Ես այստեղ չեմ

nerucԱստծոն մի՛ փնտրիր տաճարներում: Նա մոտ է քեզ: Նա քո ներսում է: Նա ապրում է քո մեջ: Միայն տրվիր Նրան և  դու վեր կբարձրանաս երջանկությունից և դժբախտությունից:

Լև Տոլստոյ

Տաճար չեն թողնում

Երբ Մարդը դեռ երեխա էր,  տատը միշտ ասում էր նրան.

-Թոռնի՛կս, կմեծանաս, մեծ մարդ կդառնաս, երբ հոգիդ  ծանր կլինի, գնա՛ տաճար, այնտեղ միշտ էլ կկարողանաս թեթևանալ:

Մեծացավ Մարդը: Եվ եկավ մի պահ, որ կյանքը նրա համար անտանելի դարձավ: Հիշեց նա իր տատի խորհուրդը և գնաց տաճար: Իսկ այնտեղ նրան մոտեցավ մեկն ու ասաց.

-Ձեռքերն այդպես չեն պահում…

Մոտեցավ երկրորդը.

-Ճիշտ տեղում չես կանգնած…

Երրորդը փնթփնթաց.

-Ախր, տաճար գալուց այսպես չեն հագնվի…

Հետևից ձայն տվեցին.

-Ճիշտ չես խաչակնքվում:

Մեկ էլ մի կին մոտեցավ ու ասաց.

-Դուք ավելի լավ է դուրս եկեք տաճարից, մի գիրք առեք, որտեղ գրված է, թե այստեղ ինչպես պետք է մարդ իրեն պահի, լավ սերտեք այն, ու հետո նոր մտեք տաճար:

Դուրս եկավ Մարդը տաճարից, նստեց մոտակա նստարանին ու հոնգուր- հոնգուր լաց եղավ: Մեկ էլ կողքին մի ձայն լսեց.

-Ինչու՞ ես լաց լինում, որդյա՛կս:

Բարձրացրեց մարդն իր արտասավալից  դեմքը և տեսավ Հիսուս Քիստոսին:

-Տե՛ր իմ,  ինձ տաճար չեն թողնում:

Եվ գրկեց նրան Հիսուսը.

-Լաց մի՛ լինիր, նրանք ինձ էլ արդեն վաղուց այնտեղ ներս չեն թողնում:

Աստված այստեղ չէ

Կար-չկար մի կին կար: Նա շատ կրոնապաշտ էր, սնահավատ և շատ էր սիրում Տիրոջը: Ամեն առավոտ  եկեղեցի էր գնում: Փողոցում երեխաները նրա հետևից ինչ-որ բան էին գոռում, աղքատները նրանից օգնություն էին խնդրում, սակայն նա այնքան ընկղմված էր աղոթքների մեջ, որ ոչինչ չէր նկատում:

Մի անգամ, սովորականի պես նա քայլեց փողոցով, և հասավ եկեղեցուն: Կինը հրեց դուռը, այն չբացվեց: Կինն ավելի ուժեղ հրեց, սակայն դուռը փակ էր: Տրամադրությունը գցած, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ  պետք է բաց թողներ ծառայությունը, չիմանալով` ինչ անել, նա գլուխը վեր բարձրացրեց: Եվ այնտեղ նա նկատեց դռան վրա փակցրած մի երկտող: Երկտողի վրա գրված էր. «Ես այստեղ չեմ»:

Աղբյուր՝  Ֆեյսբուք (Միհրդատ Ռոստոմի Մադաթյան)

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին: 

Հովհ. Թումանյան, 1921թ.

Եթե մտածում եք,  որ եկեղեցում երկար նստելով քրիստոնյա կդառնաք, ապա իմացեք, որ ավտոտնակում երկար նստելով էլ ավտոմեքենա կդառնաք:

Գարիսոն Կեյլոր

Լուսանկարը` անձնական արխիվից (Նեղուցի Ս. Աստվածածին խոնարհված վանքի  խաչքար)

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ես այստեղ չեմ

  1. բրավո, Նունե ջան։ հիացած եմ։

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s