Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը՝ գյուտարար

simjyan

Լյութեր Ջորջ Սիմջյանը հայազգի գյուտարար է։ Ծնվել է 1905 թվ.-ի հունվարի 28-ին, Այնթապում։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր։

Թարգմանաբար ներկայացնում ենք հայազգի գյուտարար Լյութեր Սիմջյանի մասին:

Սիմջյանը աշխարհում առաջին բանկոմատի՝ կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտի հեղինակն է:

Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

Սիմջյանն նաև հայտնագործել է ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիոտեխնիկաների արագությունն ու միջտարածությունը:

1934թ-ին Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ստացավ ռենտգեն սարքավորումների բարելավման բացառիկ իրավունք: Նա ստեղծել է նաև ուլտրաձայնով աշխատող բժշկական սարքեր:

1939թ-ին նա հիմնադրեց “Reflekton Co” ֆիրման, որը գոյատևեց 65 տարի, մինչև որ ձեռք բերվեց “British Eurospace” ֆիրմայի կողմից 90 միլիոն դոլարով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկեց նոր սարք, որը նախատեսված էր գիշերային թռիչքներ և այսպես կոչված «կույր» թռիչքներ իրականացնող օդաչուների համար:

Սիմջյանը ստեղծվել է նաև փոստային կապի հանգույցների հեռակառավարման աշխատանքներն ապահովող մի շարք սարքավորումներ: Նրա կողմից է ստեղծվել նաև մսի փափկեցման տեխնոլոգիան իրականացնող սարքավորումը:

Քիչ ավելի ուշ հայտնագործել է մերսման հեծանիվը:

Ընդհանուր առմամբ՝ Սիմջյանի նորամուծությունները ընդգրկում են տեխնիկայի և գիտության ավելի քան 30 բնագավառ, ունի գյուտերի 200 արտոնագիր:

Նրա մեծագույն նվաճումներից է համակարգչային գյուտերն ու նորամուծությունները:

Սիմջյանը մինչև իր կյանքի վերջ զբաղվել է գյուտարարությամբ և զանազան հայտնագործություններով: Անգամ տեսողության խիստ վատթարացման ժամանակ նա չդադարեց իր` գյուտարարի գործունեությամբ զբաղվելը:

Նրա վերջին սարքը, որը արտոնագրվեց 1997թ մարտին, մի սարք է, որը բարելավվում է փայտե փողային գործիքների հնչողությունը:

Աղբյուր՝  forum.openarmenia.com

Թարգմանությունը՝  Գեորգի Մնացականյանի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s