Ղազարոս Աղայան (նախագիծ)

xazaros_axayan
Նախագծին ներկայացվող պահանջներ

Թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ

Թեման՝ Ղազարոս Աղայան, թեմայի հետ կապված հարցադրումներ՝  տես՝  հարցեր և առաջադրանքները:

Աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ)

Նախագծի սկիզբ՝  ապրիլի 1, սովորողները կարդում-քննարկում են Աղայանի ստեղծագործությունները:

Նախագծի ավարտ՝  ապրիլի 15

Նախագծի տեսակը՝  տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական

Նախագծի նպատակը՝  կարդալ,  ուսումնասիրել Աղայան

Նախագծի իրականացման քայլերը՝  առաջադրանքների կատարում

Սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, ասված խոսքի հիմնավորում
  • ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն
  • օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ):
Հարցեր և առաջադրանքներ
Առաջադրանք 1
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։
Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:
Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Առաջադրանք 3 
Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը և 5-7 նախադասությամբ գրավոր շարադրեք:
Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Եթե «Վաճառականի խիղճը» հեքիաթը ծանոթ է քեզ, քո ընտրությամբ կարդա Աղայանի մեկ այլ հեքիաթ, կազմիր հարցեր և առաջադրանքներ (առնվազն՝ 3-ը):

Առաջադրանք 5 

(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Առաջադրանք 6 

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

7. Կատարված աշխատանքի վերլուծություն

Կատարած աշխատանքը վերլուծել նշանակում է՝

Հնարավորինս մանրամասն, կետ առա կետ բացել սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները:

Կատարված աշխատանքի վերլուծության նմուշ

8. Կատարված աշխատանքի գնահատում

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

  • մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
  • ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
  • գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:

9. Կատարված ամբողջ աշխատանքը հավաքիր բլոգիդ մեկ էջում՝ ստորև տեղադրելով մեկ հղում:

 Շնորհակալություն նախագծին մասնակցելու համար

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

32 отзыва на “Ղազարոս Աղայան (նախագիծ)

  1. Իմ կարծիքով խիղճը մարդու սրբության մի մեծ բուռ ապացույցն է:

    Нравится

  2. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մեր բաց դասը | Մայիլյան Սոնա

  5. Уведомление: ԻՄ մութ և լույս կողմերը | Էլեն Հովհաննիսյանի բլոգ

  6. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ղազարոս Աղայան | Կարեն Հովհաննիսյան

  8. Կատարված աշխատանքի վերլուծություն

    Ղազարոս Աղայան

    Нравится

  9. Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий