Եթե բոլորը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

55 комментариев на «Եթե բոլորը»

  1. Մեդիամանկավարժություն:

    Կրթահամալիրում պատրաստվում ենք հյուրընկալել արվեստագետ, դերասան, սցենարիստ, երգիչ, պրոդյուսեր Միքայել Պողոսյանին:
    Առաջադրանք
    1. Ի՞նչ կարծիք ունես ֆիլմի մասին, հավանեցիք, թե՞ ոչ: Խոսքը հիմնավորիր:
    2. Ո՞րն է ֆիլմի` քո ամենահավանած հատվածը, ինչո՞ւ:
    3. Ո՞ ր կերպարը քեզ դուր եկավ, ինչո՞ ւ:

    Առաջադրանք 2
    1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
    2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
    3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:

  2. 1. Ի՞նչ կարծիք ունես ֆիլմի մասին, հավանեցիք, թե՞ ոչ: Խոսքը հիմնավորիր:
    Ֆիլմը լավ ընկերների մասին էր:Հիանալի ֆիլմեր էր,ես այն շատ հավանեցի:
    2. Ո՞րն է ֆիլմի` քո ամենահավանած հատվածը, ինչո՞ւ:
    Ինձ ընդհանարպես ամբողջ ֆիլմը շատ դուր եկավ, բայց ամենաշատը դուր եկավ առաջին և վերջին հատվածները:Առաջին հատվածում, որ Սաշային ջրեցին,իսկ վերջին հատվածում, որ Սաշան ասեց իր առաջաին հայերեն,ավելի ճիշտ Ղարաբաղի լեզվով բառը <>
    3. Ո՞ ր կերպարը քեզ դուր եկավ, ինչո՞ ւ:
    Ինձ ամենաշատը դուր եկավ հենց Սաշայի կերպարը,քանի որ շատ թեթև ու պայծառ կերպար էր:

  3. 1.Ինձ ֆիլմը դուր եկավ, որովհետև այն հետաքրքիր էր և հայկական:
    2.Ինձ դուր եկավ սկիզբը, որովհետև ես վարդավառը շատ եմ սիրում:
    3.Ինձ դուր եկավ Արջի կերպարը, որովհետև նա կինոյում հանգիս և խաղաղասեր մերդ է:

  4. 1. Ի՞նչ կարծիք ունես ֆիլմի մասին, հավանեցիք, թե՞ ոչ: Խոսքը հիմնավորիր:
    2. Ո՞րն է ֆիլմի` քո ամենահավանած հատվածը, ինչո՞ւ:
    3. Ո՞ ր կերպարը քեզ դուր եկավ, ինչո՞ ւ:

    1.Ֆիլմը ինձ շատ դուր եկավ,իրոք շատ հավանեցի,այ ն ինձ դուր եկավ ,որովհետև այն տարբեր զգացմունքեր արթնացրեց իմ մեջ,մի քիչ տխուր,մի քիչ ուրախ։
    2․Երևի թե վերջին 20 րոպեն,որովհետև թե ես թե մայրիկս մի քիչ հուզվել էինք։
    3․Ինձ շատ դուր եկավ Սաշայի կերպարը,որովհետև այն շատ ուրախ ու հաճելի կերպար էր

    Բելլա Մարտիրոսյան
    8․2 դասարան

  5. Yeva:

    1. Ֆիլմը ինձ դուր եկավ, քանի որ հետաքրքիր էր և իր մեջ պարունակում էր տարբեր զգացմունքներ՝ և ուրախություն և տխրություն:
    2. Ինձ դուր եկավ ֆիլմի այն հատվածը, երբ նրանք արդեն անցան ադրբեջանի սահմանը և պետք է ծառը տնկեին և այդ ժամանակ իրենց տեսավ մի ադրբեջանցի և խնդրեց, որ իրենք էլ իր որդու համար իր ծառը տնկեն:
    3. Ինձ ամենաշատը դուր եկավ Սաշայի կերպարը, քանի որ նա շատ թեթև և ուրախ էր, բայց միևնույն ժամանակ նպատակասլաց:

  6. Ֆիլմը ես վաղուց էի նայել ու մեծ բավականություն էի ստացել այն նայելիս: Թեթև պոզիտիվ ֆիլմ էր, բայց որը մեծ իմաստ ուներ: Իմ կարծիքով ֆիլմում ամենահաջողված հատվածը Ղարաբաղ գնալն էր, երբ կանայք երեխաներ էին ունենում: Կարծում եմ ֆիլմում այդ հատվածը հենց այնպես չէր ընտրված այլ խորհրդանշում էր այն, որ հայ ազգը շարունակում է ապրել ու շատանալ: Ֆիլմում թերևս ամենահաջողված կերպարը Հոսոյի կերպարն էր, որը մարմնավորում էր Վահագն Սիմոնյանը: Այս կերպարը ֆիլմը ավելի ուրախ էր դարձնում, և ապահովում էր հետաքրքրություն և ծիծաղ` ֆիլմի ողջ ընդացքում:

  7. 1. Ինձ ֆիլմը դուր եկավ քանի, որ շատ հետաքրքիր, իմաստավոր և զվարճալի ֆիլմ է:
    2. Ֆիլմի մեջ բոլոր հատվածներնել շատ տիպիկ են և լավ է մատուցած:
    3. Ինձ շատ դուր եկավ Գուրգենի կերպարը, որովհետև նրա կերպարը ֆիլմի բովանդակության գլխավոր և հետաքրքիր մասն է:

  8. 1. Ֆիլմը ինձ շատ դուր եկավ այն իր մեջ ունի շատ լավ տրամադրություն որը փոխանցեց ինձ:
    2. Ինձ դուր եկավ հայլիների հատվածը և ամենա վերջի Լյող պահը:
    3. Ինձ դուր եկավ Հոսոյի կերպարը քանի, որ ես շատ եմ սիրում այդպիսի մարդկանց:

  9. 1. Ֆիլմը վաղուց էի դիտել և շատ էի հավանել: Իր մեջ պարունակում էր խորհրդավոր իմաստ: Սակայն իմ կարծիքով շատ էին երկարացնում և ծամծմում:
    2. Ինձ դուր եկավ վերջի հատվածը, երբ աղջիկը ծառը դնում է հոր գերեզմանին, իսկ ադրբեջանցին ուզում էր կրակեր նրան, սակայն պարզվեց, որ նրա երեխանել թաղված է Հայաստանում: Ինձ դուր եկավ այս հատվածը քանի որ այս հատվածում ես տեսա խաղաղություն:
    3. Ինձ դուր եկավ Սաշայի կերպարը, շատ թեթև աղջիկ էր և ուներ նպատակ, որին անպայմա ուզում էր հասնել

  10. 1. Ինձ այս ֆիլմը դուր եկավ, որովհետև նա բավականին հետաքրքիր էր և մի քիչ ծիծաղելի:
    2. Ինձ շատ դուր սկզբի մասը, որտեղ կինը որը ջրել էր Սաշային սկսում է խոսալ Համլետի վրա:
    3. Ես հավանեցի Գուրգենի կերպարը որովհետև նրա կերպարն է ընկած ֆիլմի բովանդակության մեջ:

  11. 1. Ֆիլմը դուրս շատ եկավ: Փորձեցի հասկանալ, թե ինչու է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը» և կարծում եմ, որ միայն մի բանի համար չէ, որ ֆիլմը հենց այդպես է կոչվում:
    2. Ամենաշատը հավանեցի ֆիլմի վերջին հատվածը՝ սկսած Կեչու ծառի տնկման պահից: Նամանավանդ հավանեցի այն, որ ֆիլմում ադրբեջանցին որպես չար, վատ ու դաժան մարդ չի ներկայացվում:
    2. Ֆիլմում բոլոր կերպարներն էլ դուրս եկան՝ և Դերոն, և Գուրգենը, և Սաշան, և Հուսոն: Ինձ համար բոլորն էլ շատ բարի, երբեմն ծիծաղելի կերպարներ էին:

  12. Ժորա Ավետիսյան:

    1. Այո հավանեցի,շատ ծիծաղելի մասեր կային,սկիզբը ինձ շատ դուր եկավ:
    2.Երբ Սաշան նայում է երեխաներին երբ առաջ է գալիս տատիկը ջուրը շփում է նրա վրա:
    3.Սաշայի կերպարը ինձ շատ դուր եկավ,որովհետ Սաշայի հետ շատ ծիծաղելի բան կատարվեց,նա գեղեցիկ աղջիկ էր:

  13. 1.Ես շատ հավանեցի այս ֆիլմը: Այս ֆիլմը մի աղջկա մասին է, ով ման է գալիս իր հոր գերեզմանը:
    2.Ես շատ հավանեցի ամբողջ ֆիլմը հատկապես վերջին հատվածը:
    3.Ինձ շատ դուր եկավ Արջի կերպարը, որովհետև նա միշտ ուրախ էր:

