Աստծոն մի՛ փնտրիր տաճարներում: Նա մոտ է քեզ: Նա քո ներսում է: Նա ապրում է քո մեջ: Միայն տրվիր Նրան և դու վեր կբարձրանաս երջանկությունից և դժբախտությունից:
Լև Տոլստոյ
Տաճար չեն թողնում
Երբ Մարդը դեռ երեխա էր, տատը միշտ ասում էր նրան.
-Թոռնի՛կս, կմեծանաս, մեծ մարդ կդառնաս, երբ հոգիդ ծանր կլինի, գնա՛ տաճար, այնտեղ միշտ էլ կկարողանաս թեթևանալ:
Մեծացավ Մարդը: Եվ եկավ մի պահ, որ կյանքը նրա համար անտանելի դարձավ: Հիշեց նա իր տատի խորհուրդը և գնաց տաճար: Իսկ այնտեղ նրան մոտեցավ մեկն ու ասաց.
-Ձեռքերն այդպես չեն պահում…
Մոտեցավ երկրորդը.
-Ճիշտ տեղում չես կանգնած…
Երրորդը փնթփնթաց.
-Ախր, տաճար գալուց այսպես չեն հագնվի…
Հետևից ձայն տվեցին.
-Ճիշտ չես խաչակնքվում:
Մեկ էլ մի կին մոտեցավ ու ասաց.
-Դուք ավելի լավ է դուրս եկեք տաճարից, մի գիրք առեք, որտեղ գրված է, թե այստեղ ինչպես պետք է մարդ իրեն պահի, լավ սերտեք այն, ու հետո նոր մտեք տաճար:
Դուրս եկավ Մարդը տաճարից, նստեց մոտակա նստարանին ու հոնգուր- հոնգուր լաց եղավ: Մեկ էլ կողքին մի ձայն լսեց.
-Ինչու՞ ես լաց լինում, որդյա՛կս:
Բարձրացրեց մարդն իր արտասավալից դեմքը և տեսավ Հիսուս Քիստոսին:
-Տե՛ր իմ, ինձ տաճար չեն թողնում:
Եվ գրկեց նրան Հիսուսը.
-Լաց մի՛ լինիր, նրանք ինձ էլ արդեն վաղուց այնտեղ ներս չեն թողնում:
Աստված այստեղ չէ
Կար-չկար մի կին կար: Նա շատ կրոնապաշտ էր, սնահավատ և շատ էր սիրում Տիրոջը: Ամեն առավոտ եկեղեցի էր գնում: Փողոցում երեխաները նրա հետևից ինչ-որ բան էին գոռում, աղքատները նրանից օգնություն էին խնդրում, սակայն նա այնքան ընկղմված էր աղոթքների մեջ, որ ոչինչ չէր նկատում:
Մի անգամ, սովորականի պես նա քայլեց փողոցով, և հասավ եկեղեցուն: Կինը հրեց դուռը, այն չբացվեց: Կինն ավելի ուժեղ հրեց, սակայն դուռը փակ էր: Տրամադրությունը գցած, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ պետք է բաց թողներ ծառայությունը, չիմանալով` ինչ անել, նա գլուխը վեր բարձրացրեց: Եվ այնտեղ նա նկատեց դռան վրա փակցրած մի երկտող: Երկտողի վրա գրված էր. «Ես այստեղ չեմ»:
Աղբյուր՝ Ֆեյսբուք (Միհրդատ Ռոստոմի Մադաթյան)
Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:
Հովհ. Թումանյան, 1921թ.
Եթե մտածում եք, որ եկեղեցում երկար նստելով քրիստոնյա կդառնաք, ապա իմացեք, որ ավտոտնակում երկար նստելով էլ ավտոմեքենա կդառնաք:
Գարիսոն Կեյլոր
Լուսանկարը` անձնական արխիվից (Նեղուցի Ս. Աստվածածին խոնարհված վանքի խաչքար)
բրավո, Նունե ջան։ հիացած եմ։
НравитсяНравится
Ջան….
НравитсяНравится