Հոգու բաղադրությունը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։

Ժառանգականությունը. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։

Կարմա. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ մասով որոշվում է նախորդ կյանքից մնացած տարրերով, չգիտակցված ցանկություններով, սխալներով, վերքերով և նման բաներով, որոնք դեռ հուզում են նրա ենթագիտակցությունը։

Ազատ ընտրությունը. Ճանապարհի սկզբին հոգին կիսով չափ ազատորեն ընտրում է, թե ինչ անի։ Դրսի ազդեցությունը գործում է ընդամենը 50%-ով։

25%, 25%, 50%՝ այսպիսին է հարաբերակցությունն սկզբում։ 50% ազատ ընտրություն ունենալով՝ մարդ կարող է հետագայում փոխել այդ հարաբերակցությունը։ Նա կարող է ազատվել ժառանգականության ազդեցությունից՝ երիտասարդ տարիքում մերժելով ծնողների իշխանությունը։ Կամ կարող է ազատվել իր կարմայից՝ հրաժարվելով ենթագիտակցական ազդակներից։ Եվ ընդհակառակը, նա կարող է հրաժարվել ազատ ընտրությունից և խաղալիք դառնալ ծնողների կամ իր ենթագիտակցության ձեռքին։

Այսպես՝ շրջանը փակվում է։ Գերագույն պարադոքսը՝ ազատ ընտրություն ունեցող մարդը կարող է հրաժարվել ազատ ընտրությունից։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s