Նատալի Պալեի երկրպագուների թվին էին պատկանում պայծառ ու վառ անհատականություններ՝ Սալվադոր Դալլին, Ժան Կոկտոն, Մարիա Ռեմարկը, Անտուան Էքզյուպերին:
Նատալի Պալեն (Ալեքսանդր Երրորդ թագավորի փոքր եղբոր՝ Պավել Ալեքսանդրովիչի դուստրը) մոդել էր: Նրա բնատուր գեղեցկությունն ու ազնվական դաստիարակությունը, կանացի հմայքն ու իրեն ներկայացնելու շնորհքը ֆրանսիական նորաձևության սրահներին բերում էին մեծ եկամուտներ:
Շուտով նրան նկատում է նաև Մեծն մադմուազելը՝ Կոկո Շանելը, ով Նատալիին հրավիրեց հանրահայտ Լյուսեն Լելոնգի նորաձևության սրահ:
Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»:
Նրան հրավիրում են Հոլիվուդ՝ ֆիլմերում նկարահանվելու:
1942 թ.ին Նատալին հանդիպում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին: Դժվար է ասել՝ այդ կապը ինչ արժեք ուներ Նատալիի համար, բայց Անտուանի համար Նատալին կարևոր նշանակություն է ունեցել: Նրանց սերը երկար կյանք չի ունեցել, սակայն մինչև իր կյանքի վերջ՝ 1944թ., Էքզյուպերին նամակագրական կապ է ունեցել Նատալի Պալեի հետ:
Նատալի Պալեն մահացել է 1981 թ-ին: Կյանքի վերջին 20 տարին ապրել է միայնակ՝ ոչ մեկի հետ շփում չունենալով: Երբեմնի գեղեցկուհի ու հաջողակ այդ կինը գրեթե կույր էր, չարաշահում էր խմիչքն ու քնաբերը: Ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ չափաբաժնով քնաբեր:
Թարգմանությունը և ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարում՝ Նատալի Պալե
Կարող եք կարդալ նաև՝
Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»
Уведомление: ՄԱԳԱՂԱԹ.AM » Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին
Уведомление: Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Անտուան դե Սենտ-Էքզյուպերի «Ժպիտը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերի «Ի՞նչ ասել է ազատություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)