  14. David:

    1. Ինձ ֆիլմը դուր եկավ քանի, որ շատ հետաքրքիրֆիլմ է:
    2. Ինձ դուր եկան ֆիլմի բոլոր հատվածները:
    3. Ինձ շատ դուր եկավ Գուրգենի կերպարը:

  15. David:

    1. Ինձ ֆիլմը դուր եկավ քանի, որ շատ հետաքրքիր ֆիլմ է:
    2. Ինձ դուր եկան ֆիլմի բոլոր հատվածները:
    3. Ինձ շատ դուր եկավ Գուրգենի կերպարը:

  16. Ֆիլմը շատ հավանեցի,չէի նայել:Ընկերների մասին էր իսկ ընկերությունը կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է:Հավանեցի ֆիլմը ամբողջությամբ,բայց ավելի շատ վերջին մասը՝երբ գնացին կեչու ծառը տնկելու:Կամանդիրի կերպարը շատ հավանեցի որովհետև կյանքի գնով կտրեց այդ ճանապարհը,քանի որ ժամանակին ընկերն էլ իր կյանքի գնով փրկել նրա կյանքը:Նաև հավանեցի Սաշայի անմիջական դերը:Մի խոսքով ֆիլմն ինձ ընդհանուր շատ դուր եկավ:

  17. ekishyaninga:

    1.Ինձ այս ֆիլմը դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր էր և ծիծաղելի հատկապես առաջին մասը, որ ջրեցին աղջկան:
    2.Ինձ այն հատվածը դուր եկավ, որ Սաշային թաշկինակով հետաքրքիր
    մի հնարք ցույց տվեց այն մարդը:Նաև ամենա հետաքրքիրը վերջին հատվածներ ինձ դուր եկել:
    3. Ինձ դուր եկավ Գուրգենի կերպարը, որովհետև նա սրտացավ և հօգատար էր իր ընկերոջ աղջկա համար: և ամեն ինչի պատրաստեր, որպեսզի օգներ իր ընկերոջ աղջկան:Նաև ինձ դուր եկավ աղջկա կերպարը, որովհետև նա շատ բարի էր և շատ լավներ:

  18. 1. Ինձ այս ֆիլմը շատ դուր եկավ, որովհետև ֆիլմի իմաստը այն էր, որ անհնարին բան չկա,մարդու մտքին տեղ լինի և կարելի է հասնել իր ուզածին ամեն գնով: Նա նաև պատմում էր իսկական ընկերության մասին, չնայած միմյանցից այդքան հեռու լինելուն պես, նրանք մնացին շատ լավ ընկերներ և անցան բոլոր դժվարությունները իրար հետ: Նրանք ամեն պահ պատրաստ էին իրենց կյանքը նվիրաբերելու այդ աղջկա համար:

    2. Ինձ ավելի դուր եկավ վերջին պահը, երբ երեք ընկերներին ծեծեցին, իսկ երբ եկավ Սաշան ասաց <> այսինքն` ամբողջը լավա: Ինձ դուր եկավ այդ հատվածը, քանի որ Սաշան առաջին անգամ արտահայտվեց հայերեն:

    3. Ինձ ավելի շատ դուր եկավ Միքայել Պողոսյանի դերը, քանի որ, այդ դերը ամենակարևորն էր և շատ բարդ կատարելու համար: Եթե այդ դերը չլիներ այն շատ անհետաքրքիր կլիներ և ոչ իմաստալից:

  19. 1.Այս ֆիլմը ինձ շատ դուր եկավ, որովհետև նրա մեջ համ տխրություն կար, համ երջանիկ պահեր: Այս շատ հետաքրքիր էր և իրականությանը մոտ: Մի խոսքով այն և արժանի էր նայելուն:
    2. Այս ֆիլմից ինձ դուր եկավ այն մաս, երբ Սաշան և Գուրգենը գիշերը սահմանը անցան, որպեսզի Սաշան հոր գերեզմանին ծառ տնկեն, որը գտնվում էր Ադրբեջանում:Հուզիչ էր նաև այն պահը երբ ազերի հովիվը իմանալով սահման անցնելու նպատակը զվնասեց նրանց և հուզված ասաց` «Իսկ ով է ծառ տնկելու իմ որդու գերեզմանին: Այս մասը ինձ դուր եկավ,որովհետև այն ցույց է տալիս, որ ամեն մարդ, եթե շատ ցանկանա նա անպայման կհասնի իր երազանքին:
    3. Ինձ դուր եկավ Վայքում ապրող Հոսոի (արջի) կերպարը, որովհետև նա շատ դրական,լավատես և գժոտ կերպար էր:

