You registered on WordPress.com 2 years ago!
Thanks for flying with us. Keep up the good blogging!
Այ քեզ բան, պարզվում է, որ այսօր իմ բլոգի՝ «Հայկական կակաչի» ծննդյան օրն է: Դե ինչ, բլոգ ջան, ծնունդդ շնորհավոր, իմ լավ ընկեր:
Հիմա ասեմ՝ ես ու իմ բլոգը ինչ ունենք-չունենք: Ունենք 565 գրառում, 1 976 կարծիք, վիրուսազերծ 1 803 սպամ («շատ ըլի, քիչ չըլի» շարքից), ագահի նման արդեն զբաղեցրել ենք հասանելիք վիրտուալ տարածքի 26 %-ը:
Համագործակցում ենք երեք գործընկեր կայքերի հետ և այս պահի դրությամբ ունենք 95, 768 այցելու: Հարգում ենք մեր այցելուներին ու հնարավոր ամեն բան անում նրանց չհիասթափեցնելու համար:
Բլոգը, ի սկզբանե, ունեցել է ուսումնական-կրթական և հոգևոր-մշակութային ուղղվածություն: Ու, քանի որ հարգում եմ հեղինակային իրավունքները, այդ պատճառով նշում եմ նյութի, լուսանկարի հեղինակին: Ժողովուրդ, պարզվում է՝ դա շատ էլ լավ բան է: Համենայն դեպս, համագործակցության առաջարկներ անող կայքերը բացի որակյալ նյութեր ունենալուց, որպես առավելություն, նշում են նաև այս հանգամանքը:
Հիմա նստել ու ինձ ու ինձ մտածում եմ` ես բլոգին տվել եմ նյութեր, բա բլոգը ինձ ի՞նչ է տվել: Մտածեցի ու հասկացա, որ տվել է`
- հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն
- համակարգված մտածողություն և ժամանակի խնայողություն
- արագ, արդյունավետ մտածելու և գործելու հմտություն
- ինքնավստահություն և ինքնաճանաչողություն
Ես եմ ու իմ բլոգը. այնպիսին եմ, ինչպիսին կամ իրականում:
Լուսանկարում ինքն է՝ Հայկական կակաչը
Շնորհավորում եմ տիկին Նունե, հինալի բլոգ ունեք:
НравитсяНравится
Շնորհակալություն, Տաթև ջան:
НравитсяНравится
Շնորհավորում եմ ընկեր Նունե, շատ գեղեցիկ և հետաքրքիր բլոգ է:
НравитсяНравится
Կնքահայր ջան, քեզ ենք շնորհակալ:
НравитсяНравится