Համբարձումը` բնության, սիրո և երիտասարդության տոն

hambarcumԷսօր մեզ Համբարձըմ ա,

Աստծուն փառքի բարձըմ ա,

Քրիստոս երկինք համբարձավ,

Ողջիս բախտը բացվըմ ա:

Սիրո, երիտասարդության ու վայելքի տոն է Համբարձումը, որ տոնվում է բնության գրկում` մայիսյան ծաղկունքի մեջ: Համբարձումն ըստ էության` սիրո, երիտասարդության տոն է: Այդ օրը երիտասարդ աղջիկներին թույլատրվում էր ազատ դուրս գալ դաշտերը, երգել, ծանոթություններ հաստատել, որոք հաճախ ճակատագրական էին լինում նրանց կյանքում: Իսկ Համբարձմանը վիճակով բաժին ընկած բախտն օրենք էր ծնողների համար և նրանք, անկախ նրանցից, թե մինչև այդ ինչ փեսացու կամ հարսնացու էին ընտրել իրենց զավակների համար, տալիս էին իրենց համանձայնությունն ու բարի օրհնությունը:

Եթե Զատիկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները,ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս էր գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություններով սիրաշահում մայր բնությանը: Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և բնությունից և աստվածներից ակնկալում հատուցում: Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությունը սրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի: Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ կաթնով ու բանջար էր եփվում:Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ` կաթնով բաժանելով: Կաթնովը բաժանում էին հարևաններին, բարեկամներին, անցորդներին, շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը` առատ: Մարդիկ հավատում էին , որ այն մարդը, ով Համբարձման երկուշաբթի առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը: Մեծ ընտանիքով ապրող կանայք աշխատում էին առաջ ընկնել, և դա կարող էր վեճի պատճառ դառնալ.

Համբարձման երկուշաբթին,

Գռվան էրկու տեքերկին:

Մեր օրերում Համբարձման վիճակը, Ջան գյուլումը, ծաղիկ գովելը համարյա մոռացվել են և մնացել են միայն զբոսանքի, ուխտագնացությունների սովորությունները: Համբարձման տոնը հայտնի էր նաև իր ուխտագանցության ավանդույթներով: Յուրաքանչյուր բնակավայր ուներ Համբարձման իր ուխտավայրը: Իրենց համաժողովրդական նշանակությամբ առանձնանում էին «Արքայության աղբյուր» մատուռը (գտնվում էր Տիգրիս գետի ակունքներում), Գողթնի «Խաչքարը» (գտնվում էր Վերին գետից դեպի հյուսիս), Ծաղկեվանքը կամ Ծաղկավանքը, Արծվանիկի և Զվարի` Սուրբ Ստեփանոս, Ղարադաղի` Սիլյան սար և Խանագա գյուղի Երեփիր և այլն:

Մեր օրերում  Համբարձման օրը շատերը ուխտի են գնում Ծաղկեվանք (գտնվում է Կոտայքի մարզում, Արա լեռան վրա), ուր ըստ ավանդության գտնվում է Վարվառե կույսի գերեզմանը:

carkazard8Աղբյուրը`  Արտակ արք. Մանուկեան, «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Մ. Աբեղյան, ժողովրդական խաղիկներ

Ա. Սարգսյան, «Ազգային տոներ»

Ս. Մկրտչյան, «Տոներ»

Կարող եք ծանոթանալ նաև՝   Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն)

Ինչպես նաև` Համբարձման ծեսը Շիրակի մարզի Նոր Կյանք և  Հառիճ գյուղերում

Համբարձման ծեսը Կոտայքի մարզի Կամարիկ գյուղում

Տեսանյութերը` Մարինե Մկրտչյանի

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Համբարձումը` բնության, սիրո և երիտասարդության տոն»

  1. Уведомление: Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s