  20. 1.Իմ կարծիքով ֆիլմի անունն է «Եթե բոլորը», որովհետև ֆիլմը բոլորի մասին է: Եթե նկատել եք ֆիլմի մեջ բոլորը իրենց կարևորությունը ունեն: Օրինակ առանց «Արջի» ֆիլմը համ ու հոտ չեր ունենա: առանց Սաշայի և Գուրգենի ֆիլմը իմաստ չեր ունենա և այլ բաներ: Բացի դրանից ֆիլմում բոլորը իրար հարգում են նույնիսկ թշնամի ազգի ներկայացուցիչները իրար հետ հարգանքով են խոսում:

    2. Իմ կարծիքով ֆիլմի հիմնական ասելիքն այն է, եթե բոլորը համախմբվեն և միասին լինեն ապա ամեն ինչ հնարաոր կլինի:

    3. Իմ կարծիքով «Եթե բոլորը» շատ լավ է վերնագրված:

  21. David:

    2. Պետք չէ ատել բոլոր թշնամիներին , նրանցից շատերը կարող է լավ մարդ լինեն:
    3.Եթե բոլորը բարի լինեին:

  22. Ժորա Ավետիսյան:

    Առաջադրանք 2
    1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
    2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
    3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:

    1.Իմ կարծիքով ֆիլմի անունը այդպես է,որովհետև մասնակից են բոլորը:Ուզում է ասել որ բոլորն էլ կան:Այս ֆիլմը ես շատ հավանեցի ես այս ֆիլմը չէի տեսել:Ֆիլմը վերաբերվում է բոլոր մարդկանց:Ֆիլմը հանրաճանաչ մարդկանց մասին էր:
    2.Նրանք ուզում էինա ասել,որ մեկը մյուսի համար է անում,մյուսը մեկ ուրիշի:
    3.Ես կվերնագրեի Տխուր վարդավառը:

  23. 1.Ինձ շատ դուր եկավ այս ֆիլմը որովհետև այն շատ խորը իմաստ ուներ:ֆիլմի մեջ կար և տխրություն և ուրախություն:Ինձ հատկապես շատ դուր եկավ այն փաստը որ ֆիլմն ունեցավ երջանիկ ավարտ:
    2.Ինձ ֆիլմից հատկապես դուր եկավ այն հատվածը երբ աղջկան տատիկը ջրեց, որովհետև բակի երեխաները միամտացրել էին նրան:
    3.Ինձ շատ դուր եկավ Արջի կերպարը քանի որ նա շատ ուրախ էր,ակտիվ ու ժպտերես:

  24. 1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
    Ես մտածում եմ ֆիլմը կոչվում է եթե բոլորը ,որովհետև եթե բոլորը լինեին անպիսին ինչպիսինն էր կամանդիրը ամեն ինչ հոյակապ կլիներ:Եթե բոլորը լինեին գնահատող կարծում եմ ամեն ինչ կնթանար շատ ավելի ուրիշ ձև:Բոլորը չեն որ գնահատում են այն ինչ գնահատեց կամադիրը,կան մարդիկ որ մտածում են թե պարտավոր են փրկել կամ օգնել իրենց:Հետո եթե բոլոր Ադրբեջանցիները լինեին այնպիսին ինչպիսին հովիվնն էր ոչ մի կռիվ չէր լինի:Հովիվը հասկանում էր որ սխալ էր սպանելը որովհետև նա զգացել էր այդ ցավը:Եթե բոլորը ունենաին խիխճ ոնց որ ուներ Սաշան կենդանիների հետ էլ ամեն ինչ լավ կլիներ:Եվ վերջիվերջո եթե բոլորը…:
    2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
    Ֆիլմը մարդասիրության և հայրենասիրության մասին էր:
    3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:
    «Եթե չլիներ պատերազմը»

  25. 1.Ֆիլմը կոչվում է՝«Եթե բոլորը»,քանի որ ֆիլմը բոլորի մասին էր,այնտեղ խաղում են բոլորը:Ես այս ֆիլմը առաջին անգամ դիտեցի և ինձ շատ լավ տրամադրություն պարքևեց այս ֆիլմը,քանի որ այնտեղ շատ հումարային մասր կային,ես շատ լավ կարծիք ունեմ այս ֆիլմի մասին:

