Վախենալ մահից նշանակում է զուր տեղը ժամանակ վատնել

koeloՀեղինակ՝  Իգոր Իզգարշև

Կայք՝ Аргументы И Факты

Այսօր չիմանալ Կոելոյին, նույն է, թե աշխատանքի ընդունվելիս հպարտությամբ ասես, որ չես տիրապետում համակարգչի կամ էլ չես կարողանում գրել:

Կոելոյի մասին ամենադիպուկ բնորորշումը տվել է ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լելուշը. «Եթե մեր Երկիր մոլորակում  հեռավոր գալակտիկաներից հանկարծակի այլմոլորակայիններ հայտնվեն, նրանք կարող են հասկանալ մեզ՝  կարդալով միայն մեկ գիրք. Պաուլո Կոելոյի «Ալքիմիկը»:

Аргументы И Факты-ի թղթակիցը փորձել է հասկանալ իրեն՝ Կոելոյին, ում այցը Ռուսաստան նախատեսվում է սեպտեմբերի սկզբին:

-Ձեր հայացքները ժամանակի ընթացքում փոխվո ՞ ւմ են մարդկային բնավորության զարգացմանը զուգընթաց, թե ՞ մարդը, նրա բնավորությունը, մտքերն ու խթանող շարժառիթները մնում են անփոփոխ:

-Ինձ թվում է՝ մեզնից յուրաքանչյուրի մեջ հոսում են նույն գործընթացները, ինչ հրաբխային խառնարանում. ինչ-որ տեղ՝ ներսում, կուտակվում է կրիտիկական զանգված, թեև արտաքինից նման բանը ամենևին չի երևում: Եվ մարդը հարցնում է ինքն իրեն. « Մի՞ թե հենց այսպես էլ պիտի անցնի իմ ողջ կյանքը»: Բայց հասունանում է պահը, ու սկսվում է ժայթքումը: Խելացի մարդը թույլ է տալիս, որ լավան իր ներսի խորխորատներից դուրս պրծնի ու փոխակերպվելով դառնա շրջապատող միջավայրի «բնանկար»: Հիմարը փորձում է ամեն կերպ զսպել ժայթքումը, ու այդ պահից սկսած նրա բոլոր ջանքերը ուղղվում են այն բանին, որպեսզի լավան հանկարծ դուրս չգա արտաքին մակերես: Ես, իմ կյանքի որոշակի պահից սկսած, դարձա բավականաչափ պրագմատիկ ու հասկացա, որ անհրաժեշտ է ընդունել և համբերությամբ դիմանալ տառապանքին ու ներսի հրաբխային ժայթքումներին, որպեսզի հետո ուրախանաս անճանաչելիորեն փոփոխվող բնապատկերով:

-Ի՞նչ է մահը: «Ալքիմիկը» կարդալուց հետո այպիսի տպավորություն է, որ դուք չեք վախենում մահվանից: Դա այդպե՞ս է:

-Մահվանից վախենալ նշանակում է՝ զուր տեղը ժամանակ վատնել: Ինքնըստինքյան պարզ է, որ մի օր բոլորս մեռնելու ենք: Ես մահին վերաբերում եմ որպես ուղեկցի, ով միշտ նստած է իմ կողքին և պարբերաբար հարցնում է. «Ինչո՞ւ դու այդ բանը հետաձգեցիր, իսկ այս մե՞կը: Ի՞նչ է, դու չգիտե՞ս, որ ես ցանկացած պահի կարող եմ գալ քո հետևից»: Այս գիտակցությունը ինձ ամուր կապում է կյանքի հետ:

-«Ալքիմիկից» մեկ այլ հետաքրքիր միտք. «Սիրտը օգնում է ծերերին, երեխաներին և գինովցածներին»: Ինչո՞ւ «գինովցածներին»:

-Այդպես է գրված բրազիլական ասացվածքում, այդտեղից էլ ես այդ միտքը վերցրել եմ: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ դրա իմաստը հետևյալն է՝ հարկավոր է գիտակցել անմեղության կարևորությունը, անմտությունը, կարողանալ գործել, հնազանդվել անբացատրելի հուշումներին, և դրանց շնորհիվ, վերջ ի վերջո, որքան հնարավոր է հեռու գտնվել այն կետից, ուր մեզ կուղղորդեր տրամաբանությունը: Անշուշտ կան սահմաններ և շրջանակներ, բայց քո սրտի ձայնը կարողանալ լսելը հնարավորություն կտա առաջ գնալ այն դեպքում, երբ բոլորը միաբերան կրկնում են. «Առջևում ճանապարհ չկա»: «Առջևում ճանապարհ չկան» կյանքը լցնում է համարձակությամբ ու մարտահրավերներով՝ յուրաքանչյուր պահը դարձնելով հրատապ ու կարևոր:

-Դուք ինքներդ ձեզ համար որոշե՞լ եք՝ ինչ ասել է երջանկություն:

-Գաղափար անգամ չունեմ՝ ինչ բան է, դա ինձ ոչ էլ հետաքրքիր է: Դե, դա կիրակի օրվա նման ինչ-որ մի բան է, երբ առջևում դեռ այնքան ժամանակ կա, և մենք կարող ենք անել ամեն ինչ, որպեսզի գոհանանք, բայց ժամերը անցնում են դանդաղ ու ծորալով, իսկ ՏՎ-ում միևնույն ծրագրերն են ու միևնույն ձանձրույթի սարսուռը…Ինձ հետաքրքիր են ոչ թե երջանկության որոնումները, այլ այն, ինչ Պողոս առաքյալը անվանել է «լավ պայքար», այսինքն՝ պայքար երազանքների համար: Եվ այս պայքարում կան ուրախություններ ու տխրություններ,  հաղթանակներ ու պարտություններ: Սա շատ ավելի հետաքրքիր երջանկություն է: 2003 թվականին Մստիսլավ Ռաստրապովիչը առաջին ռուս և աշխարհում յոթերորդ երաժիշտն էր, ում շնորհվեց հեղինակավոր  Grammy մրցանակը. «Երաժշտի արտասովոր կարերիայի, կյանքի, ձայնագրությունների համար»:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Վախենալ մահից նշանակում է զուր տեղը ժամանակ վատնել»

  1. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s