Մեր կյանքում խաչն ամենուր է

xachqarԽաչն ունի խորհրդանշական երկու մաս. մեկը ուղղահայաց, մյուսը՝ հորիզոնական, որը ցույց է տալիս դեպի երկինք գնացող և դեպի աշխարհը ծավալվող ճանապարհները: Ըստ սուրբ հայրերի, խաչի խորհուրդը Աստծո և աշխարհի հետ հաշտ ապրելն է:

Միջնադարում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով: Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում: Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց: Կարմիր գույնով ներկված են եղել Թալինի 8-10րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17րդ դարերի խաչքարերը և այլն:

Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղպատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.), առայժմ միակը իր տեսակի մեջ:

Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն:

Ահա, թե ինչ է գրում Հովհան Ոսկեբերանը խաչի մասին

Այս նշանը, թե հնում և թե այս ժամանակներում, ազատել է բանտարկյալներին, խլել է մահացու զորությունների ուժը, ոչնչացրել է թույնի զորությունը։

Որովհետև, եթե Խաչը բացել է դժոխքի դռները ու երկնքի հաստատությունը՝ նորից բացելով դրախտի դռները, քանդել է սատանայի ամրոցը, ապա ի՞նչ կա զարմանալու, որ այն ոչնչացնում է մահաբեր թույների ու գազանների և նման բաների զորությունը։

Եվ այսպես, պատկերի՛ր Խաչը նախ մտքիդ և հոգուդ վրա, քանզի երբ Խաչը մեզ հետ է, ապա դևերը սարսափելի ու վտանգավոր չեն, իսկ մահը մահ չէ, այլ քուն։

Խաչով բոլոր թշնամիները պարտված ու կոխկրտված են։ Այդ պատճառով Խաչը մեր պարծանքն է, բոլոր բարիքների սկիզբը, մեր համարձակությունն ու զարդարանքը։

Աղբյուրը՝ Qahana.am ֆեյսբուքյան էջ

ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցի, Արարատ հոգևոր միություն

Լուսանկարը`  անձնական արխիվից

Ապարան, Եղիպատրուշ գյուղի խոնարհված վանքի խաչքար

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Մեր կյանքում խաչն ամենուր է»

  1. Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    Գարեգին Ա Կաթողիկոս. «Խաչը հաղթանակ է, երբ այն կրում ենք սիրով: Այն տառապանք է դառնում, երբ սերը պակասում է, ինչպես որ ծառը փայտ է դառնում, երբ նրա միջի ավիշը սպառվում է և այն չորանում է»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s