Էպոսի վերադարձը

1Հազարամյակներ շարունակ բանավոր պատումով մեզ հասած «Սասնա ծռեր» էպոսը պարզվում է ամբողջությամբ չի հասել: Հնում այն ոչ միայն պատմում էին, այլեւ աշուղական խմբերը, շրջելով Հայաստանի տարբեր շրջաններով, երգելով, պարելով, ասմունքելով՝ ներկայացնում էին այն: Մեր օրերում Սեւանի Ծաղկունք գյուղում Աղաջանյան ընտանիքը հանձն է առել կառուցելու 2 հազար տեղանոց «Սասունցի Դավիթ» ամֆիթատրոն, որտեղ միայն էպոսը կբեմադրվի: Բոստոնի համալսարանում ճարտարապետներն արդեն աշխատում են նախագծի վրա: Էպոսը, ըստ նախնական ծրագրի, չի տեսագրվի ու արտասահման չի տարվի, ով ուզում է դիտել, պետք է գնա Ծաղկունք գյուղ եւ միայն այնտեղ դիտի էպոսի բեմադրությունը:

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն արդեն ավարտել է բեմադրության երաժշտական մասի աշխատանքները՝ հավաքել-մշակել ու ձայնագրել է էպոսի երգն ու երաժշտությունը: Այս աշխատանքը նրանից խլել է երկուսուկես տարի: «Վերականգնեցինք նաեւ մեր հին երաժշտական գործիքները: Մատենադարանի նկարներից պատրաստել տվեցինք հայկական սանթուրը, Դվինի ջութակը եւ այլն: Այդ բոլոր գործիքները սարքելուց հետո դրանց սովորացնելը կար… նաեւ դա արեցինք, ստացվեց մի բան, որ կարծես թե բնական երգում ու նվագում են հին ժամանակվա մարդիկ»,- պատմեց Արթուր Շահնազարյանը:

— Այն, ինչ ես եմ արել, դա հենց էպոսն է, այսինքն՝ դա ոչ թե իմիտացիա է կամ մեկնաբանություն, այլ հենց էն նյութն է, որն օգտագործվել է հին ժամանակներում, դա հենց մայր օրինակն է: Աշխատել եմ շատ բանի «չկպնել», այլ նյութը բացել: Նոտան ինքը մեռած բան է, դա կմախքն է, պետք է կարողանալ բացել, պետք է այնպես իմանալ հայ երաժշտությունը, որ պատկերացնես, թե էդ նոտայի մեջ ինչ կա թաքնված, ինչ են երգել, ինչ են զգացել, սիրտը որտեղ է բաբախել: Նոտայի մեջ պարփակված միկրոաշխարհը պետք է կարողանաս հանես դուրս: Եվ պիտի պատկերացնես գույնը էդ ամբողջի, էպոսի գույնը… նախնական, հին շունչը, որտեղ  չկա նիկել, կա ժանգ, չկա փայլուն մշակած քար, կա կոպիտ ժայռ՝ շատ նախնական ձեւի մեջ:

— Պարոն Շահնազարյան, էպոսում նաեւ հայ մարդու նախնակա՞ն տեսակն է՝ մաքուր, պարզ, ազնիվ… էպոսի կերպարներին, հերոսներին մենք կորցրե՞լ ենք…

— Բացի կերպարներից, ամբողջ աշխարհում, բոլոր հին ազգերի մոտ՝ դա լինի հնդիկների, չինացիների, շումերների թե  եգիպտացիների… բոլոր այս ազգերի պատմությունների հիմքում ընկած է մի բան` տիեզերակարգ ունեին իրենք եւ աշխարհի իրենց պատկերացումը: Մարդը համարվում էր աշխարհի միկրոպատկերը: Բոլոր ազգերի էպոսներում հին աստվածություններն էին եւ տիեզերքի պատկերը՝ մարդու տեսքով: Ես այդ մասին գիրք ունեմ գրած՝ բացատրում եմ էպոսի ամբողջ սիմվոլիկան:

— Այսինքն էպոսը ի՞նչ դեր է ունեցել մեզանում:

— Աստվածաշնչի պես նշանակություն է ունեցել:

— Մեր էպոսում նկարագրվող գենից, տեսակից շա՞տ ենք հեռացել:

— Հեռացել ենք, այո… հիմա մեր խնդիրը մեր տեսակին նմանվելն է, որովհետեւ դա է քաղաքակրթությունը: Երբ դու քո տեսակից հեռանում ես՝ օտարն էլ քեզ չի հարգում: Մենք Կոմիտասից առաջ մի ազգ էինք, Կոմիտասից հետո մի ուրիշ ազգ պիտի լինեինք, որովհետեւ Կոմիտաս ասելով՝ հասկանում ենք մեր ամբողջ հայ երաժշտությունը, հազարամյակների երաժշտությունը: Մեր նախաքրիստոնեական մշակույթից մենք մեծ կորուստներ ենք ունեցել, մենք միայն երաժշտական լեզվով ենք պահպանել մեր մշակույթը՝ Կոմիտասի շնորհիվ, մեր տեսակը, մեր միտքը, մեր հոգին, թե ով ենք մենք` այդ ամեն ինչը երաժշտության լեզվով է հասել մեզ: Դրա համար Կոմիտասից հետո մենք արդեն ուրիշ ազգ պետք է լինեինք, վերադառնայինք մեր տեսակին: …Եթե խոսենք, թե ինչն է պատճառը… մեկը չէ, բազում պատճառներ կան: Հիմա պետք է անել ինչ-որ բան, ոչ թե ժամանակը ծախսել ու մտածել, թե ինչու այսպես եղավ:

— Իսկ ի՞նչ անել:

— Ես, օրինակ, հրատարակեցի 101 մանկական ժողովրդական երգ, հիմա ծրագիր կա «Արարատով» մեկ հաղորդման ընթացքում մեկ երգ սովորեցնել, …էդպես գոնե մի 10 երգ սովորեցնենք: Էդ երգերի մեջ կա մեր կոդը, մեր տեսակը, եթե հինգ երգ կարողանաս քո ազգի մեջ մտցնել, արդեն կփոխես իրեն, ազգը կգտնի իր տեսակը:

— Պարոն Շահնազարյան, օրինակ, Մհերի դուռը Արեւմտյան Հայաստանում է գտնվում, այսքան զբաղվել եք էպոսով, չե՞ք երազում գնալ-տեսնել այն վայրերը, որտեղ ծնվել ու պատմվել է էպոսը:

— Ոչ: Չեմ ուզում գնալ-տեսնել ու չեմ գնացել, որովհետեւ այն, ինչ մեր մտքի մեջ կա, արդեն մերը չի… չգիտեմ, դա զգացողություն է պարզապես, դա բացատրություն չունի: Ես չեմ մեղադրում գնացողներին, պարզապես ես չեմ կարող գնալ: Ես կարող եմ ասել՝ երբ մենք ուզենք, կարող է մեր երկիրը նորից մերը լինի: Առաջին երեք կամ երկու քայլերն ասե՞մ… ազգովի եթե մենք մեր ներսում արդար ենք միմյանց նկատմամբ ու մի ընտանիք ենք, ուրեմն ինչ էլ որ որոշենք ունենալ, կունենանք: Օրինակ ազգովի որոշենք չծխել… առաջին քայլն ասում եմ՝ Արեւմտյան Հայաստանը վերցնելու…

Աղբյուր՝  http://www.hraparak.am/7040/

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Էպոսի վերադարձը»

  1. Уведомление: «Սասնա ծռեր» էպոսը, մեդիանյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s