Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի հոդվածները

mer mecer@

Թեմայի ամփոփում.Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական և տերյանական բանալիներ

Միասին կարդացինք Թումանյանի հոդվածները`  «Դառնացած ժողովուրդ», «Մեծ ցավը», «Հայի ոգին», քննարկեցինք, խոսեցինք:

Կարծում եմ, որ ժամանակն է հասկանալու, թե  Հովհաննես Թումանյանը մեզ` հայերիս. ինձ, քեզ, բոլորիս,  ի վերջո, ի՞նչ է ուզում ասել, ի՞նչ մեսիջներ է ուղարկում:

Խնդրում եմ մի քանի նախադասությամբ ձևակերպել ազգային պետականության կառուցման  թումանյանական և տերյանական բանալի նախադասությունները, մտքերը, բառերը:

Առաջադրանք արցախցի սովորողներին

Ձեր կարծիքով,  որոնք են Արցախի կայացման հաջողության բանալիները:

Օգտագործված մեդիանյութերի  ցանկ

Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»
Հովհաննես Թումանյան, «Մեծ ցավը»
Թումանյան, «Մի՞թե դժվար է»
Թումանյան, «Ձևն ու հոգին»
Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»
Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ
Նաև` տեսադաս
Վահան Տերյան
Վահան Տէրեան, «Հոգեւոր Հայաստան»
Վահան Տերյան, «Անունը կա, ամանումը չկա»,  ռադիոնյութ
Տերյանի մասին ֆիլմը
Կարդացեք նաև`  Տերյանի այս նամակը

Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան

Վերլուծություններ
Թումանյանի հոդվածների արդիականությունը
Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ
Լուսանկարը`  ֆեյսբուքից
Լուսանկարում` Մարտիրոս Սարյան, Լեւոն Շանթ, Հակոբ Այվազյան, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Թումանյան
1914, ամառ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

41 отзыв на “Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի հոդվածները

  1. Ըստ Տերյանի Հոգևոր Հայաստան հոդվածի, երկրի զարգացումը հոգևոր առաջնթացն է, իսկ ոսկի պատերը պարզապես արտաքին արհետստական փայլ են հաղորդում: Տերյանի բնորոշմամբ երկիրը պետք է հարուստ լինի իր ժառանգներով, նրանց ինտելեկտուալ զարգացվածության մակարդակով, իսկ երկրի ֆինանսական զարգացումը ուղղակի թոզ փչելու առիթ է ուրիշի աչքերում: Այդ են վկայում հոդվածի հետևյալ նախադասությունները. Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…
    Ըստ Թումանյանի Ձևն ու հոգին հոդվածի, հայերի համար մեկ խնդիրն ձևն է, որը գերակշռում է բովանդակությանը, և լավ երկիր դառնալու համար առաջին հերթի պետք է փոխել ձևապաշտությունը:Այս ամենի ապացույցը հետևյալ նախադասության մեջ է.Եկեղեցի ասելով գմբեթավոր շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

    Нравится

  2. Վահան Տերյանի Հոգևոր Հայաստան երկիրը զարգանում էր:Նա ասում էր, որ Հայաստանում չկա վատ դպրոց, որ չենք թողնի մեր հայ ժողովուրդը հիաստափություն ապրի:
    Հովանես Թումանյանի Ձևն ու հոգին հոդվածում ասում է, որ հիմնականում պետք է փողեն մեր հայաստանը:Հայերի միակ խնդիրը դա ձևն է և մարդիկ շատ են սիրում շարժվել ձևով:

    Нравится

  3. Իմ կարծիքով Վահան Տերյանը և Հովհանես Թումանյանը իրենց հոդվածների միջոցով ուզում էին մեզ՝ հայերիս հասցնել այն մտքին, որ մեր ներքին աշխարհը, մեր ոգին փչացած է: Թումանյանը ասում էր, որ մեր փրկությունը հաստատ ներսից է լինելու: Նա նաև ասում էր, որ մենք չենք ճանաչում մեր պատմությունը, ժողովուրդը, երկիրը, գրականությունը և չենք իմանում մեր լեզուն, մինչ օրս ոչմիբան չի փոխվել:
    Ըստ Տերյանի հոդվածի մենք չենք կարողանում տարածել մեր մայրենի լեզուն: Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…
    Մարդիկ գեղեցիկ շենքեր են կառուցում, մտածելով, որ մյուսներին դուր կգա: Դա իհարկե այդպես է, մարդկանց դուր է գալիս շենքերի արտաքին տեսքը, բայց ոչ ոք չի մտածում, որ պետք չէ գեղեցիկ շենք առանց ներքինի: Հայերը պետք է հպարտանան այն մտքից, որ նրանք ունեն այնպիսի բանաստեղծներ ինչպիսին են Թումանյանն ու Տերյանը:

    Нравится

  4. Եկուսն էլ կարևորում էին ազգի պահպանումը, ոչ թե կեղծ տարածքի ու սահմանի: Իսկ ազգը պահպանելու համար պետք է պահպանել մշակույթը:

    Нравится

  5. Եվ Հովհանես Թումանյանը և Վահան Տերյանը հայերին այսինքն մեզ կոչ են անում հարգել ինքներս մեզ,որպեսզի դիմացինները հարգեն:Իմանաք մեր մշակույթի ու ազգի պատմության մասին,ինչը որ չեմ կարծում որ բոլորիս մոտ կստացվի:Պետք է հավատանք մեր ուժերին որպեսզի կարողանանք հարգել ինքներս մեզ:

    Нравится

  6. Ուսումնասիրելով Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի հոդվածները ես հասկացա ինձ համար մեկ շատ կարևոր փաստ` երկուսն էլ սիրել են իրենց հայրենիքը և ժողովրդին:Անկեղծ ասած Թումանյանի հոդվածները ինձ համար ավելի ընկալելի էին և հարազատ:Վահան Տերյանի հոդվածներում թեմաները մի փոքր ավելի բարդ էին ինձ համար:Կարդալով Թումանյանի հոդվածները ես հասկացա, որ մեր և Թումանայանի ժամանակաշրջանները այդքան էլ տարբեր չեն եղել:

    Нравится

  7. Ես կարծում եմ, որ Թումանյանի հոդվածները ավելի խորիմաստ և ժողովրդին բնորոշ էին: Նույն փրկություները ներսից է բանալին այստեղ ասում, որ պետք է նախ հոգևորը կամ մտածելարպը փրկել, որը մեր մոտ սխալ է հիմնված հետո նոր մյուս մանրուքները: Ինչ վերաբերվում է ՏԵրյանին նրա հոդվածներում էլ կային շատ իմաստալից բաներ ուղղակի ինձ ավելի դուր եկավ Թումանյանինը, որովհետև իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա գուշակել է, թե ինչպիսին է ազգը լինելու և այդ ամենը գրանցել է իր հոդվածների մեջ:

    Нравится

  8. Մի խոսքով Թումանյանը ուզում է ազգին ասել, որ ամեն հարցին թեթև չնայեն, ավելի զգոն լինեն: Իմանան իրենց պատմությունը լեզուն, մշակույթը և ուրախ լինեն ընդհարապես նրանով, որ նրանք հայ են և ապրում են Հայաստանում: Չնախանձեն միմյանց, քանի որ նախանձով ոչինչ չի լուծվում: Օտարամոլ չլինեն: Համախմբվախ լինեն: Պետք է ավելի շատ ներքինին ուշադրություն դարձնել, քան` արտաքինին, քանի որ արտաքնով չի որոշվում, թե ինչ կա ներսում: Իսկ Տերյանը խոսում էր Հոգևոր Հայաստանի մասին: Այսինքն` մենք պետք է պահպանենք մեր ազգը, մշակույթը, լեզուն: Եթե մենք չպահպանենք դրանք, ապա մեր ազգը կարելի է ասել ինչ-որ բաներով չի տարբերվի մյուսներից, և նույնսիկ ավելի վատ, կարող է նույնսիկ չճանաչեն մեզ: Եվ ասում էր, որ պետք չէ Հայաստանը լինի շքեղ շենքերի երիկիր, Հայաստանը ավելի լավ է լինի փոքրիկ, հանգիստ մի երկիր, բայց որտեղ գերակշռում է հոգևորը: Մի խոսքով պետք է պահենք մեր մշակույթը, լեզուն, ազգը:

    Нравится

  9. Ամփոփիչ

    Կարծում եմ, որ երկուսն էլ մեզ փորձում էին նույն բանը ասել, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք հոգևորին, քան նյութականին: Պետք է պահպանենք մեր ազգը, մշակույթը, լեզուն: Օտարամոլ չլինենք: Նախանձ չլինենք: Համախմբվախ լինենք: Այսինքն` փորձել շտկել այն ամենը, այն վատը ինչք ցավոք սրտի կատարվում է հիմա:

