Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը

hndkaci «Ինձ համար մեկ  է`  դու ինչպես ես փող վաստակում:

Ես ուզում եմ իմանալ` ինչի՞ց է քո սիրտը ցավում: Դու համարձակվո՞ւմ ես երազել, որպեսզի իրականություն դառնան քո ամենանվիրական ցանկությունները:

Ինձ համար մեկ է` դու քանի տարեկան ես:
Ես ուզում եմ իմանալ`  դու կարո՞ղ ես համարձակություն ունենալ ծիծաղելի լինել հանուն սիրո, հանուն երազանքների, հանուն արկածների, որոնք մարդիկ կյանք են կոչում:
Ինձ համար մեկ է` լուսինը ո՞ր դիրքում է գտնվում քո կենդանակերպում և, որ մոլորակներն են նրան շրջապատում:

Ես ուզում եմ իմանալ` դու գիտե՞ս կսկիծը, եղե՞լ ես վշտի հատակում: Կկարողանայի՞ր  ոտքի կանգնել և ավելի բաց լինել աշխարհի առաջ այն դեպքում, երբ քեզ դավաճանել են և, կամ դողացե՞լ ես նոր ցավի վախից:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես դիմանալ իմ կամ քո ցավին` չթաքցնելով, չմեղմելով  և ամեն ինչ շտկել չփորձելով:
Ես ուզում եմ իմանալ` կարողանո՞ւմ ես ապրել իմ կամ քո ուրախությամբ, կարողանո՞ւմ ես լինել խենթ և պարել`  ինչպես խելառ:  Կարո՞ղ ես արդյոք լցվել այնպիսի երանությամբ, որ երջանկությունը ներսիցդ հորդի: Կարո՞ղ ես մոռանալ ամեն ինչի մասին, նույնիսկ այն մասին, որ դու մարդ ես, նույնիսկ այն մասին, որ դու քայլում ես երկրի վրա: Դու կարո՞ղ ես թռչել…
Ինձ համար մեկ է` արդյոք քո խոսքերը ճշմարիտ են: Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հետևես քո ճշմարտությանն ու լինես ազնիվ ինքդ քո հանդեպ: Կարո՞ղ ես դիմանալ դավաճանության մեղադրանքներին` չծախելով հոգիդ: Կարո՞ղ ես հեգնել հավատը` մնալով այնպիսին, ում կարելի է վստահել:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես ամեն օր քո ներսում  ուժ գտնել տգեղի մեջ գեղեցիկը տեսնելու:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես ապրել` գիտակցելով իմ կամ քո պարտությունը, (դրանք միևնույն բաներն են) և, այսուհանդերձ կանգնել լճի ափին ու գոռալ մեծ, արծաթափայլ լուսնին. «Այո՜»:
Ինձ համար մեկ է` որտեղ ես ապրում և որքան փող ունես դու:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես վշտի և հուսահատության գիշերվանից` լաց լինելուց և անտանելի ցավից հոգնած վեր կենալ և անել այն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:
Ինձ համար մեկ է` ով ես դու և ինչպես ես այստեղ հայտնվել:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես ինձ հետ միասին կանգնել կրակի մեջտեղում` առանց խելագարվելու:
Ինձ համար մեկ է` դու ինչ գիտես, և ով է քեզ սովորեցրել:
Ես ուզում եմ իմանալ` ինչո՞վ է լցված ներսդ: Ի՞նչ կմնա, երբ ոչինչ չլինի:
Ես ուզում եմ իմանալ` դու կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մենանալ:  Քեզ դուր գալի՞ս ես  դատարկության արտացոլանքի մեջ…»:

Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը

Աղբյուր՝  Oriah Mountain Dreamer  Из книги «Приглашение к исповеди»
Письмо вождя индейского племени Ория

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը

  1. Ինձ համար միևնույնն է` արդյոք քո խոսքերը ճշմարիտ են:
    Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հետևես քո ճշմարտությանն ու լինես ազնիվ ինքդ քո հանդեպ:

    Нравится

  2. Уведомление: Հնդկացիական իմաստություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ինչ որ պատահի հողի հետ, նույնն էլ կպատահի նրա զավակների հետ… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Հնդկացիական շաուն ցեղի առաջնորդի նամակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Գիրը տոն է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Առաջնորդի գլխավոր որակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Մեծահոգությունը` բացառիկ որակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий