն | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ
http://meryanjur.wordpress.com/2014/02/04/%D5%A3%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
НравитсяНравится
Уведомление: Գտնել խաղաղություն | ProyAn SoNa
http://proyansona.wordpress.com/2014/02/04/%D5%A3%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
НравитсяНравится
http://haykkaren.wordpress.com/2014/02/04/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
НравитсяНравится
http://satenik6.wordpress.com/2014/02/04/%D5%A3%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/#more-334
НравитсяНравится
http://sirushik2000.wordpress.com/2014/02/04/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
НравитсяНравится
http://emiliasimonianblog.wordpress.com/2014/02/05/dandyիմ-կարծիքով-խաղաղությունը-մարդկանց/
НравитсяНравится