    2.Նրանք ուզում էին ասել որ մարդ ինչքան էլ օտար ազգ լինի պետք է սիրել ու հարգել:

    3.Ես այս ֆիլմը կվերնագրեյի՝Սաշան Հայաստանում:

  26. Yeva:

    Առաջադրանք 2
    1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
    Կարծում եմ ֆիլմի անունը <>-ն է, քանի որ եթե բոլորը ֆիլմի հերոսների նման լինեին, ամեն ինչ շատ լավ կլիներ: Նրանց նման նպատակասլաց և նվիրված միմյանց: Եթե մարդկությունը իսկապես նրանց նման լիներ, ապա միգուցե պատերազմներ կամ ինչ-որ ուրիշ վատ բաներ չլինեին: Բայց կարծում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ բոլորը չեն կարող միանման մտածել և կրառեն այդ ամենը, քանի որ ամեն մեկը ունի իր անհատական մտածելակերպը:
    2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
    Պետք չէ ամեն ինչին թշնամաբար նայել:
    3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:
    Ես ֆիլմի անվանումը չէի փոխի, բայց կարելի է նաև ասպես անվանել՝ <>

  27. 1. Ի՞նչ կարծիք ունես ֆիլմի մասին, հավանեցիք, թե՞ ոչ: Խոսքը հիմնավորիր:
    2. Ո՞րն է ֆիլմի` քո ամենահավանած հատվածը, ինչո՞ւ:
    3. Ո՞ ր կերպարը քեզ դուր եկավ, ինչո՞ ւ:
    1-Ինձ ֆիլմը շատ դյուր եկավ և շատ լավ էր հասկացնում այն, որ պետք է բոլորը լինեն այդ աղջկա նման նաև այն ուներ շատ կատակասեր և հաճելի մարդիկ այդ թվում նաև Միքայել Պողոսյանը և ոչ մի զգացմունքային պակասություն չկար այս ֆիլմում նաև այն ծնողասիրությունը շատ հուզիչ և դյութական էր ինչպես քամին:
    2- Ինձ դյուր եկավ այն հատվածը, որ Երբ Սաշան ծառը տնկում էր ցույց էր տալիս այն զգացմունքը, որը չեր կարողացել ցույց տալ այն ժամանակ երբ իր հայրը վերջին անգամ էր տեսնում այս աշխարհը և այն հատվածը, որ Սաշան հայերեն խոսեց և այդ շատ հետաքրքիր զգացում տվեց ինձ և այդ մի բառե, որ նա ասաց այդ ինձ մեջ ցույց էր տալիս, որ Սաշան սիրում է հայերին և նա մի քանի տոկոսով հայ է:
    3-Ինձ դյուր եկավ Գուրգենի կերպարը այն շատ հետաքրքիր խոսքեր էր ուզում ասել և հետագայում հասկացնել, որ դու պետք է քեզ մոտիկ մարդու արմատին էլ օգնես, խնամես և դժվար պահերին նրա կողքին լինես և ինձ թվում է, որ այդ կերպարը շատ սովորեցնում է լինել իսկական տղամարդ, նաև այն զգացումները, որոնք ցույց էր տալիս Գուրգենը շատ բնական էին հատկապես իր կերպարի համար:

  28. 1.Ինձ ֆիլմը դուր եկավ քանի որ շատ ուրախ, և հետաքրքիր էր:
    2.Ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը երբ Սաշային ջրեցին:
    3.Ինձ ամենաշատը դուր եկավ Սաշայի կերպարը:

  29. 1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
    2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
    3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:
    1. Ֆիլմն ըստ իս մի բանի համար չէ կոչվում եթե բոլորը: Այդպիսի վերնագիր ունենալու համար շատ պատճառներ կան, օրինակ՝ եթե բոլորը կարող էր շարունակվել այսպես՝ եթե բոլորը լինեին Սաշայի և իր հոր նման հայրենասեր, Գուգոյի նման երախտապարտ, ֆիլմի բոլոր հերոսների նման ընկերասեր և համախմբված, ադրբեջանցու նման բարի…
    2. Ֆիլմն բավականին խորիմաստ էր: Ֆիլմը ուզում էր ցույց տալ պատերազմի վատ հետևանքները, չնայած պատերազմը լավ հետևանք միայն մի կողմի համար է լինում, այն էլ՝ նյութական:Իսկ պատերազմի վատ հետևանքներից էր Սաշայի հոր և ադրբեջանցու տղայի մահը:
    3. Ֆիլմի այժմյան անվանումը շատ խորհրդավոր է և չէի ցանկանա փոխել:

