Վարդավառը հայ մատենագրության մեջ

vardavar7Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: 

Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել:

Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու  «Յաղագս Վարդավառին խորհրդոյ»,«Ի մեծի աւուր տապանակին…, որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» ներբողները, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն…»), Ներսես Շնորհալու տաղերը՝ «Արփիական լոյսն…»:

Շարակնոցում Վարդավառի Ա օրվա կանոնը («Որ ի լերինն այլակերպեալ») վերագրվում է Անանիա Շիրակացուն, իսկ Բ («Ճառագայթ փառաց») և Գ («Այսօր որ էն ի յերկինս բան») օրերի կանոնների երգերը հեղինակել է Ներսես Շնորհալին:

Գրչագիր Գանձարաններում ևս պահպանվել են Վարդավառին նվիրված մի շարք խազագրված տաղեր և մեղեդիներ, որոնցից մի քանիսը երգվում են առ այսօր: Դրանցից են՝ Գրիգոր Նարեկացու «Տաղ Վարդավառի», ինչպես նաև անանուն «Այսօր լեառն Թաոր» և «Լեառն ցնծա դու Թաբոր» տաղերը:

Գրիգոր Նարեկացի, «Տաղ Վարդավառի»

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին. շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին, զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:

Աղբյուրը՝ http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_vardavar

Լուսանկարը՝ http://panorama.am/am/current_topics/2013/04/01/no-working-day/

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վարդավառ» մեդիափաթեթին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

22 отзыва на “Վարդավառը հայ մատենագրության մեջ

  1. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Բարև Ձեզ ինչպես կապվեմ բլոգի ադմինի հետ ?

    Нравится

  3. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վարդավառը գալիս ա… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Վարդավառը գալիս ա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ուսումնական Սասունիկ — Նելի Արղության

  9. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  10. Уведомление: Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի. Վարդավառ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Վարդավարի ծես․ Ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  12. Уведомление: Վարդավառի ծես․ Ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  13. Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  14. Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Նելի Արղության

  15. Уведомление: Դաստիարակների լաբորատորիա. Վարդավառի ծես | Լիլիթ Առաքելյան

  16. Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Լիլիթ Հովհաննիսյան

  17. Уведомление: Վարդավառ — Սեբաստացիական մեդիադարակ

  18. Уведомление: Բլեյան ցանցով աշխատանքներ Լճաշենի մանկապարտեզում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  19. Уведомление: Բլեյան ցանցով աշխատանքներ Լճաշենի մանկապարտեզում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  20. Уведомление: Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

Оставьте комментарий