    Нравится

  10. Վահան Տերյանի մասին ֆիլմը շատ հետաքրքիր էր: Դիտելով և լսելով ֆիլմը հասկացա, Վահան Տերյանը եղել է հոգեհարազատ բանաստեղծ մարդկանց համար, նա բոլորի լավն է ցանկացել, նա իր պոետով հեղաշրջեց հայ պոեզյան իր լեզվամտածողությամբ և տաղաչափությամբ, իր փիլիսոփայությամբ, իր բացառիկ գեղագիտությամբ և անկեղծությամբ:Այն ժամանակ, երբ Տերյանի առաջին գիրքը հրատարակվեց 1908թ.` Մթնշաղի անուրջները, որ իր ժամանակակիցները` Հրաշք անվանեցին: Երբ դուրս գաիք փողոց դուք կտեսնեյիրք, որ բոլոր մարդիկ գիտեն իր գրված գրքիր գոն է մի քանի տողը և ավելին նրա բոլոր խոսքերը շատ արդիական էին: Մի խոսքով ես հավանեցի Վահան Տերյանի ֆիլմը շատ, շատ հետաքրքիր էր, նրա բոլոր բառերը կազում էին մի ազգ, այնպիսի խոսքեր էր ասում Վահան Տերյանը, որ ափշում էին բոլորը: Ես ուրախ եմ, որ մեր հայ ազգը այսպիսի հանճար ունի` Վահան Տերյան:

    Իմ կարծիքով Թումանյանի Դառնացած ժողովուրդ հոդվածի բանալին հետևյալն է `Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք:

    Ամփոփում` Վահան Տերյանը և Հովհաննես Թումանյանը ցանկացել են, որպեսզի մեր հայ ազգը իմանա մեր հայոց պատմությունը, հայոց լեզուն և մշակույթը:

    Нравится

  11. Ըստ իս ազգային պետականության կառուցման համար պետք է ազգը ունենա ազգասեր մարդիկ, ովքեր լիովին նվիրված կլինեն իրենց ազգին: Թումանյանն էլ, Տերյանն էլ մասամբ ճիշտ էին ասում, և նրանց հոդվածները մասամբ արդիական էին: Իմ կարծիքով առանց արտաքին շքեղության, ներքին շքեղությունը ոչինչ է, և ճիշտ հակառակը: Սակայն եթե այդպես էլ չի, ապա հիմա արդեն ոսկետառ փորագրությամբ դպրոցներ այլևս չկան, որոնց մի վառ օրինակ հենց մեր կրթահամալիրն է: Այն արտաքինից մի հասարկ, ոչ գեղեցիկ շենք է, իսկ ներքինից… Թումանյանն ու Տերյանը իրենց այդ հոդվածները գրելով մեզ պատմում էին հայերի միայն թերությունները, վատ գծերը, իսկ լավ գծերի մասին ոչինչ չէն գրում: Չգիտես ինչու, մեր ազգը սովոր է միայն արձանագրել վատը, անտեսելով լավին: Մեր՝ հայերիս, փրկությունը միայն կլինի օտարամոլության վերացումը և հայամետության մտցնումը: Երբ, որ մենք սիրենք մեր ազգին, կսիրենք նաև մեկ մեկու:

    Нравится

  12. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Թումանյանական ստուգատեսի ամփոփում | Անի Ջանոյան

  14. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  16. Уведомление: Թումանյանի հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները — Դասավանդողի մեդիադարակ

  17. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  18. Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  20. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  21. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  22. Уведомление: 12-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  23. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  24. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  25. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  26. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  27. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  28. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 17.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  29. Уведомление: Գրականություն Տնային աշխատանք 21.02.2022 | Նանե Խաչատրյան

  30. Уведомление: Տնային աշխատանք, գրակաություն | Անահիտ Հովհաննիսյան

  31. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 22.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  32. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 22.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  33. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 24.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  34. Уведомление: Գրականություն 24․02․2022 — Անժելինա Սիմոնյան

  35. Уведомление: Գրականություն | 17.02.2022 — Եվա Սահրադյան

  36. Уведомление: Գրականություն | 24.02.2022 — Եվա Սահրադյան

  37. Уведомление: Գրականություն | Անի Բաղդասարյանի բլոգ

  38. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ

  39. Уведомление: Ստեփանյան Գրիգոր

  40. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  41. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий для Anna Mkrtchyan Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s