Օգտակար խորհուրդներ ծնողներին


111Ձեր զավակին


Ասեք

Ես քեզ սիրում եմ, որովհետև Աստված է քեզ ինձ պարգևել:
Սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից:
Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում ես ինձ վրա:
Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում եմ քեզ վրա:
Սիրում եմ քեզ, անգամ երբ ինձանից հեռու ես: Իմ սերը միշտ քեզ հետ է:
Եթե կարողանայի ընտրել աշխարհում ցանկացած երեխայի, միևնույնն է՝ քեզ կընտրեի:
Շնորհակալություն:
Ինձ դուր եկավ քեզ հետ խաղալը:
Օրվա իմ սիրելի հիշողությունն այն պահն է, երբ քեզ հետ միասին ինչ-որ բան արեցինք:

Պատմեք

Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը:
Այն մասին, թե ինչպես եք խնամել նրանց, երբ փոքր էին:
Պատմությունը, թե ինչպես եք ընտրել նրանց անունները:
Իրենց տարիքում ձեր մասին:
Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները:
Թե որոնք են ձեր սիրելի գույները:
Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում:
Որ երբ բռնում ենք նրանց ձեռքը և սեղմում երեք անգամ, դա գաղտնի ծածկագիր է, որը նշանակում է. «Ես քեզ սիրում եմ»:
Թե ինչքան եք ցանկանում միշտ նրա հետ կարդալ Աստվածաշունչը, հասկանալի լեզվով պատմել աստվածաշնչային պատմություններ:
Թե ինչով եք հիմա զբաղվում:

Լսեք

Ձեր զավակին ավտոմեքենայում:
Թե ինչ է պատմում ձեր զավակն իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքանով է դա կարևոր նրա համար:
Այն հարցը, որի շուրջ ձեր զավակն իրոք ձեր օգնության կարիքն ունի:
Մեկ վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը:
Այն զգացմունքները, որոնք կան ձեր զավակի խոսքերում:

Հարցրեք

-Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ դա պատահեց:
-Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կլինի, եթե…:
-Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ է Աստված:
-Ինչի՞ մասին ես մտածում:
-Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը:
-Ի՞նչ ես կարծում՝  դա ի՞նչ համ ունի:

Ցույց տվեք

Ինչպես անել ինչ որ բան՝ այդ արարքն արգելելու փոխարեն:
Ինչպիսի պահվածք ունենալ եկեղեցում, ինչպես աղոթել, ինչպես դիմել հոգևորականին:
Ինչպես կտրատել ուտելիքը:
Ինչպես ծալել սպիտակեղենը:
Ինչպես փնտրել տեղեկատվություն, եթե պատասխանը չգիտես:
Կապվածություն ձեր ամուսնուն:
Որ շատ կարևոր է հոգ տանել իր մասին, խնամել իր անձը:

Ժամանակ տրամադրեք

Շինարարական հրապարակները դիտելուն:
Թռչուններին նայելուն:
Որպեսզի ձեր զավակն օգնի ձեզ կերակուր պատրաստել:
Կիրակի եկեղեցի գնալուն և պատարագը լսելուն:
Առաջադրանքները կատարելուն ձեր զավակի տեմպով:
Պարզապես ձեր զավակի հետ նստելուն, երբ նա խաղում է:

Որախացրեք ձեր զավակին

Անակնկալ մատուցեք և հավաքեք նրա սենյակը:
Բլիթի մեջ շոկոլադ դրեք:
Ուտելիքը նրա ափսեի մեջ դրեք ժպիտի ձևով:
Ստեղծեք ձայնային էֆեկտներ, երբ օգնում եք նրան ինչ-որ բան անել:
Խաղացեք նրա հետ հատակին:

Տվեք

Նայեք ձեր զավակին բարի աչքերով:
Ժպտացեք, երբ ձեր զավակը սենյակ է մտնում:
Ցուց տվեք փոխադարձ վերաբերմունք, երբ ձեր զավակը հպվում է ձեզ:
Նախքան ձեր զավակին օգնելը հնարավորություն տվեք նրան հաղթահարել իր դժգոհությունը, զայրույթը, չարությունը:
Սովորեցրեք սիրել մարդկանց, քանզի բոլորին ստեղծել է Աստված:
Հասցրեք ձեր զավակի գիտակցությանը, որ ինչպես ինքն է ցանկանում, որ իր հետ վարվեն, նույնպես էլ ինքը պետք է վարվի այլոց հետ:

Աղբյուրը` qahana.am

Լուսանկարը`  Հասմիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Օգտակար խորհուրդներ ծնողներին»

  1. Уведомление: Օգտակար խորհուրդներ ծնողներին | Անուշ Աթայան

  2. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s