  30. 2.Այդ ֆիլմը հասկացնում է որ օտար ազգի ներկայացուցիչը կարող է լինել քո ընկերը:
    3.Ես այս ֆիլմից կսարքեի մի ուրիշ ֆիլմ, որը կկոչվեր անհասկանալի մարդիկ:

  31. Ոսկանյան Արամ:

    1)Ինձ շատ շատ դուր եկավ Ֆիլմը ես 2 անգամ նայեցի քանի որ շատ իմաստալից և խորիմաստ ֆիլմ էր: Ապրեն մեր հայերը:
    2)Ինձ դուր եկավ այն հատվածը`երբ Գուրգենը տեսավ Սաշային մոմ վառելուց և գուցե աղոթելուց ,ազդվեց,լաց եղավ այդ ամենը ինչը որ կատարվել էր նրա ընկերոջ հետ(Սաշայի հոր) իր աչքին եկավ:Գուրգեն այդ ժամանակ,երբ իմացավ որ Սաշան գիտի նա հանգստացավ:
    3)Ինձ դուր եկավ Գուրգենի դերակատարը ,որովհետև նա շատ լավ եր խաղում այս ֆիլմում,նա շատ բարի էր,խղճով ,ու կցանկանայ բոլոր մարդիկ նրա պես խղճով լինեն և բարի:

  32. 1. Իմ կարծիքով ֆիլմի անունը շատ ճիշտ է դրված: Բոլորը ասելով նրանք ի նկատի ունեն, որ եթե բոլորս միասին համախբվենք անպայման կհասնենք մեր նպատակին, մեր երազանքին: Ֆիլմում էլ է այդպես Գուրգենը, Հոսոն և Դերոն մեկ նպատակ ունեին ամեն գնով օգնել Սաշային, որպեսզի նա գտնի իր հոր գերեզմանը և այնտեղ ծառ տնկի:
    2. Ֆիլմի ասելիքը այն է, որ պետք է կյանքին դրական կողմից նայել օգնել միմյանց և լինել համախումբ:
    3. Հասնել նպատակին

  33. 1. <> ֆիլմը ինձ շատ դուր եկավ: Այն շատ հետաքրքիր էր ու զվարճալի: Ֆիլմում ինձ դուր եկավ Սաշաի կերպարը նա շատ գեղեցիկ էր ու բարի բոլորի հանդեպ: Ֆիլմը կոչվում է` <> որովհետև այնտեղ խաղում են շատ հայտնի դերասաններ ու տարբեր մարդիկ :Ես այս ֆիլմը շատ հավանեցի:
    2.Ֆիլմում ուզում էին ասել,որ օտարազգի մարդիկ մեր երկրում հյուր են , և հյուրին պետք է սիրել և հարգանքով վերաբերվել:
    3. Ես այս ֆիլմը կվերնագրեյի <>

  34. 1. Եթե բոլորը ֆիլմը ինձ շատ դուր եկավ: Այն շատ հետաքրքիր էր ու զվարճալի: Ֆիլմում ինձ դուր եկավ Սաշաի կերպարը նա շատ գեղեցիկ էր ու բարի բոլորի հանդեպ: Ֆիլմը կոչվում է` Եթե բոլորը որովհետև այնտեղ խաղում են շատ հայտնի դերասաններ ու տարբեր մարդիկ :Ես այս ֆիլմը շատ հավանեցի:
    2.Ֆիլմում ուզում էին ասել,որ օտարազգի մարդիկ մեր երկրում հյուր են , և հյուրին պետք է սիրել և հարգանքով վերաբերվել:
    3. Ես այս ֆիլմը կվերնագրեյի Եթե բոլորը սիրեն հայրենիքը:

  35. 1.Իմ կարծիքով ֆիլմը կոչվում է եթե բոլորը,որովհետև մեկը մյուսին օգնում է և եթե բոլորը իրար օգնեն շատ լավ կլինի:Այդ պատճառով էլ ֆիլմը կոչվում է <>
    2.Ֆիլմը ասում է մի աղջկա մասին որի անունը Սաշա էր և նա փնտրում էր իր հոր գերեզմանը:
    3.ՍԱՇԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s